Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ԵՐԵՎԱՆ


Զինծառայողները՝ հոգատարության ներքո

Այցելել են Երեւանում կառուցվող վերականգնողական կենտրոն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր եւ ծանոթացել զինծառայության ընթացքում ողնաշարի եւ գանգուղեղային վնասվածքներ ստացած զինծառայողների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» ՀԿ—ի նախաձեռնությամբ Երեւանում հիմնվող կենտրոնի կառուցումն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, Երեւանի քաղաքապետարանի եւ բազմաթիվ անհատ բարերարների աջակցությամբ։
Երեւանի քաղաքապետն ու պաշտպանության նախարարը շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարության ընթացքին, ստեղծվելիք պայմաններին, ինչպես նաեւ նախագծով առաջարկվող ծառայություններին։ Նշվել է, որ շենքի ամբողջական ամրացումից հետո այժմ ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքները։ Վերականգնողական կենտրոնը հագեցած է լինելու գերժամանակակից վերականգնողական սարքերով եւ իր հնարավորություններով լինելու է տարածաշրջանում միակը։
Վերականգնողական կենտրոնը բաղկացած է լինելու չորս հարկից. 1—ին հարկում տեղակայված են լինելու ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայությունները, լողավազանները եւ մարզասարքերը։ 2—րդում կլինեն մասնագետների, ուսումնական սենյակները, ինչպես նաեւ կինեզիսի սրահը։ 3—րդ եւ 4—րդ հարկերում էլ կտեղակայվեն հիվանդասենյակները՝ նախատեսված 37 անձի համար։
Շրջայցի ավարտին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը համապատասխան աջակցություն կցուցաբերի նաեւ վերականգնողական կենտրոնի բակային տարածքի բարեկարգման եւ կահավորման հարցում։

20-01-2018





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO