Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նոր տեխնոլոգիաներ, նոր բաշխիչ ցանց

Ոլորտը արդիականացվելու է՝ համապատասխանեցվելով միջազգային բարձր չափանիշներին

Առաջիկա տարիներին շուրջ 900 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանի բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման եւ էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման համակարգի ներդրման գործընթացներին։ Չնայած առկա ֆինանսատնտեսական էական հաջողություններին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հիմնական միջոցները 85 եւ ավելի տոկոս մաշվածություն ունեն, ինչով էլ պայմանավորված՝ էլեկտրամատակարարման որակական ցուցանիշները ծայրահեղ շեղված են եւ արդիականացման կարիք ունեն։
Այս ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016թ. բանակցություններ է վարել միջազգային առաջատար ներդրումային բանկերի հետ։ Այսօր ստորագրված են պայմանագրեր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման վերաբերյալ։ Ստորագրվել է նաեւ փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական զարգացման բանկի հետ՝ 100 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով։ Բացի այդ, շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ՝ մոտակա տարիների ընթացքում ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։ Ենթադրվում է, որ կատարված աշխատանքների արդյունքում հայ սպառողը կօգտվի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով համալրված բաշխիչ ցանցից։
Ի՞նչ ուղղությամբ են ներդրումներ արվելու եւ ի՞նչ փուլայնությամբ։ «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանի տեղեկացմամբ, «Տաշիր» ընկերությունների խումբը առաջիկա տարիներին նախատեսում է 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել էներգետիկայի ոլորտում։ «Բոլորին հայտնի է, թե ինչ վիճակում ենք ընդունել «Հայ էլեկտրացանցեր» ընկերությունը 2015թ. վերջին։ 2012թ.՝ 21,2 մլն դոլար, 2013թ.՝ 20,6 մլն դոլար ու 2014—ին՝ 22,2 մլն դոլարի վնաս. այսպիսի արդյունքներ էր գրանցել ընկերությունը վերջին տարիներին։ Բանկային համակարգի ռեակցիան էլ համապատասխան էր, չափազանց բարձր, միջինը 12 տոկոս տոկոսադրույքներով ներգրավված վարկեր, որոնց միայն սպասարկումն արդեն բավական բարդ էր դարձել։ Այժմ փորձում ենք լիովին նոր մոտեցումներ ու ռազմավարական քայլեր մշակել։ Առաջին հերթին վերակառուցեցինք վարկային պորտֆելը։ Այսօր վարկերի սպասարկման միջին տոկոսադրույքը 4,6 տոկոս է»,–ասաց Կարեն Դարբինյանը։
Նշենք, որ 2015թ. առ այսօր էլեկտրաէներգիայի կորուստները նվազել են ավելի քան 4 տոկոսով, որը տարեկան կտրվածքով մոտ 17,9 մլն դոլարի տնտեսում է ապահովում։ Նրա դիտարկմամբ, սա կոռուպցիոն ռիսկերի նվազման ամենացայտուն ցուցանիշն է։ Եթե 2013թ. դրանք կազմում էին 13,3 տոկոս, ապա 2017թ. առաջին կիսամյակի արդյունքներով արդեն 8,7 տոկոս են։ Այս ցուցանիշը, ՀԷՑ—ի ներկայացուցչի գնահատմամբ, պայմանավորված է աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմամբ, պատժիչ միջոցների կիրառմամբ, ինչպես նաեւ աշխատանքի խրախուսման մեխանիզմի ներդրմամբ։ Նոր կանոնակարգի համաձայն՝ մասնաճյուղին հատկացվում է որոշակի բյուջե, եւ մասնաճյուղն իր հայեցողությամբ որոշում է իրացման հատվածի աշխատակիցների խրախուսման (կամ հակառակը) հարցը։
«Ձերբազատվել ենք ժամկետանց բոլոր պարտավորություններից ինչպես էլեկտրաէներգիայի արտադրության, այնպես էլ այլ ծառայությունների մասով»,–հավելեց նա։
Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ Կարեն Դարբինյանը տեղեկացրեց, որ ընկերությունը մշակել ու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել առաջիկա 10 տարիների համար ավելի քան 700 մլն դոլար արժողության ներդրումային ծրագիր։ Այն ուղղված է ընկերության ֆիզիկապես ու բարոյապես մաշված ենթակառուցվածքների արդիականացմանը, ընկերության հաշվեկշռում գտնվող ենթակայանների, օդային ցանցի վերակառուցման, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման «ԱՍԿՈՒԷ» համակարգի ընդլայնման աշխատանքներին։
«Վերջին ուղղությունը ծրագրի հսկայական մասն է կազմում. համակարգի ներդրումից հետո պարտավորություն ենք վերցրել 2028թ. ունենալու եվրոպական ամենազարգացած երկրների պայմաններին բնորոշ, ոչ ավելի, քան 6,4 տոկոս կորուստների մակարդակ։ Կկրճատվեն հոսանքազրկումների հաճախականությունը, լարման շեղումները, կլուծվեն էլեկտրամատակարարման որակի հետ կապված մի շարք հարցեր։ Արդյունքում՝ կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով համալրված բաշխիչ ցանց»,–վստահեցրեց Կարեն Դարբինյանը։
Նշված ծրագրերի իրականացման համար ընկերությունը պայմանագրեր է ստորագրել ԱԶԲ—ի, ՎԶԵԲ—ի, «HSBC» բանկի հետ վարկային միջոցների ներգրավման նպատակով։ Վարկային միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը։ Ինչ վերաբերում է ընկերության ներկայիս վարկերի սպասարկմանը, ապա վարկային պարտավորությունները նոր սեփականատիրոջ կառավարման ժամանակահատվածում կամ մարվել են, կամ վերակառուցվել։
Մշակվել է ընկերության ռազմավարական զարգացման նախագիծ, որտեղ նշված են այն հիմնական ուղղությունները, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվելու առաջիկա տարիներին։ Նախատեսվում է կորպորատիվ կառավարման համակարգի բարելավում, տեղեկատվական համակարգի ավտոմատացում, բաժանորդների բավարարվածության մակարդակի բարձրացում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության իրականացում եւ այլն. «Ինտենսիվորեն զբաղվում ենք նաեւ կառավարման միջազգային ստանդարտների ներդրման աշխատանքներով։ 2017 թվականին ներդրվել է ISO 9001 ստանդարտը։ Եվս 4 կարեւոր ISO ստանդարտ կներդրվի 2018 թվականի ընթացքում»։
«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից, ենթադրվում է, 1,1 մլրդ դոլարի ներդրումներ կուղղվեն նաեւ այլընտրանքային էներգետիկայի, ինչպես նաեւ հիդրոէներգետիկայի ոլորտներին։ Կկիրառվեն նոր մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ մասնավորապես հիդրոէլեկտրակայան կառուցելու ուղղությամբ։ Ի՞նչ կարող ենք ակնկալել վերջինիս գործարկումից։
Կարեն Դարբինյանի տեղեկացմամբ, հիդրոէներգետիկայի ոլորտում կարեւորագույն ներդրումը կլինի Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցումը։
Դեռեւս 1970թ. մշակված եւ 1998թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակության այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չէր իրականացվում։ «Տաշիր» ընկերությունների խումբն այսօր լիովին նոր մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ է առաջարկել։ Նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան Դեբեդ գետի (Լոռու մարզ) հյուսիսային մասում։ Այն թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ—ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչեւ 460 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի 5—6 տոկոսը։ Նախագծի ընդհանուր բյուջեն կկազմի մինչեւ 200 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրում իր մասնակցությունը կունենան նաեւ ամերիկյան «Ռոբբինս» ընկերությունը եւ Համաշխարհային բանկի խմբի միջազգային ֆինանսական կորպորացիան։
Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո «Շնող ՀԷԿ»—ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում։
Նախորդ տարվա հոկտեմբերին Ծաղկաձոր քաղաքում գործարկվել է Հայաստանում իր դասի մեջ առաջին 0,5 ՄՎտ հզորությամբ «Արեւէկ» արեւային կայանը, որը 1 հա ընդհանուր մակերես է զբաղեցնում։
0.5 ՄՎտ տեղակայվող հզորությամբ այս կայանը կառուցվել է բացառապես սեփական ֆինանսական միջոցների հաշվին եւ դիտարկվում է որպես պիլոտային ծրագիր, որի արդյունավետ շահագործումից հետո նախատեսվում է ներդնել շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար՝ արդեն 30 ՄՎտ հզորությամբ արեւային կայանի կառուցման համար։
Ենթադրվում է, որ իրատեսական է դառնալու նաեւ կենցաղային թափոններից էլեկտրաէներգիայի ստացման ծրագիրը։ Կարեն Դարբինյանի տեղեկացմամբ, հաջորդ ծրագիրն ուղղված կլինի հենց այս գործընթացին։ Կայանը կունենա 10 ՄՎտ հզորություն եւ տարեկան կարտադրի շուրջ 80 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա ու կհամապատասխանի բնապահպանական ժամանակակից միջազգային ստանդարտներին։ Ի դեպ, կառուցման ընթացքում կկիրառվեն արդի տեխնոլոգիաներ։ Կայանի շինարարությունը (մեկնարկից հետո) կտեւի մեկ տարի։ Անհրաժեշտ ներդրումների ծավալը կկազմի շուրջ 65 մլն ԱՄՆ դոլար։
Այն մտավախությունը, թե ներդրումները կանդրադառնան սակագների բարձրացման վրա, Դարբինյանը անիրական համարեց, փաստելով. «Ներդրումային ծրագրերը կազմելիս, առաջնորդվել ենք հետեւյալ սկզբունքներով՝ ներդրումներ կատարել առանց սակագնային բեռի ավելացման։ Այս պարտադիր պահանջը դրվել է պրն Սամվել Կարապետյանի կողմից, որին հետեւել ենք մեր նախաձեռնությունների ընթացքում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ առաջատար միջազգային ընկերությունների հետ համագործակցությամբ, երկարաժամկետ վարկերի ներգրավում առանց պետական երաշխիքի, բնապահպանական եւ սոցիալական խնդիրների լուծումներ, նոր աշխատատեղերի ստեղծում, որը ենթադրում է, որ «Տաշիր» ընկերության արտադրության մոտ 80 տոկոսը կազմակերպվելու է հենց Հայաստանի տարածքում։ Մոտ 2500 նոր աշխատատեղի ստեղծման մասին է խոսքը»։
Հավելենք, նաեւ որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ ընկերությունը ֆիքսել է մարժա, որն անփոփոխ է մնալու մինչեւ 2028 թվականը։ Այսինքն՝ ընկերության շահույթի մի մասնաբաժին տեղափոխել է 2028 թվականից հետո, որպեսզի մարժան ներդրված գումարներով չաճի։ Կարեն Դարբինյանի խոսքով, կարեւորն այն է, որ ներդրվող 872 միլիոն դոլարի կեսը՝ 50 տոկոսը, լինելու է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրավված գումարներ, իսկ մյուս 50 տոկոսը ներդրվելու է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

13-01-2018





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO