Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Պահպանել դրական միտումը

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Անդրյու Շոֆերը (Միացյալ Նահանգներ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հունվարի 17—ին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ հունվարի 18—ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Համանախագահները հունվարի 18—ին նաեւ միասին հանդիպել են երկու ԱԳ նախարարների հետ։
Նախարարները եւ համանախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն ուղղված նախորդ գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու հետագա քայլերը։
Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ այն ավարտուն տեսքի բերել։
Հանդիպման ընթացքում կողմերը եւ համանախագահները մտքեր են փոխանակել բանակցությունների սեղանին առկա աշխատանքային առաջարկներում տեղ գտած զգայուն հարցերի շուրջ։
Համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, եւ կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը։
Համանախագահները նաեւ ցանկություն են հայտնել քննարկելու 2010թ. իրականացված, հակամարտությունից տուժած տարածքների գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը։
Համանախագահները փետրվարի սկզբին ծրագրում են այցելել տարածաշրջան»,–նշված է հայտարարության մեջ։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվացում մոտ ժամանակներս չի ակնկալում։ Լրագրողների հետ հանդիպմանը Իսկանդարյանն ասել է, որ Մայդորֆյան բանակցությունների ձախողումից հետո համանախագահները ավելի շատ զբաղվում են ոչ թե հակամարտության կարգավորմամբ, այլ մենեջմենթով։ «Նրանց գործողությունները ավելի շատ սահմանին բռնություններն ու էսկալացիաները բացառելու նպատակ ունեն։ Վերջին տարիներին դա նրանց հաջողվում է»,–ասել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ արցախյան հակամարտությունն այն փուլում չէ, որ հնարավոր լինի որեւէ փոփոխություն ակնկալել. «Ավելի շուտ ակտիվացում կլինի ոչ թե կարգավորման, այլ սահմանին լարվածության մեծացման հետ կապված»։

20-01-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO