Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Դրամաշնորհային նոր պայմանագրեր

Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնություն

Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 ծրագիր կիրականացվի Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպությունների ներկայացուցիչներ երեկ ստորագրեցին հինգ նոր դրամաշնորհային պայմանագրեր՝ ուղղված ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարելավմանը։
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ այս ծրագրերը բազմազան են, այսպիսով՝ առնչվում են յուրաքանչյուրին։
«ԵՄ պատվիրակությունը մեկնարկում է հանրային կարեւորության հինգ նոր ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Այն քաղաքացիներին կներգրավի կառավարման եւ մարդու իրավունքների ոլորտի տարբեր գործողություններում»,—«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասաց Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ լիահույս է, որ այս նոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդների ու հասարակ քաղաքացիների ներգրավվելու Հայաստանում մի շարք կարեւոր հանրային քննարկումների մեջ։
Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կտրամադրվի 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար։
«Այս ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ փակ հաստատություններում մարդու իրավունքներին, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին ու պետական քաղաքականությանն առնչվող, բյուջեի կատարման, ինչպես նաեւ էներգիայի ծախսերի կրճատման հարցեր»,–ասաց Պյոտր Սվիտալսկին։
Այսպիսով, «Հանրային հայացք՝ փակ աշխարհին, փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում» երկամյա ծրագիրն իրականացնում են «Հանրային լրագրության ակումբը» եւ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ—ն։
«Տեղեկատվության մատչելիություն եւ հետաքննական լրագրության առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» եւ Մաաստրիխտում գործող եվրոպական լրագրության կենտրոնի կողմից։
«ԵՄ—ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որի նպատակն է ներգրավել հասարակության լայն շերտերի էներգիայի արդյունավետության վերաբերյալ քաղաքացիական ընկալման վերանայման գործում որպես Հայաստանում աղքատության նվազեցման եւ վերացման ուղի։
«Դրական փոփոխություն քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որը կիրականացվի «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի եւ երկու ՔԿՀ—ների՝ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ—ի կողմից։
«ԵՄ—ն կանանց համար, տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագիրը նույնպես երկամյա ծրագիր է, որն իրականացվում է Միացյալ Թագավորությունում Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնի կողմից։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ մեծապես արժեւորում է Եվրամիության հետ համագործակցությունը եւ միմյանց միջեւ առկա վստահությունը։
«Քաղհասարակությունը միշտ էլ պայծառ, նորարարական գաղափարներ ունի, հենց դրա համար էլ այն ստեղծված է, բայց, ցավոք, երբեմն բավարար միջոցներ չունի այդ գաղափարները կյանքի կոչելու համար։ Ես շատ եմ կարեւորում այդ վստահությունը, որ իսկապես կարող ենք Հայաստանին բերել փոփոխություններ»,–ասաց նա։

20-01-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO