Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն

Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ Սռունիքի մարզում տեղի է ունեցել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու» բացման արարողությունը, որին ներկա է գտնվել վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին եւ առաջիկայում նախատեսվող աշխատանքներին։
Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ն։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, եւ երեկ տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության պաշտոնական մեկնարկը։ ԱՏԳ–ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով։
Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու եւ ԱՏԳ–ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար։
Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում՝ ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար։ Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ–պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային եւ այլ ծառայությունների համար։
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանը նշել է, որ ԱՏԳ–ի հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են։ «Մեր մտադրությունները բավական լուրջ են, որովհետեւ վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում եւ այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ–ի, Եվրամիության, մեր հարեւան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա»,–ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առեւտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան ե՛ւ Եվրամիության, ե՛ւ ԵԱՏՄ շուկաներ։ «Ակնկալում ենք նաեւ, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան։ Վստահ եմ, որ ազատ տնտեսական գոտին ունի շատ լավ հեռանկարներ։ Ուրախ ենք, որ այսօր հայտարարվում է ազատ տնտեսական գոտու ռեժիմը բացելու մասին, սակայն իսկական աշխատանքը հիմա է սկսվում»,–ընդգծել է նա։
Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առեւտրի, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտները։
Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50–70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100–130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ եւ կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ եւ ծառայություններ։
Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առեւտրային եւ լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առեւտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ եւ ԵՄ երկրների միջեւ։ Բացի այդ, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծմանը, այլեւ Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների եւ ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։
Վարչապետ Կարապետյանի ներկայությամբ ստորագրվել են ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին փաստաթղթերը։ Մասնավորապես, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջեւ ստորագրվել է պայմանագիր։ Այն ստորագրել են նախարար Սուրեն Կարայանը եւ «Մեղրի» ԱՏԳ–ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը։
Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ–ի միջեւ։ Փաստաթուղթը ստորագրել են «Մեղրի» ԱՏԳ–ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Արգամ Ջուլհակյանը։
Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի եւ «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ–ի միջեւ։ Հուշագիրը ստորագրել են «Մեղրի» ԱՏԳ–ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը եւ «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ–ի տնօրեն Արթուր Մուրադյանը։
Համագործակցության հուշագիր է կնքվել նաեւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցչության միջեւ, որը ստորագրել են «Մեղրի» ԱՏԳ–ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը եւ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

16-12-2017





 
20-01-2018
Նախագահը պետք է օժտված լինի կարեւոր որակներով
Արմեն Սարգսյանը հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի ...


 
20-01-2018
Մրցանակը նոր պատասխանատվություն է
Այն պարտավորեցնում է չբավարարվել ձեռք բերածով

«Տուր ձեռքդ, ...


20-01-2018
Դրամաշնորհային նոր պայմանագրեր
Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնություն



20-01-2018
Գնահատված լինելը կարեւոր է ցանկացած մարդու համար
Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ պետական մրցանակների հանձնման ...


20-01-2018
2017թ. պետական բյուջեն գերակատարվել է
Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը ...


20-01-2018
Ծանոթացել է ջրտնտպետկոմի գործունեության արդյունքներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ ...


20-01-2018
Զինծառայողները՝ հոգատարության ներքո
Այցելել են Երեւանում կառուցվող վերականգնողական կենտրոն

Երեւանի քաղաքապետ ...



 
20-01-2018
Պահպանել դրական միտումը
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է ...

 
20-01-2018
Պարարվեստի առաջընթացն անհրաժեշտ է
Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO