«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Նկարիչները՝ հայոց բանակին» խորագրով ցուցահանդես, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ցուցահանդեսին ներկայացված է հայ ժամանակակից նկարիչների շուրջ 70 աշխատանք։ Սա ԱՄՆ—ում՝ Նյու Յորքում կայանալիք բարեգործական ցուցահանդես—աճուրդի նախնական ցուցադրությունն է։ Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Վիգեն Սարգսյանը շրջել է ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսում, զրուցել արվեստագետների հետ, ծանոթացել ներկայացված աշխատանքներին։ Պաշտպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել նկարիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար։ 16-12-2017
|