Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.07.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Միջոցառումների ծրագիր եւ գերակա խնդիրներ

ՀՀ կառավարության 2018 թ. գործունեությունը ընթացքի մեջ է

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշում։ Գերակա խնդիրներն ու միջոցառումներն արտացոլում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով 2018 թ. նախատեսված միջոցառումները, որոնք ուղղված են արդյունքային ցուցանիշների ապահովմանը։

Ապրիլի 1–ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ, որոնցով առաջարկվում է արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Որոշումներով սահմանվում է նաեւ ՀՀ մինչեւ 2018 թ. ապրիլի 1–ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը։ Գործող սեփականատերերը, ըստ որոշման, կարող են ազատ շահագործել, հաշվառել եւ վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ–ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ, ըստ ոստիկանության եւ ապահովագրական ընկերությունների տվյալների, աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների քանակը 28 տոկոսով ավելի է, քան ձախակողմյանը, իսկ վիրավորների քանակն ավելի է 39 տոկոսով։ Նախարարը նշել է, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1–ը ներմուծված եւ հաշվառված ավտոմեքենաների վրա։
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանձնարարել է պատրաստել համապատասխան օրենքի նախագիծ, հաջորդ շաբաթ ներկայացնել կառավարություն, որպեսզի այն անհետաձգելի կարգով ներկայացվի Ազգային ժողով։

Օրենսդրական նախաձեռնություններ

Հավանության է արժանացել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» եւ հարակից այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելուն։ Օրինագծերի ընդունմամբ կսահմանվեն հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաեւ հրավառությունների իրականացման համար լիազոր պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը եւ դրանց ներկայացող պահանջները եւ պայմանները սահմանում է համայնքի ավագանին։ Միաժամանակ սահմանվում է առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաեւ տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար։
Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Հիմնավորման համաձայն՝ օրինագծերը մշակվել են ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կիրարկումն ապահովելու նպատակով։
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։

Օգնություն՝ հաշմանդամ զինծառայողներին

Զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն ձեռք բերած կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներին լավագույն չափանիշներին համապատասխան վերականգնողական բժշկական օգնություն եւ սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին լիազորել իրեն ամրացված համապատասխան տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» ՀԿ–ին։ Կազմակերպությունը պատրաստակամ է իր հաշվին գոյացած միջոցներով ներդրում կատարել, մասնավորապես, ամբողջովին վերանորոգել այդ տարածքը, զինել անհրաժեշտ սարքերով եւ սարքավորումներով, բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտ լիցենզիան ստանալուց հետո՝ նշված կատեգորիային տրամադրել անվճար վերականգնողական բուժում։ Նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար եւ 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն եւ սպասարկում։

Հավանության է արժանացել թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018–2021 թթ. թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին։ Ըստ հիմնավորման՝ պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, արժեքը։ Կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով պետական գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերի պետական պահուստներից իրացում։ Ծրագրի իրականացման արդյունքում պետական գանձարանը կտիրապետի բարձր իրացվելիություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներով, որոնք կայուն կլինեն արդիականությամբ պայմանավորված ժամանակի ընթացքում արժեքային կորստից։

Երեւանում կկառուցվի ընտանեկան հանգստի եւ ժամանցի նոր կենտրոն

Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ծրագրին հավանություն տալու եւ «Պարկ գրուպ» ՍՊԸ–ին առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով վարձակալության եւ կառուցապատման իրավունքներով տրամադրել «Պարկ Գրուպ»–ին։ Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի եւ ժամանցի կենտրոն՝ իրականացնելով 22 մլն դոլար ներդրում։ Արդյունքում կստեղծվի 350 մշտական աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ՝ ստեղծելով ծաղկազարդ եւ կանաչապատ տարածք։ Կենտրոնը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Այլ որոշումներ

Գործադիրը հավանություն է տվել վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2013–2016 թթ.)։ Հայաստանը խարտիան ստորագրել է 2001 թ. հոկտեմբերի 18–ին եւ վավերացրել՝ 2004 թ. հունվարի 21–ին։ Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման եւ դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն եւ մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային զեկույցների, ինչպես նաեւ կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա։
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է հնարավորինս կրճատել եւ պարզեցնել մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացը։ Փոփոխություններով նախատեսվում է կրճատել հայտատուի փաստաթղթերի ուսումնասիրության, համապատասխանության որոշման, համապատասխան հրամանի նախագծի կազմման ժամկետները, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ կկրճատվի փորձագետների հավատարմագրման գործընթացի, ծառայության մատուցման տեւողությունը։

12-01-2018





21-07-2018
Երկիրը հետ տանելու իրավունք չունենք
«ԵՄ–Հայաստան. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը»

Երեկ տեղի ունեցավ «ԵՄ—ն ...


21-07-2018
Նոր գործարան՝ նոր արտադրանքով
Ներկրված տեսականին առաջիկայում կփոխարինվի տեղականով

Հայաստանում կսկսի գործել ...


21-07-2018
Որ մոդելն է նախընտրելի
Շարունակվել են ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների քննարկումները

Երեկ ...


21-07-2018
Հյուրընկալել է ՀՀ նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է «Հայաստան եւ ...


21-07-2018
Ընդունել է «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է մասնագիտացված աուդիտորական ...


21-07-2018
Մեծ նկարչի հոբելյանի առթիվ
Արմեն Սարգսյանն այցելել է Մինաս Ավետիսյանի արվեստանոց

Հանրապետության ...


21-07-2018
Մասնագիտական նոր գիտելիքներ
ՀԲԸՄ ծրագրերի մասնակից ուսանողների համար Հայաստանը հայտնություն է




21-07-2018
Հայաստանում օճառի արտադրությունն աճում է
Տեղական արտադրության լվացքի պարագաները ...

21-07-2018
Արցախում է աշխարհահռչակ երգչուհին
Հասմիկ Պապյանին ունկնդրել են նաեւ ...

21-07-2018
Խորհրդակցություն ԱԺ-ում
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մոտ տեղի է ունեցել ...

21-07-2018
Առավել արդյունավետ, առավել օրինական
Ավելի մեծ ծառայություն Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO