Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ԵՐԵՎԱՆ


«Լապտերիկի» հեքիաթային աշխարհում

Առաջին տիկնոջ նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ

Էրեբունի վարչական շրջանի թիվ 70, այսուհետ «Լապտերիկ» մանկապարտեզը հիմնանորոգված եւ նոր գույքով կընդունի իր 197 սաներին։ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ բացեցին հիմնանորոգված մանկապարտեզը։ Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ հիմնանորոգված մանկապարտեզում ամենուր նրա ձեռագիրն էր։ Ամեն ինչ ստեղծված էր երեխաների օրը հեքիաթ դարձնելու համար՝ նոր գույք, պատերից կախված գունազարդ նկարներ, գորգեր, խաղալիքներ։ Առաջին տիկինը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ ուրախ է ավելի շատ ոչ թե երեխաների, այլ ծնողների համար։ «Մենք գիտենք, ծնողը հանգիստ է այն ժամանակ, երբ գիտի, որ իր բալիկը լավ պայմաններում է ապրում։ Ինչու եմ ասում ապրում, մեծանում, որովհետեւ օրվա ամենամեծ մասը նրանք անցկացնում են այս շենքում»,—ասաց նա։
Տիկին Ռիտայի համար ամենաբարձր գնահատականը ծնողների գոհունակությունն է։ «Մանկապարտեզի սաներից մեկի հայրիկը մոտեցավ ինձ եւ ասաց. տիկին Ռիտա մեր մանկապարտեզի վրա գրված է համար 70, բայց ես առաջարկում եմ լինի համար մեկ, որովհետեւ սա արդեն Երեւանում ամենալավ մանկապարտեզն է, համար մեկ մանկապարտեզն է, ու ինձ համար սրանից բարձր գնահատական չկա, դա ամենաբարձր գնահատականն է»,– «Արմենպրեսի» հաղորդմամբ, ասաց նա։
«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի խոսքով՝ 1989 թվականին հիմնադրված մանկապարտեզը երբեք չէր վերանորոգվել։ «Մեր մանկապարտեզը շատ անմխիթար վիճակում էր, չեմ կարող անգամ նկարագրել, բայց հիմա հեքիաթային աշխարհի է վերածվել։ Սա երազանք է, որ կատարվել է այսօր»,–ուրախությամբ նշեց նա։
Երեւանի քաղաքապետարանը մանկապարտեզին 778 կտոր գույք է նվիրաբերել, բարեկարգել է բակը, տեղադրել զրուցատաղավարներ եւ խաղեր։
Այն ներգրավվել էր «Լույս» եւ «Բիայնա» բարեգործական հիմնադրամների վերանորոգման 2017թ. ծրագրում։ Նախադպրոցական այս հաստատությունում գործում է 6 խումբ։ Երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական աշխատանքներն իրականացնում է 28 աշխատող։
Երեւան քաղաքի 160 մանկապարտեզ առաջիկա հինգ տարվա ընթացքում կվերանորոգվեն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարոն Մարգարյանը։
Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համաձայնագիր են ստորագրել, որով հաջորդ երեք տարում Երեւանի շուրջ 40 մանկապարտեզ կվերանորոգվեն։ «Երեւանի քաղաքապետարանի բյուջեով եւ բարերարների աջակցությամբ մեր մյուս մանկապարտեզները եւս կվերանորոգենք։ Մեր նպատակն է, որ մեր երեխաներն ու մեր մանկապարտեզների աշխատակազմերը նորմալ պայմաններում աշխատեն»,—ասաց Տարոն Մարգարյանը։
Շրջելով թիվ 70 հիմնանորոգված մանկապարտեզում, Երեւանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց առաջին տիկնոջը հովանավորության համար։ «Մեր ցանկությունն է, որ Երեւան քաղաքի բոլոր մանկապարտեզները նման պայմաններ ունենան։ Հաջորդ տարիներին Երեւան քաղաքի մանկապարտեզներում կսկսվեն մասշտաբային վերանորոգման աշխատանքներ եւ մյուս երեխաներն էլ հետ չեն մնա ու կունենան նման վերանորոգված լավ պայմաններով մանկապարտեզ»,—հավելեց քաղաքապետը։

07-12-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO