Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.04.2018
ԱՇԽԱՐՀ


Իրանում բռնկված բողոքի ցույցերը մարել են

Շուրջ երկու շաբաթ առաջ Իրանի Խորասանե Ռազավի նահանգի կենտրոն Մեշհեդ քաղաքում ընդդեմ թանկացումների ծայր առան բողոքի ցույցեր, որոնք տարածվեցին նաեւ այդ նահանգի մի քանի այլ քաղաքներում։
Թեեւ ցույցերը սկզբում տնտեսական ու սոցիալական եւ հակակառավարական բնույթ էին կրում, սակայն շուտով դրանց քաղաքական բնույթն ավելի ցայտուն դարձավ։ Բարենորոգիչները հակված էին ցույցերի հրահրող համարել Մեշհեդ քաղաքի ուրբաթօրյա աղոթքների առաջնորդ, խիստ պահպանողական հայացքներով այաթոլա Ահմադ Ալամօլհոդային, ինչը նա հերքել է։ Ալամօլհոդան Ռուհանիի խստագույն քննադատներից է, ով նախագահական ընտրություններին պաշտպանում էր իր դստեր ամուսնու՝ Էբրահիմ Ռայիսիի թեկնածությունը։ Բարենորոգչական կողմնորոշմամբ իրանցի հայտնի լրագրող—վերլուծաբան Աբբաս Աբդին նշել է, որ ցույցերի հետեւում կանգնած են եղել այն ուժերը, որոնց խոշոր ֆինանսական չարաշահումների դեմ կառավարությունն արդյունավետ պայքար է մղել։ Նա հիմնավորել է խոսքն այն բանով, որ Մահմուդ Ահմադինեժադի օրոք թանկացումները պաշտոնական տվյալների համաձայն՝ 440 տոկոս էին կազմել, սակայն դրանց դեմ որեւէ ցույց չեղավ։ Համանման տեսակետ է հայտնել նաեւ երկրի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին՝ նշելով, որ տնտեսական խնդիրները պարզապես պատրվակ էին, սակայն «իրենց վառած կրակի ծուխը իրենց աչքերն է կուրացնելու»։ Նա ընդգծել է, որ եթե քաղաքական—հասարակական շարժումների ալիք բարձրանա փողոցներում, ապա հաստատ նրանք, ովքեր սկսել են, չեն կարողանալու վերահսկել, ուրիշներն են ալիքների վրա բարձրանալու։
Ցույցերը երկրի տարբեր հատվածներում, մեծամասամբ փոքր քաղաքներում, շարունակվեցին շուրջ 10 օր, ընդհանուր առմամբ 70—90 քաղաքներում, ինչը թերեւս աննախադեմ էր Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ։ Հիշեցնենք, որ խոշորագույն ցույցերը, որոնք քաղաքական բնույթ են կրել, Թեհրանում եւ 2—3 այլ քաղաքներում տեղի են ունեցել 2009թ. հունիսի 15—ին, նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դեմ, մայրաքաղաքում մասնակիցների թիվը մեկ միլիոնից ավելի է եղել։ Վերջին ցույցերի պահանջները տնտեսական, հակակոռուպցիոն եւ քաղաքական բնույթ էին կրում՝ թիրախ դարձնելով ողջ համակարգը, եւ արմատական փոփոխություններ էին պահանջում։
Նախագահ Հասան Ռուհանին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների ու փոխնախարարների հետ հանդիպմանը շեշտել է, որ շատերի, ինչպես նաեւ ԶԼՄ—ների կարծիքով՝ ժողովրդի պահանջները տնտեսական են եւ դրանով են պատճառաբանվում ցույցերը։ Մինչդեռ պահանջները միայն տնտեսական չեն, այլ մշակութային, սոցիալական եւ անվտանգության բնույթի։ Նա շեշտել է, որ ժողովուրդը պետք է կարողանա քննադատել բոլոր մակարդակի պաշտոնյաներին։ Նշենք, որ ցույցերի 2—րդ եւ 3—րդ օրերին քաղաքական պահանջներն ու կարգախոսները խիստ արմատական բնույթ էին կրում, հարցականի տակ դնում իշխող համակարգը, ինչին անդրադառնալով՝ Ռոհանին նշել է, որ սրբությունների, հեղափոխության արժեքների ոտնահարումն ու հանրային ունեցվածքի ոչնչացումը մի փոքր խմբի կողմից են կատարվել, որն ամբողջ ժողովուրդը չէ։ Ցույցերի մասնակիցները, որոնք հստակ որեւէ ծրագիր չունեին, գլխավորապես չքավոր խավի եւ միջին խավի ներքին հատվածի ներկայացուցիչներ էին, մինչդեռ միջին խավն է, որ ի զորու է որեւէ երկրում որեւէ բան փոխել, ուստի կարելի էր ենթադրել, որ դրանք կմարեն, թեեւ անհետեւանք չեն մնա, կազդեն ներքին եւ արտաքին քաղաքականության վրա։
Իրանցի հանրաճանաչ քաղաքագետ, պրոֆեսոր Սադեղ Զիբաքալամի կարծիքով՝ վերջին ցույցերը նույն 2009թ. ցույցերն են, որտեղ ավելացել է տնտեսական գործոնը։ Նա նշել է, որ ցույցերի պատճառը տնտեսական ճնշումները, հասարակական ու քաղաքական հուսախաբություններն են։ Զիբաքալամը միաժամանակ ընդգծել է, որ նրանք, ովքեր 2009թ. նախագահական ընտրություններին իրենց հաղթող էին համարում, պետք է ցույցերից անհրաժեշտ դասեր քաղեին ու լուրջ հետեւություններ անեին, սակայն դա տեղի չունեցավ։
2009թ. համեմատ վերջին ցույցերի ընթացքում զոհերի թիվը (25) զգալիորեն մեծ է, որոնք հիմնականում զոհվել են փոքր քաղաքներում։
Միջազգային արձագանքը Իրանի ցույցերին նույնպես չուշացավ։ ԱՄՆ—ի պահանջով հարցը արծարծվեց ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդում։ Հունվարի 5—ին տեղի է ունեցել այդ հարցին նվիրված ԱԽ—ի արտահերթ նիստ, որտեղ Ռուսաստանի, Չինաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները քննադատել են ԱՄՆ—ին՝ հարցն ԱԽ—ում արծարծելու առնչությամբ։ Սրանով քննարկումը սահմանափակվել է։
Թեհրանը ցույցերը հրահրելու համար մեղադրել է ԱՄՆ—ին, Սաուդյան Արաբիային եւ Իսրայելին։
Այս առնչությամբ հատկանշական է նաեւ երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի տեսակետը, ըստ որի՝ ֆինանսական կողմն ապահովել է տարածաշրջանի փողատեր երկրներից մեկը։ Ակնհայտ է, որ խոսքը Սաուդյան Արաբիայի մասին է։ Խամենեին շեշտել է նաեւ, որ ամիսներ շարունակ ծրագրվել են այդ ցույցերը, ինչի համաձայն՝ դրանք սկսվելու էին փոքր քաղաքներից ու աստիճանաբար մոտենալու էին կենտրոնին։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

12-01-2018





21-04-2018
Երկխոսության սպասելիս
Զսպվածության կոչերը շարունակվում են

Չնայած հանրապետության նախագահի, հոգեւոր ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Հրաժեշտի հանդիպում Լիտվայի դեսպանի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ ...


21-04-2018
Հյուրընկալվել են Վեհափառ հայրապետները
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ...


21-04-2018
«Շատ հասցեական պետք է աշխատենք»
ՀՀ առաջին փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել

«Ես պատասխանատու ...



21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության ...

21-04-2018
Հոբելյանական ցուցադրություն
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում ...

 
21-04-2018
Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +19... +21

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO