Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ծանոթացել է ջրտնտպետկոմի գործունեության արդյունքներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ 2017—ին 2016—ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8 հազար 930 հեկտարով, կամ աճը կազմել է 9,2 տոկոս՝ հասնելով 97 հազար 470 հեկտարի։ Նրա խոսքով, նախորդ տարին ջրի սակավության առումով վերջին հարյուրամյակի ընթացքում եղել է վատագույններից, իսկ 2016—ը համարվել է լավագույն տարիներից մեկը։ Հարությունյանն ընդգծել է, որ այդ առումով 2017—ի վատ տարում 2016—ի համեմատ ապահովվել է ջրամատակարարման 28 տոկոսի աճ՝ 1 մլն 130 խմ չափով, ոռոգվող հողատարածքները մեկ հեկտարի մասով 5130 խմ—ից հասցվել են 6001 խմ—ի։ 2017—ին ջրամատակարարման հասույթը 2016—ի համեմատ ավելացել է 1 մլրդ 420 մլն դրամով, հավաքագրումները՝ 380 մլն դրամով։ Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ, 2017—ին հավաքագրման ծավալը կազմել է 4 մլրդ 150 մլն դրամ, ինչը կոմիտեի պատմության ընթացքում հավաքագրման առավելագույն չափն է։ Մեխանիկական ջրարտադրության մասով 2017—ը համեմատվել է նմանատիպ երաշտային 2014 թվականի հետ, 1 խմ մեխանիկական ջրի արտադրության վրա ծախսվել է 0,11 կվտ/ժ—ով ավելի քիչ էլեկտրաէներգիա, ինչը գումարային տեսքով կազմել է 1 մլրդ 160 մլն դրամ։
Ի պատասխան վարչապետի հարցի՝ պատասխանատուները նշել են, որ 2018—ին խնդիր է դրվել հանրապետության ոռոգելի հողատարածքների թիվը հասցնել 110 հազար հեկտարի։
«Առաջարկս հետեւյալն է. նպատակը, որը դնում եք, չդնեք այնպես, որ հետո 102 տոկոսով կատարեք։ Կատարեք 92, 87 տոկոսով, բայց նպատակը բարձր սահմանեք։ Մինչեւ սեզոնի սկսելը հստակ ձեւակերպեք, յուրաքանչյուր ՋՕԸ—ի առջեւ դրեք իր խնդիրը, ամեն ՋՕԸ—ի տնօրեն պետք է իմանա այս տարի որքանով ավելի պայմանագիր պետք է բերի։ Ջրի կորուստը պետք է նորմատիվով հաստատվի, ինչի համար յուրաքանչյուր ՋՕԸ—ն իր նորմատիվը պետք է ունենա, հաշվիչները պետք է մուտքի, ելքի վրա դրված լինեն։ Այս առումով, անհրաժեշտ է մաքսիմալ օգտագործել դրամաշնորհային ծրագրերը, յուրաքանչյուր ՋՕԸ պետք է տարանջատված լինի, նրանց կոնֆիգուրացիան պետք է այնպես լինի, որ իր կառավարման դաշտը մաքսիմալ հաշվարկելի լինի։ Պարզ խնդիր է, հեշտ խնդիր չէ, բայց անլուծելի որեւէ բան չկա։ Այնպես որ, ձեզնից ակնկալում ենք ծրագիր։ Մենք գյուղատնտեսություն չենք զարգացնելու, եթե ՋՕԸ—ների համակարգում ռեֆորմ չանենք»,–ընդգծել է Կարեն Կարապետյանը։
Զեկուցվել է, որ ջրի հաշվառման համակարգի բարելավման նպատակով առաջնային կերպով նախատեսվում է ներդնել 2100 ջրաչափիչ սարք։ «Դրանք պետք է ներդրվեն փուլ առ փուլ, պարզ է՝ վերջում մենք հաշվառման ամբողջ դաշտը պետք է փակենք»,–նշել է վարչապետը։
Անդրադառնալով պոմպակայանների գործունեությանը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել դրանք նաեւ մասնավորին կառավարման հանձնելու հնարավորությունը։ «Ջրային կառավարման համակարգում շատ կտրուկ, հստակ ձեւակերպում եք խնդիրը։ Մինչեւ սեզոնի մեկնարկը ձեզ մոտ արտակարգ իրավիճակ է։ Այստեղ ձեզնից սպասում ենք հեղափոխություն։ Մինչեւ տարեվերջ պետք է ունենաք ծրագիր, թե մեր վաղվա ՋՕԸ—ն ինչ է լինելու»,–նշել է Կարեն Կարապետյանը։
Տեղեկացվել է, որ արդեն իսկ առկա են ներդրողներ, որոնք հետաքրքրված են պոմպակայանների կառավարմամբ։
Արսեն Հարությունյանը զեկուցել է նաեւ, որ կոմիտեն ունի երկու պիլոտային ծրագիր, որոնցով նախատեսվում է 500—ական հեկտար, մեկը՝ Բաղրամյան—Նորակերտ հատվածում, մյուսը՝ Վեդու ջրամբարի հարակից տարածքում ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր։ Կոմիտեի նախագահի համոզմամբ, արդյունքը միանգամից տեսանելի կլինի, եւ արդեն գյուղացիական տնտեսություններն էլ քայլ առ քայլ կսկսեն աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։ Վարչապետը հանձնարարել է այս հարցում սերտորեն համագործակցել գյուղատնտեսության նախարարության հետ։
Խոսելով ջրամբարաշինության մասին՝ Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018—ի ընթացքում պետություն—մասնավոր ձեւաչափով կազմել 2—3 ջրամբարի կառուցման առաջարկ։
Անդրադարձ է կատարվել մասնագիտացված օպերատորի կողմից չսպասարկվող ՀՀ 579 բնակավայրերում պատշաճ մակարդակի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների ապահովման խնդրին։ Դիմելով «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարությանը՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կառավարությունը պատրաստ է քննարկել ճկուն առաջարկներ։ Կարեն Կարապետյանն ընկերությանն առաջարկել է սեղմ ժամկետում վերլուծություններ կատարել, մշակել համապատասխան բիզնես մոդել եւ այն ներկայացնել քննարկման։
Քննարկվել են նաեւ ջրային ռեսուրսների կառավարմանը, կայանների տեխնիկական վիճակին, վերանորոգման աշխատանքներին, ջրամբարները սնուցող կայանների խնդիրների կարգավորմանը, ջրի կորուստների նվազեցմանը վերաբերող հարցեր։ Զեկուցվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ջրային կառավարման համակարգում իրականացնել շուրջ 25 մլրդ դրամի ծրագրեր։
Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «2017—ը կոմիտեի համար համարում եմ գույքագրման, ախտորոշման, խնդիրները վերջնական հասկանալու, ծայրահեղ պայմանները ռեալ կառավարելու տարի, որը ձեզ հնարավորություն է ընձեռում, որպեսզի 2018—ին կառավարման որակը էապես փոխենք»։

20-01-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO