Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում

Պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Բուլղարիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Բուլղարիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել տիկնոջ հետ։ Նրանց ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Բուլղարիայի նախագահը տիկնոջ հետ շրջայց է կատարել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ցեղասպանության մասին վկայող նյութերին, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում։
«Առաջին անգամ այցելելով հուշահամալիր՝ ես աղոթում եմ բոլոր անմեղ հայերի համար, որոնք զոհ են գնացել 1915—1922թթ. ընթացքում Օսմանյան կայսրությունում կազմակերպված զանգվածային կոտորածներին։ Ես ցնցված եմ ողբերգությամբ եւ հայերի մարդկային տառապանքներից, ովքեր զոհ են դարձել՝ պաշտպանելով իրենց ազգային համոզմունքներն ու ժառանգությունը։ Ինձ խորապես անհանգստացնում է այն, որ այդ հայերը եւ նրանց ընտանիքները, ովքեր պայքարել են ապրելու համար, ստիպված են եղել հանգրվան գտնել այլ երկրներում։
Ես հպարտ եմ, որ այդ բարդ ժամանակահատվածում Բուլղարիայում հաստատված եւ այն իրենց երկրորդ հայրենիք համարող հայերի սերունդները կողք կողքի ապրում են իրենց բուլղարացի համաքաղաքացիների հետ»,–հուշամատյանում գրել է Բուլղարիայի նախագահը։
Այնուհետեւ Ռումեն Ռադեւը եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող հիշատակի ծառուղում։

13-02-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO