Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


ՀՀԿ ԳՄ նիստում

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ պաշտոնական քննարկում դեռ չի սկսել, նախաքննարկումների փուլում է։ Երեկվա ՀՀԿ ԳՄ նիստից հետո, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Մինչեւ հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը խորհրդարանը պետք է առաջադրի եւ ընտրի բարձրագույն դատական խորհրդի 5 ներկայացուցչի։ Դա մենք կանենք փետրվարի ընթացքում»,–նշել է նա։
Նրա խոսքով, ՀՀԿ—ն պաշտոնական քննարկում կսկսի միգուցե մյուս շաբաթվանից. «ՀՀ նախագահը պետք է լինի անկուսակցական, ունենա հստակ լիազորություններ։ Կներկայացնենք մի թեկնածուի, որը կունենա շատ լուրջ կենսագրություն, հետք եւ անելիք, նաեւ բարձր հեղինակություն»։
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է օրերս Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի հետեւանքով երկու երիտասարդ ոստիկան է զոհվել։ Նա ընդգծել է, որ Հայաստանում որեւէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի կամ մայրիկի կամ քեռու եւ հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել։ «Բոլորը օրենքի առաջ պետք է լինեն հավասար»,–շեշտել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը, թե միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը չեն ճանաչում Արցախի անկախության հանրաքվեն՝ Շարմազանովն հիշեցրել է, որ ժամանակին ԽՍՀՄ—ն էլ չէր ճանաչում Հայաստանի, Վրաստանի, Էստոնիայի եւ մյուս երկրների անկախության հանրաքվեները։ «Հիմա ԽՍՀՄ—ն չկա, իսկ անկախ հանրապետությունները կան։ Արցախն էլ մի օր համալրելու է ՄԱԿ—ի լիարժեք անդամների թիվը»,–ասել է նա։

12-01-2018





 
20-01-2018
Նախագահը պետք է օժտված լինի կարեւոր որակներով
Արմեն Սարգսյանը հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի ...


 
20-01-2018
Մրցանակը նոր պատասխանատվություն է
Այն պարտավորեցնում է չբավարարվել ձեռք բերածով

«Տուր ձեռքդ, ...


20-01-2018
Դրամաշնորհային նոր պայմանագրեր
Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնություն



20-01-2018
Գնահատված լինելը կարեւոր է ցանկացած մարդու համար
Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ պետական մրցանակների հանձնման ...


20-01-2018
2017թ. պետական բյուջեն գերակատարվել է
Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը ...


20-01-2018
Ծանոթացել է ջրտնտպետկոմի գործունեության արդյունքներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ ...


20-01-2018
Զինծառայողները՝ հոգատարության ներքո
Այցելել են Երեւանում կառուցվող վերականգնողական կենտրոն

Երեւանի քաղաքապետ ...



 
20-01-2018
Պահպանել դրական միտումը
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է ...

 
20-01-2018
Պարարվեստի առաջընթացն անհրաժեշտ է
Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO