Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.04.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ տնտեսական գոտին նախատեսված է կառուցապատել երկու փուլով. «Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու նախապայմաններ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու եւ այնտեղ գործելու ցանկություն ունեցող ընկերությունների գործունեությունը կազմակերպելու համար»։
Նրա հավաստմամբ՝ արդեն իսկ կան կոնկրետ ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել գործունեություն ծավալել Մեղրիի ազատ տնտեսական գոտում, եւ առաջիկա օրերին նրանցից հինգի հետ կստորագրվեն համաձայնագրերը։ Նախարարը նաեւ կարեւորեց փաստը, որ նորաբաց «Մեղրի» եւ Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտիների միջեւ արդեն իսկ ստորագրվել է համագործակցության հուշագիր, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական համագործակցության եւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը։ Կարայանի խոսքով՝ «Մեղրի» ԱՏԳ—ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ եվրոպական, ռուսական եւ իրանական ընկերությունները։
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկից ակնկալում է տնտեսական ակտիվություն, ապրանքների, ֆինանսական հոսքերի աճ։ «Անկասկած «Մեղրի» ԱՏԳ—ի գործունեությունը տնտեսական զարգացման կարեւոր հանգամանք կարող է լինել։ Ակնկալում ենք, որ այստեղ կստեղծվեն 1500—2000 նոր աշխատատեղեր։ Բացի հայկական եւ իրանական ընկերություններից, մարզպետարանի միջոցով ԱՏԳ—ում գործունեություն ծավալելու հետաքրքրվածություն են ներկայացրել ուկրաինական, վրացական, բելառուսական ընկերություններ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ»,—«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։
Նրա համոզմամբ՝ «Մեղրի» ԱՏԳ—ն կարող է տնտեսական լայն համագործակցության կամուրջ հանդիսանալ։ Պաշտոնյան տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20—ին Կապան է ժամանելու իրանական մեծ պատվիրակություն տեղում առեւտրային գրասենյակ բացելու նպատակով։ Նա հույս հայտնեց, որ նույն օրը կտրվի Կապան—Ջուլֆա ավտոբուսային երթուղու մեկնարկը։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայ—իրանական տնտեսական կապերի զարգացման մեծ եւ լուսավոր հեռանկար է տեսնում։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը, իրանական ազատ տնտեսական գոտիների հետ փորձի փոխանակմանը»,–ասաց դեսպանը։
Նա ավելացրեց, որ իրանցի գործարարների համար «Մեղրի» ԱՏԳ—ում գործունեություն ծավալելու խթան կարող է դառնալ տնտեսական շահը։ Դեսպան Սաջադին կարեւորեց սահմանակից Սյունիքի մարզի հետ առեւտրային կապերի խթանումը եւ համոզմունք հայտնեց, որ Կապանում բացվելիք առեւտրային գրասենյակը նոր թափ կհաղորդի տնտեսական համագործակցությանը։
«Առաջիկայում Կապան է այցելելու մեծ պատվիրակություն, այցի ընթացքում հույս ունենք, որ ձեռք կբերվեն կարեւորագույն պայմանավորվածություններ»,—ընդգծեց Իրանի դեսպանը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն վստահեցնում է, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն ռուսական ընկերությունների շրջանում. «Մենք առաջիկայում զբաղվելու ենք տեղեկատվության լայն փոխանակմամբ եւ փորձելու ենք այստեղ ներգրավել իրանական շուկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ռուսական ընկերություններին։ Պարզապես պետք են կոնկրետ ծրագրեր եւ հստակ պայմանավորվածություններ գործընթացն առաջ մղելու համար»։
Նրա խոսքով՝ իրանական շուկան բավականին լայն է, ուստի կարելի է այնտեղ ներգրավվելու հետաքրքիր նախագծեր իրականացնել։ Առեւտրային ներկայացուցիչը «Մեղրի» ԱՏԳ—ի բացումը հեռանկարային որակեց նաեւ ԵԱՏՄ եւ Իրանի տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին կարող է կարեւոր դեր ունենալ ԵԱՏՄ—ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների խորացման առումով, հատկապես միության եւ Իրանի հետ նախատեսվող ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման պարագայում»,—հավելեց Անդրեյ Բաբկոն՝ տեղեկացնելով, որ իրենք առաջիկայում լայնորեն ուսումնասիրելու են ազատ տնտեսական գոտու հնարավորությունները ռուս տնտեսավարողներին անհրաժեշտ մանրամասներ հաղորդելու նպատակով։
Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը չափազանց կարեւոր քայլ է Հայաստանի համար։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով՝ ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ եւ որակյալ գործարկումը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ առեւտրաշրջանառության ծավալի ընդլայնմանը։ «Այն կարող է դառնալ լուրջ հարթակ Իրան—ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում եւ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը վերջերս Եվրամիության հետ ստորագրեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նաեւ Իրան—Եվրամիություն հարաբերությունների համատեքստում։ Հետեւաբար, մեզ համար ծրագիրն իսկապես մեծ կարեւորություն ունի հատկապես տնտեսական իմաստով։ Սակայն սա ամենեւին չի նշանակում, որ ծրագիրը չունի քաղաքական բաղադրիչ, որովհետեւ նմանատիպ միջոցառումներով Հայաստանը փորձում է նաեւ ինչ—որ առումով հաղթահարել այն շրջափակումը, որը մեզ պարտադրվել է մեր հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եվ այդ խնդիրները հաշվի առնելով՝ չպետք է մոռանալ աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին»,—ասաց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի համոզմամբ՝ ամեն ինչ կախված է Հայաստանի եւ Իրանի կողմից տարվող աշխատանքներից՝ ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններից լիարժեքորեն օգտվելու համար։ «Ծրագիրը կարող է ունենալ լավ ապագա, բնականաբար եթե դրա շրջանակում շարունակվեն ինտենսիվ աշխատանքները»,—եզրափակեց իրանագետը։

16-12-2017





21-04-2018
Երկխոսության սպասելիս
Զսպվածության կոչերը շարունակվում են

Չնայած հանրապետության նախագահի, հոգեւոր ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Հրաժեշտի հանդիպում Լիտվայի դեսպանի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ ...


21-04-2018
Հյուրընկալվել են Վեհափառ հայրապետները
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ...


21-04-2018
«Շատ հասցեական պետք է աշխատենք»
ՀՀ առաջին փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել

«Ես պատասխանատու ...



21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության ...

21-04-2018
Հոբելյանական ցուցադրություն
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում ...

 
21-04-2018
Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +19... +21

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO