Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Պարարվեստի առաջընթացն անհրաժեշտ է

Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ներկայացուցիչների հետ

Հայաստանում պարարվեստի առաջընթացը ՀՀ մշակույթի նախարարության 2018 թվականի առաջնահերթություններից է։ Նախարար Արմեն Ամիրյանը Լոս Անջելեսում հայկական պարային խմբերի ղեկավարների հետ վերջերս հանդիպելուց եւ համագործակցության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո նախօրեին հանդիպել է Հայաստանի պարարվեստի ներկայացուցիչների հետ։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն ընդգծել է, որ Խոր Վիրապում կայանալիք «Քոչարի» փառատոնը պետք է կազմակերպել այնպես, որ երկու տարի անց այն այլեւս չունենա պետության օժանդակության կարիքը եւ շարունակի գոյատեւել ինքնուրույն։
«Մեզ համար չափազանց կարեւոր է փառատոնի «բազմապատկող էֆեկտը», այն պետք է նպաստի հայկական պարի հանրահռչակմանը, նաեւ սոցիալական խնդիր լուծի։ Այս տրամաբանությամբ ստեղծվող փառատոնին նախարարությունը պատրաստ է աջակցել»,—շեշտել է Ամիրյանը։
Նախարարությունը ցանկանում է սատարել նաեւ ոլորտի մասնագետների վերապատրաստմանը՝ հայտնի մասնագետների հրավիրելով, ինչպես նաեւ արտերկիր գործուղելով հայաստանցի մասնագետներին։ Երեւանի պարարվեստի ուսումնարանի երեք մասնագետ առաջիկայում կվերապատրաստվեն ռուսաստանցի բալետմայստեր Բորիս Էյֆմանի արվեստանոցում։
Ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ եւս քննարկումներ են եղել։
Մարզական պարերը Հայաստանում անկում են ապրում։ Միջազգային փորձի պակաս կա։ Ոլորտի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ վերապատրաստման լուրջ խնդիր կա նաեւ այս բնագավառում։ Նախարարն առաջարկեց Հայաստանում մարզական պարերի փառատոն անցկացնելու ծրագիր ներկայացնել։
Հանդիպմանը քննարկվել է նաեւ պարարվեստին նվիրված գրականության սղության խնդիրը։ Այս հարցում էլ կառուցողական համաձայնություն է ձեռք բերվել. նախարարությունը կօժանդակի ներկայացված երեք աշխատության եւ մասնագիտական մեկ կայքէջի ստեղծմանը։
Քննարկված ամենացավոտ խնդիրը, թերեւս, բալետի պարողների՝ կենսաթոշակի անցնելու տարիքն ու պայմաններն օրենքով կարգավորելու հարցն է եղել. «Ե՞րբ է ի վերջո ընդունվելու թատրոնի մասին օրենքը, որպեսզի ոչ միայն բալետի պարողների սոցիալական խնդիրները, այլեւ անհրաժեշտ սերնդափոխության հարցերը լուծվեն»։
Հայկական բալետի ներկայացուցչի հարցադրմանն ի պատասխան նախարարը նախ հիշեցրել է, որ տվյալ խնդիրը կարգավորվում է միանգամայն այլ օրենքով։ Ինչ վերաբերում է թատրոնի մասին օրենքին, ապա նախարարության՝ բազմիցս հնչեցրած, ինչպես նաեւ գրավոր ներկայացրած հարցադրումներին ի պատասխան թատերական որեւէ կոլեկտիվ այդպես էլ հիմնավոր որեւէ առաջարկ կամ ձեւակերպում չի ներկայացրել, թե ինչու է անհրաժեշտ թատրոնի մասին օրենքի ընդունումը։
Քննարկված ծրագրերն առավել հստակ ներկայացնելու նպատակով առաջիկայում եւս կկազմակերպվեն նման հանդիպումներ։

20-01-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO