Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.04.2018
ԼՂՀ


Ամանորի տոները՝ հայրենի գյուղում

Թալիշցիների ուրախությունը կիսելու էր եկել նաեւ Արցախի նախագահը

Ահա արդեն շուրջ երկու տարի է, ինչ ապրիլյան հայտնի իրադարձությունների պատճառով Թալիշ գյուղի բնակիչները ստիպված ժամանակավոր բնակություն են հաստատել Ալաշանում, Մարտակերտում, շրջակա գյուղերում եւ Ստեփանակերտում։ Ու թեկուզ նրանք ապրում են հայրենի օջախներից հեռու, սակայն երբեք չեն կորցնում հարազատ բնօրրան վերադառնալու եւ մշտապես բնակվելու, պատմական Թալիշը շենացնելու եւ զորացնելու հավատը։ Նրանցից շատ շատերը վաղուց ակտիվորեն ներգրավվել են գյուղի վերականգնման ու վերակառուցման շինարարական աշխատանքներին, տնամերձ այգիներն ու հողամասերն են մշակում։ Ոմանք անգամ հասցրել են պետական աջակցությամբ հերկել սեփականաշնորհված տարածքներն ու աշնանացան կատարել՝ համոզված լինելով, որ 2018—ին հնձելու եւ վայելելու են հասուն բերքը եւ բնակարանամուտ են նշելու։
Նման լավատեսության համար նրանք, իրոք, հուսալի հիմքեր ունեն։ Գյուղում լայն թափով շարունակվում է ավերված տների եւ կենսական նշանակության օբյեկտների շինարարությունը։ Լիովին վերափոխվում են ենթակառուցվածքները՝ էլեկտրագծերն ու ջրագծերը (կոյուղու հետ մեկտեղ), հիմնանորոգվում են ճանապարհները։ Մինչեւ տարեվերջ կշահագործվեն ժամանակակից մշակույթի տունը, համայնքային կենտրոնը, հանդիսությունների սրահը, դպրոցն ու մանկապարտեզը։
Բնակավայրում իրականացվող լայնածավալ աշխատանքներին սեփական աչքով ծանոթանալու լավ առիթ էր ընձեռնել թալիշցիներին Ամանորի տոներին։ Նրանք ընտանիքներով, մեծ ու փոքրով Նոր տարին դինավորել են հարազատ գյուղում՝ երկրի նախագահի ու պետական մյուս այրերի հետ, տոնական սեղանների շուրջ։ Թալիշցիները, որ միշտ հայտնի են եղել իրենց հյուրասիրությամբ եւ աշխատասիրությամբ, հավատարիմ են մնացել լավագույն ավանդույթներին ու սովորություններին, իրենց երախտիքի եւ բարեմաղթանքի խոսքերն են փոխանցել հյուրերին։ Նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը գյուղի բնակիչներին, տոնական միջոցառման բոլոր մասնակիցներին ջերմորեն շնորհավորել են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, երջանկություն ու ամենայն բարիք։
Արցախի Հանրապետության ղեկավարը ներկաներին վստահեցրել է, որ հետեւողականորեն շարունակվելու եւ ավարտին են հասցվելու Թալիշի վերականգնման ռազմավարական ծրագրերը։ «Հիմնական դժվարությունները գրեթե հաղթահարված են,–ասել է նա։–2017—ին լուծում են ստացել բազմաթիվ խնդիրներ, մարդկանց համար ստեղծվում են աշխատանքի, կենցաղի ու հանգստի լավագույն պայմաններ, ինչին նրանք միանգամայն արժանի են՝ հայրենասիրական իրենց ընդգծված կեցվածքով ու ակտիվ քաղաքացիությամբ, աշխատասիրությամբ։ Համոզված եղեք, որ իշխանություններն այսուհետ եւս հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելու են բնակչության անվտանգությունն ու բնականոն կյանքն ապահովելու համար, եւ համայնքի կողմից բարձրացված ոչ մի խնդիր անարձագանք չի մնալու»։ Եթե քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը թալիշցիների հետ հանդիպմանը խոստացել է «գյուղի շինարարական հարթակում ծավալված աշխատանքներին նոր թափ հաղորդել», ապա մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը հավաստիացրել է, որ «2018—ին Թալիշում մշակութային միջոցառումներն անցկացվելու են առավել բարձր մակարդակով, հորդաբուխ եւ մարդաշատ»։
Ամանորը գյուղի փոքրիկները, բնականաբար, ուրախ երգ ու պարով դիմավորել են զուգված տոնածառի շուրջ, ուր նրանց Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հետ առատ նվերներով այցի են եկել նաեւ Ձմեռային հեքիաթի հայտնի հերոսները։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

12-01-2018





21-04-2018
Երկխոսության սպասելիս
Զսպվածության կոչերը շարունակվում են

Չնայած հանրապետության նախագահի, հոգեւոր ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Հրաժեշտի հանդիպում Լիտվայի դեսպանի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ ...


21-04-2018
Հյուրընկալվել են Վեհափառ հայրապետները
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ...


21-04-2018
«Շատ հասցեական պետք է աշխատենք»
ՀՀ առաջին փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել

«Ես պատասխանատու ...



21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության ...

21-04-2018
Հոբելյանական ցուցադրություն
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում ...

 
21-04-2018
Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +19... +21

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO