Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Պարգեւներ՝ «Արարատ–73» ֆուտբոլային թիմի անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ՝ սպորտի եւ հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար, ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգեւատրվել Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Ռուդիկ Բարսեղյանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հունվարի 11–ին հանձնելով պարգեւները «Արարատ–73» ֆուտբոլային թիմի անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այն, ինչ 1973 թվականին իրագործեցիք դուք եւ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ձեր խաղընկերները, իսկապես հերոսություն էր՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մրցակցության պայմաններում կարողացաք նվաճել Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը եւ ԽՍՀՄ գավաթը»։
Նրա խոսքով՝ այդ լուրջ պայքարում հայ ֆուտբոլիստները հաղթող դուրս եկան՝ կարողանալով մեր ժողովրդին պարգեւել կրկնակի հաղթանակի բերկրանք ու հպարտության պահեր։
«Հավատացեք, այսօր 45 տարի անց էլ մենք ոչ պակաս հպարտություն ենք ապրում։ Դուք հայ ժողովրդի համար լեգենդար անձնավորություններ եք»,–նշել է ՀՀ ԱԺ նախագահը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւս շնորհավորել է արարատցիներին՝ ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է մեր ժողովրդի համար. պետք է նշվի Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100–ամյա հոբելյանը, Արցախյան շարժման 30–ամյակը, ինչպես նաեւ «Արարատ 73»–ի կրկնակի հաղթանակի 45–ամյակը։ 20–րդ դարում հայ ժողովրդի ազգային զարթոնքի հաղթական էջերը վերհիշելով՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ մարզական նվաճումները։
«Դուք կաք ու կլինեք ոչ միայն մեր մարզական աշխարհի, այլ նաեւ հասարակական կյանքի ամենավառ աստղերից»,–փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը։

12-01-2018





 
20-01-2018
Նախագահը պետք է օժտված լինի կարեւոր որակներով
Արմեն Սարգսյանը հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի ...


 
20-01-2018
Մրցանակը նոր պատասխանատվություն է
Այն պարտավորեցնում է չբավարարվել ձեռք բերածով

«Տուր ձեռքդ, ...


20-01-2018
Դրամաշնորհային նոր պայմանագրեր
Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնություն



20-01-2018
Գնահատված լինելը կարեւոր է ցանկացած մարդու համար
Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ պետական մրցանակների հանձնման ...


20-01-2018
2017թ. պետական բյուջեն գերակատարվել է
Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը ...


20-01-2018
Ծանոթացել է ջրտնտպետկոմի գործունեության արդյունքներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ ...


20-01-2018
Զինծառայողները՝ հոգատարության ներքո
Այցելել են Երեւանում կառուցվող վերականգնողական կենտրոն

Երեւանի քաղաքապետ ...



 
20-01-2018
Պահպանել դրական միտումը
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է ...

 
20-01-2018
Պարարվեստի առաջընթացն անհրաժեշտ է
Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO