Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը

Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայր Աթոռում տեղի ունեցավ «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը» թեմայով գիտաժողով՝ նվիրված երանելի հայրապետի գահակալության 1300–ամյակին։
Մասնակիցներին օրհնության խոսքով դիմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Այնուհետեւ կազմակերպիչների՝ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Սեպուհ արք. Չուլջյանի, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ տ. Գարեգին վրդ. Համբարձումյանի, «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն արժանապատիվ տ. Արարատ քհն. Պողոսյանի ողջույնի խոսքերից հետո տեղի ունեցավ լիագումար նիստը, որի ժամանակ ներկայացվեցին Յուրի Սուվարյանի եւ Վալերի Միրզոյանի «Հովհաննես Օձնեցի. Կանոնագիրք հայոց» սոցիալ—փիլիսոփայական եւ կառավարչական հիմքերը», Սեյրան Զաքարյանի «Դամասկոսում Հովհան Օձնեցու կնքած պայմանագրի» գնահատման հարցի շուրջ եւ Ազատ Բոզոյանի «ԺԴ տիտղոսների բյուզանդական կանոնագրքի հայերեն թարգմանությունը եւ «Կանոնագիրք հայոցը» զեկուցումները։ Դրանցում հեղինակները հետաքրքիր վերլուծություններ եւ անդրադարձներ կատարեցին, որոնք ուղղակի նվիրված էին Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ազգանվեր գործունեությունը։
Այնուհետեւ գիտաժողովը շարունակվեց զուգահեռաբար երկու դահլիճներում՝ Գեւորգյան ճեմարանի Կոմիտաս սրահում եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, ավելի քան 20 զեկուցումներով եւ ելույթներով, որոնք առնչվում էին Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հայոց եւ հայ եկեղեցու պատմությունում թողած հետքին։ Մեր թղթակիցը դիմեց նիստերը վարողներից բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանին՝ մեկնաբանության խնդրանքով։
«Զեկուցումները տարբեր բնույթ եւ ուղղվածություն ունեին,–ասաց նա,–եւ բնականաբար, նաեւ նպատակ՝ բացահայտելու հոգեւոր մեծ, ես կասեի անգամ պետական գործչի գործունեության տարբեր ուղղությունները՝ նրա քրիստոսաբանական հայացքների ներկայացումից սկսած (զեկուցող՝ Վիկտորյա Համբարձումյան) մինչեւ նրա կերպարի արտացոլումը հայ բանահյուսության մեջ։ Այս եւ նման տիրույթներում, ներկայացված զեկուցումները եւ դրանց քննարկումները ավելի առարկայական եւ գործնական էին դառնում։
Օրինակ, հետաքրքիր էր լսել Աստղիկ Ավետիսյանի խոսքը սուրբ Հովհաննես Օձնեցուն առնչվող ուխտերի կամ Հասմիկ Հարությունյանի զեկուցումը Հովհան Օձնեցու շարականների ոճական առանձնահատկությունների մասին։ Պակաս գրավիչ չէին նաեւ Հայկ Հակոբյանի «Սուրբ Հովհան Օձնեցին վրացական աղբյուրներում», Խաչիկ Գրիգորյանի «Սուրբ Հովհան Օձնեցու գործունեությունը եւ երկերը՝ որպես հայոց եկեղեցու դավանական բանաձեւերի եւ եզրութաբանության ելակետ» կամ «Հովհան Օձնեցու կերպարը հայ ձեռագրական արվեստում»։
Ամեն զեկույցում մի հետաքրքիր փաստ եւ իրողություն էր ավելացնում Հովհան Օձնեցի կաթողիկոսի կերպարին եւ նրա ազգանպաստ գործունեությանը»։
Կոնֆերանսի ընդմիջմանը մենք առիթ ունեցանք զրուցելու նաեւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ։ «Ինչպես ցույց են տալիս ներկայացվող ելույթները, Հովհան Օձնեցի կաթողիկոսի գործունեությունը այնքան հարուստ եւ բազմաշերտ է, որ նման ուսումնասիրությունները նորովի են բացահայտում նրա կերպարը եւ ապրած ժամանակաշրջանը,–ասաց նա։–Ասեմ, որ Հովհան Օձնեցի կաթողիկոսին նվիրված միջոցառումները Լոռում մեկնարկել են ապրիլի 17—ին՝ հազարավոր մարդկանց ուխտագնացությամբ դեպի Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցի, ուր գտնվում է Հովհան Օձնեցու դամբարանը։ Վերջերս Արդվում տեղադրվել է Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի արձանը, որի հանդիսավոր բացումը կլինի հաջորդ տարի ապրիլի 17—ին»։
Ընդհանրապես, հյուրընկալ Մայր Աթոռի մթնոլորտը սուրճի, թեյի, ճաշի ընդմիջումների ժամանակ հնարավորություն էր տալիս գիտաժողովի շուրջը մտքեր, կարծիքներ, տեսակետներ փոխանակել՝ ինչ—որ տեղ շարունակել քննարկումները։ Օրվա բանախոսներից մեկը՝ Վալերի Միրզոյանը, նկատեց, որ նման ջերմ ու կառուցողական մթնոլորտի ստեղծումը թույլ է տալիս ասելիքը մինչեւ վերջ հասցնել։
«Ամենակարեւորը, մենք պետք է կարողանանք այդ ամենից դասեր քաղել,–շարունակեց նա,–իսկ Հովհան Օձնեցին ուսանելի շատ դասեր ունի՝ երկիրը պահպանելու, շենացնելու, զարգացնելու առումով»։
Գարեգին վարդապետ Համբարձումյանի խոսքով էլ՝ գիտաժողովը ուսանելի եղավ նաեւ ճեմարանի սովորողների համար, ովքեր հաղորդակից եղան Հովհան Օձնեցու հոգեւոր մեծ աշխարհին։
«Մայր Աթոռում նման գիտաժողովներ կազմակերպելու այս ավանդույթը շարունակվում է Վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ նրա նախանձախնդրության շնորհիվ, որովհետեւ իսկապես մեր ճեմարանը նաեւ յուրօրինակ գիտական կենտրոն է, ուր պետք է նման գիտաժողովներ լինեն»,–ասաց նա։
Իսկ Արարատ քահանա Պողոսյանի համոզմամբ՝ մեր հոգեւոր հայրերի կյանքի եւ գործունեության նման հանրահռչակեցումները, վերլուծությունները ոչ միայն մեր պատմությունն են ներկայացնում, այլեւ նրանց ավանդույթներով դաստիարակված մեր երիտասարդ հոգեւորականներին։ Իսկ այդ առումով Հովհան Օձնեցին բացառիկ օրինակ է։
Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգեւոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը, ով նաեւ հետաքրքիր զեկուցում կարդաց «Հայ—ասորական եկեղեցական հարաբերությունները սուրբ Հովհան Օձնեցի կաթողիկոսի օրոք» թեմայով, համոզված է, որ գիտաժողովը կարեւոր նշանակություն կունենա եւ հնարավորություն կտա նորովի բացահայտելու Հովհան Օձնեցի կաթողիկոսին։
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վրթանես Բաղալյանն էլ ասաց, որ գիտաժողովի արդյունքները եւ ոգին կփոխանցի Օձունի եւ շրջակա գյուղերի հավատացյալներին, ովքեր ուխտագնացության են մեկնում Հովհան Օձնեցու դամբարան։
Ընդամենը 1—2 ամիս առաջ է տեղադրվել Հովհան Օձնեցի կաթողիկոսի արձանը, բայց այն արդեն սիրված է, մարդիկ գալիս են, երկրպագում, իրենց հարգանքի տուրքը մատուցում։
Մասնակիցներին մնում է շնորհակալությամբ եւ երախտագիտությամբ հրաժեշտ տալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ ասել՝ մինչ հանդիպում Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հետ, որը կկայանա 2018 թվականի ապրիլի 17—ին Լոռու մարզի Արդվի գյուղում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում, նրա գահակալության 1300—ամյակին նվիրված միջոցառումների եզրափակման եւ նրա արձանի հանդիսավոր բացման ժամանակ։
Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին—Երեւան

16-12-2017





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO