Մրցանակը նոր պատասխանատվություն է


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մրցանակը նոր պատասխանատվություն է

Այն պարտավորեցնում է չբավարարվել ձեռք բերածով

«Տուր ձեռքդ, պստլո» վեպի հեղինակ, գրականության եւ հրապարակախոսության բնագավառում 2017 թվականի պետական մրցանակի արժանացած գրող Գուրգեն Խանջյանը լրագրողներին ասաց, որ իր համար մրցանակն անակնկալ չէր. «Մի քանի անգամ դիմել եմ մրցանակի համար։ Ավելորդ համեստություն չանեմ. վեպը հավասարների մեջ գոնե առաջինն է, ու հանձնաժողովը սա հարմար գտավ»։ Նա նշեց, որ ավելի քան երեք տարի աշխատել է մրցանակի արժանացած ստեղծագործությունն ամբողջացնելու ուղղությամբ։ «Այս գրքում կենսագրական մասը շատ է, այն մի քիչ երկար գրվեց, քանի որ մտորումների, մարսելու բաներ կային»,—ասաց գրողը։ Նա նշեց, որ չէր ցանկանա պստլոն շուտ ձեռքը տար, քանի որ խոսքը մահվան մասին է, որը վերջում գալիս ու խլում, տանում է։ «Մենք, իմ կարծիքով, պստլոներ ենք»,— ասաց նա։
Գուրգեն Խանջյանը սկսել է աշխատել նոր վեպի վրա. «Առաջիկայում, բայց շուտ չէ, նոր վեպ կլինի։ Կլինեն նաեւ պիեսներ»։
Ընկերության, սիրո, հայրենասիրության եւ մարդկային այլ արժեքների մասին պատմող «Կյանք ու կռիվ» երկմասանոց ֆիլմը եւս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական պարգեւի արժանացավ։
«Մրցանակը գնահատական է»,—ասաց ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Նա նշեց, որ ֆիլմը ներկայացնելուց հետո իրենց աշխատանքները չեն դադարել. «Հուսով ենք, որ կստանանք լավ արդյունք»։ Հաջորդ նորությունը, նրա խոսքով, կլինի այս տարի. թեման չցանկացավ նշել. «Դեռ չեմ բացի փակագծերը, սակայն շատ ավելի թեթեւ է լինելու։ Չի կարելի միշտ նույն բանը կրկնել. պետք է փորձել տարբեր ժանրեր»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կանխագուշակե՞լ էին, որ «Կյանք ու կռիվը» նման հաջողություն կունենա, Մ. Մկրտչյանը նշեց. «Եթե ինքնասիրահար եւ մեծամիտ մեկը չես, երբեք ֆիլմը ստեղծելիս չես կարող իմանալ՝ ինչ արդյունք կլինի, ինչպես այն կընդունի հանդիսատեսը»։ Ռեժիսորը նշեց, որ իր համար ֆիլմի հետ կապված հիմնական դժվարությունը եղել է կադրում 300 հոգու առկայությունը։
«Ֆիլմի հաջողության գաղտնիքն առաջին հերթին անկեղծ կատարած աշխատանքն է ու պրոֆեսիոնալ մոտեցումը»,—ասաց ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադեւոսյանը։ Դերասանի խոսքով՝ ֆիլմի հաջողության համար շատ մեծ նշանակություն ունի նաեւ ֆինանսական ներդրումը. «Ստացվել է այն, ինչ ստացվել է, ամեն դեպքում բոլորս շատ պարզ գիտակցում ենք, որ սա գլուխգործոց չէ։ Դա իմ կարծիքն է։ Կինոյի դաշտում բացթողումներ կան, դիլետանտիզմ, ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ լուրջ մոտեցում»։ Հարցին՝ թե ինչու հանդիսատեսն այդքան սիրեց իրեն, Սամվել Թադեւոսյանը պատասխանեց. «Երեւի գեղեցիկ եմ, հետաքրքիր եմ, եւ երեւի այսպիսի դեմքերի պակաս կա։ Ամեն դեպքում անկեղծ եմ»։ Ինչ վերաբերում է կերտած կերպարին ու նրա հետ նմանություններին, ֆիլմի գլխավոր դերակատարը պատասխանեց. «Կերպարիս նման չեմ, ֆիլմից հետո կերպարի մեջ չեմ մնում, այն գնացել է դեպի ենթագիտակցություն։ Առջեւում ավելի հետաքրքիր աշխատանքներ կան թե՛ թատրոնում, թե՛ կինոյում»։
«Այնպիսի մի պատասխանատվություն եւ մեծ լարվածություն զգացի այսօր»,— ասաց «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար մրցանակ ստացած Էդուարդ Հայրապետյանը՝ նշելով, որ իր արած գործի համար պատասխանատու լինելու զգացողությունը շատ կարեւոր է։ «Դաշնամուրային կոնցերտը շատ դժվար եւ պատասխանատու մի բան է,—ասաց նա։–Կապը եղավ պետության հետ, եւ ես շնորհակալ եմ, որ աջակցություն կա։ Մենք պետք է ցույց տանք մեր դեմքը, մեր կարողությունը արվեստով»։ Իսկ ինչո՞վ է զբաղվում այժմ հարցին նա պատասխանեց, որ դա միշտ գաղտնիք է, սակայն, այնուամենայնիվ, նշեց, որ լավ, հետաքրքիր նորություններ են սպասվում. «Գուցե Համբուրգում լինի սիմֆոնիկ նվագախմբի հետ թավջութակի կոնցերտի պրեմիերան»։
«Շատ զգացված ենք, որ գնահատվել է մեր աշխատանքը,—ասաց Վանաձոր քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի համալիրի համար ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի արժանացած ճարտարապետ Ռուզաննա Մամյանը։–Մենք բոլորովին չէինք ակնկալում նման բարձր պարգեւ։ Մենք մեր գործը լավ ենք արել, որովհետեւ պրոֆեսիոնալ ենք»։ Ռ. Մամյանը նշեց, որ պետական պատվեր է եղել առողջապահության նախարարության կողմից. «Շինությունն առանձնանում է իր յուրահատուկ մոտեցմամբ, համարձակ ճարտարապետական լուծումներով։ Տարբեր է նաեւ ներքին հարդարումը, որտեղ մարդն իրեն կարող է շատ ավելի վստահ եւ անկաշկանդ զգալ եւ շատ արագ ապաքինվել։ Ճնշող մթնոլորտ չկա. կանաչի գունավորմամբ շատ հետաքրքիր միջավայր է։ Հույս ունենք, որ շինության ներսում կփոխվեն նաեւ բժիշկների եւ հիվանդների միջեւ հարաբերությունները»։
Նա նշեց, որ գործն անելիս իրենց խումբը բացարձակ հակասություններ չի ունեցել։
Ճարտարապետ Սարգիս Սարդարյանն էլ ավելացրեց, որ վաղուց են միասին աշխատում եւ երբեւէ հակասություններ չեն ունեցել։
Խոսելով ճարտարապետության ոլորտին վերաբերող երազանքների մասին՝ վերջինս նշեց, որ երազում են եկեղեցի կառուցել, սակայն այն պետք է լինի ոչ այնպիսին, ինչպիսիք որ այսօր կառուցվում են. «Ուզում ենք ժամանակակից խոսք ասել այդ բնագավառում»։
Լ. Ա.

20-01-2018





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO