Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Նախագահը պետք է օժտված լինի կարեւոր որակներով

Արմեն Սարգսյանը հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի թեկնածու է

Երեկ քաղաքագետներն ու քաղաքական գործիչները արձագանքել են Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու քայլին։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ իշխող կուսակցությունը Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է այն նկատառումով, որ վերջինս անհրաժեշտության դեպքում կկարողանա երկխոսություն ձեւավորել տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հանրության եւ իշխանության միջեւ։ Նա այն կարծիքին է, որ Արմեն Սարգսյանն այն թեկնածուն է, ում օգտին կարող է քվեարկել ոչ միայն քաղաքական մեծամասնությունը, այլ նաեւ խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժեր։ «Արմենպրեսի» հետ զրույցում նա նշել է, որ Արմեն Սարգսյանը համապատասխանում է այն պատկերացումներին, որ ձեւավորվել էին հանրապետական կուսակցության շրջանակներում այս պաշտոնին հավակնող թեկնածուի վերաբերյալ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, փոփոխության են ենթարկվում նախագահի լիազորությունները եւ ընտրության գործընթացն ու կարգը՝ պարզ է, որ կան ֆորմալ սահմանադրական պահանջներ, որոնք ներկայացված են նախագահի թեկնածուի համար, ինչպես նաեւ յուրաքանչյուր կուսակցություն ինքն ունի իր պատկերացումը, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի այն թեկնածուն, որին պատրաստվում է առաջադրել։ Մասնավորապես, հանրապետական կուսակցությունը կարծում էր, որ այդպիսի թեկնածուն պետք է լինի հայտնի անձ քաղաքականության մեջ, սակայն միեւնույն ժամանակ վեր լինի տարբեր նեղ քաղաքական շահերից, պետք է միջազգայնորեն հայտնի լինի եւ պետք է ունենա կառավարման փորձ։ Ելնելով այդպիսի դիրքորոշումից եւ նպատակասլացությունից՝ կատարվում էր պոտենցիալ թեկնածուների որոնումը, որոնք հետագայում կարող էին առաջադրվել տվյալ կուսակցության կողմից։ Արմեն Սարգսյանը համապատասխանում է այն պատկերացումներին, որոնք ձեւավորվել էին հանրապետական կուսակցության պատկերացումներին այս պաշտոնին հավակնող թեկնածուի վերաբերյալ»,–ասաց քաղաքագետը։
Քաղաքագետը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել, որպեսզի հանդիպումներ ունենա Հայաստանի քաղաքական ուժերի, Արցախի ղեկավարության եւ հայկական սփյուռքի կառույցների հետ։ Ալեքսանդր Մարկարովի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում իր պոտենցիալ առաջադրումը դիտարկում է ոչ միայն գործառույթ, որը իր մեջ ներառում է միայն ծառայություն Հայաստանի Հանրապետությանը, այլ գործառույթ, որը ներառում է Հայաստանը, Արցախն ու սփյուռքը։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուն բավական փորձառու է եւ ունակ է կատարելու իր առջեւ դրված ներկայացուցչական պարտականությունները. «Ընտրվել է մարդ, ով բավական երկար փորձ ունի»։
«Tert.am»—ի հետ զրույցում ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը նշել է, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը այս պահին ՀՀ 4—րդ նախագահի ամենալավ թեկնածուն է։ «Հայաստանի Հանրապետությանը միայն պատիվ կբերի, որ նման որակների պետական գործիչը լինի ՀՀ նախագահ»,–ասել է նա։
Ըստ նրա՝ Արմեն Սարգսյանը կարող է նոր սահմանադրությամբ ապագա նախագահին վերապահված լիազորություններն ամբողջովին կատարել։ Ինչ վերաբերում է օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապագա նախագահի մասին հնչեցրած բնութագրիչներին, Միհրան Հակոբյանը նկատել է, որ Արմեն Սարգսյանը ամենալավն է համապատասխանում դրանց։
Սերժ Սարգսյանը նաեւ ցանկություն էր հայտնել, որ նոր նախագահն ընտրվի ձայների ճնշող մեծամասնությամբ։ Այս հայտարարության առնչությամբ Միհրան Հակոբյանը նշել է. «Կարծում եմ՝ մեծամասնությունը կողմ է լինելու, որ Արմեն Սարգսյանը լինի ՀՀ նախագահ։ Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլ նաեւ հասարակական, մշակութային եւ մնացած բոլոր շրջանակները»։
Իսկ «Ծառուկյան» խմբակցությունը չի շտապում հայտարարել՝ արդյոք իրենց համար ընդունելի՞ է ՀՀԿ—ի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը։
Հարցին՝ կսատարե՞ն նրա թեկնածությունը՝ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդեւան Գրիգորյանը պատասխանել է, որ դեռ նոր է արվել հայտարարությունը, խմբակցությունում քննարկում չի եղել, ուստի դեռեւս ոչինչ ասել չեն կարող։

20-01-2018





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO