Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.04.2018
ՊՆ


Հյուրընկալվել են ՊՆ վարչական համալիրում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ զինծառայողների այրիներին եւ մինչեւ 18 տարեկան երեխաներին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արդեն երկու տարի է՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ եւ բարերար Կարո Առաքելյանի հովանավորությամբ Տավուշի մարզի զոհված զինծառայողների մինչեւ 18 տարեկան երեխաների համար ամանորյա տոներից հետո Երեւանում կազմակերպվում է երկօրյա ճանաչողական ծրագիր, որի շրջանակում երեխաներն այցելում են թանգարաններ, եկեղեցիներ եւ թատրոններ։
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ պաշտպանության նախարարությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահում զոհվածների ընտանիքների խնդիրները։ «Մենք գիտենք, որ երբեք չենք վերադարձնի ձեր օջախի ամենամեծ ու ամենակարեւոր բանը՝ ձեր ծնողների, ամուսինների ներկայությունը։ Միակ սփոփանքը, թերեւս, այն է, որ ձեզ հետ միասին ժողովուրդն էլ է ապրում այդ ցավը, կիսում կորուստը։ Դուք բոլորից լավ գիտեք՝ ինչ է նշանակում սահման, ինչ է նշանակում հայրենիքի պաշտպանություն։ Իսկ ձեզ, սիրելի՛ բալիկներ, ուզում եմ խնդրել, որ շատ լավ սովորեք, որովհետեւ դա ամենամեծ պարտականությունն է ձեր հայրերի հիշատակի հանդեպ։ Հավատացե՛ք, նրանք ընդամենը երկու բան կուզեն, որ դուք առողջ լինեք եւ լավ սովորեք, որ կարողանաք ամուր կանգնել ձեր ոտքերի վրա»,–ասել է Վիգեն Սարգսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաեւ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի կրթական ծրագրերը՝ առաջարկելով առաջիկայում կազմակերպել երեխաների այցը վարժարան։
Հանդիպման ավարտին, շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանն աջակցելու համար, ՀՀ պաշտպանության նախարարը բարերար Կարո Առաքելյանին պարգեւատրել է Մարշալ Բաղրամյանի 120—ամյակին նվիրված հատուկ հուշամեդալով։

12-01-2018





21-04-2018
Երկխոսության սպասելիս
Զսպվածության կոչերը շարունակվում են

Չնայած հանրապետության նախագահի, հոգեւոր ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Հրաժեշտի հանդիպում Լիտվայի դեսպանի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ ...


21-04-2018
Հյուրընկալվել են Վեհափառ հայրապետները
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ...


21-04-2018
«Շատ հասցեական պետք է աշխատենք»
ՀՀ առաջին փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել

«Ես պատասխանատու ...



21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության ...

21-04-2018
Հոբելյանական ցուցադրություն
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում ...

 
21-04-2018
Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +19... +21

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO