Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.07.2018
ԱՅԼՔ...


Նոր աշխատաոճ՝ մաքսային արժեքի որոշման գործընթացում

«Petekamutner.am» կայքում արդեն հասանելի է տեղեկատվությունը

Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման եւ մաքսային ձեւակերպումների պարզեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակում հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ, հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ՝ 2018 թվականի հունվարի 8—ից «petekamutner.am» պաշտոնական կայքէջում հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ըստ ՊԵԿ սակագնային կարգավորման եւ հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանի՝ 2018թ. հունվարի 1—ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 267—րդ հոդվածի 3—րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը, հոդվածով սահմանված դեպքերում, որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ իրենց տրամադրության տակ եղած նույնանման ապրանքների վերաբերյալ գնային տեղեկատվության հիման վրա։ «Մաքսային արժեքների մշակման ընթացքում, որպես գնային տեղեկատվություն, մաքսային մարմինների կողմից 267—րդ հոդվածի 4—րդ կետի համաձայն, օգտագործվել են մաքսային մարմինների տրամադրության տակ եղած ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների տեղեկատվական բազան, ինչպես նաեւ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգները եւ էլեկտրոնային կայքերը»,—ասել է Տիգրան Մինասյանը։
ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ եւս մեկ քայլ։ «Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի որոշման նկատմամբ հետաքրքրությունը։ Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի եւ կանխատեսելի»,— ընդգծել է Տիգրան Մինասյանը։
Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել «Petekamutner.am» կայքի համապատասխան բաժին՝ հետեւյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար», «Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքների վերաբերյալ»։ Տիգրան Մինասյանի հավաստմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվում է. անհրաժեշտության դեպքում այն կվերանայվի եւ կթարմացվի։

12-01-2018





21-07-2018
Երկիրը հետ տանելու իրավունք չունենք
«ԵՄ–Հայաստան. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը»

Երեկ տեղի ունեցավ «ԵՄ—ն ...


21-07-2018
Նոր գործարան՝ նոր արտադրանքով
Ներկրված տեսականին առաջիկայում կփոխարինվի տեղականով

Հայաստանում կսկսի գործել ...


21-07-2018
Որ մոդելն է նախընտրելի
Շարունակվել են ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների քննարկումները

Երեկ ...


21-07-2018
Հյուրընկալել է ՀՀ նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է «Հայաստան եւ ...


21-07-2018
Ընդունել է «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է մասնագիտացված աուդիտորական ...


21-07-2018
Մեծ նկարչի հոբելյանի առթիվ
Արմեն Սարգսյանն այցելել է Մինաս Ավետիսյանի արվեստանոց

Հանրապետության ...


21-07-2018
Մասնագիտական նոր գիտելիքներ
ՀԲԸՄ ծրագրերի մասնակից ուսանողների համար Հայաստանը հայտնություն է




21-07-2018
Հայաստանում օճառի արտադրությունն աճում է
Տեղական արտադրության լվացքի պարագաները ...

21-07-2018
Արցախում է աշխարհահռչակ երգչուհին
Հասմիկ Պապյանին ունկնդրել են նաեւ ...

21-07-2018
Խորհրդակցություն ԱԺ-ում
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մոտ տեղի է ունեցել ...

21-07-2018
Առավել արդյունավետ, առավել օրինական
Ավելի մեծ ծառայություն Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO