Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Առողջ ապրելակերպը չափազանց կարեւոր է

Կարեն Կարապետյանը ծանոթացել է նախարարության գործունեության արդյունքներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018թ. անելիքներին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է, որ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի եւ մասսայական սպորտի տարածման նպատակով կատարվել է մեծ աշխատանք, այդ թվում՝ իրականացվել են 11 միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 113 հազար մարդ։ Հանրության շրջանում առողջ ապրելակեպի քարոզման նպատակով Երեւանում եւ տարբեր մարզերում 6—8 մարզաձեւերով ամեն շաբաթ կազմակերպվել են անվճար մարզումներ՝ պրոֆեսիոնալ մարզիչների մասնակցությամբ։
Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սպորտի ոլորտում իրականացվել է ներդրումային 4 ծրագիր։ Մասնավորապես, կառուցվել է Օլիմպավանի լողավազանն ու խաղային մարզաձեւերի դահլիճը, ինչի համար ներդրվել է 4 մլն դոլար, Իջեւանում կառուցվել է նոր լողավազան, Սիսիանում՝ նոր մարզադահլիճ, որտեղ տարբեր մարզաձեւերով մարզվում են 200—ից ավելի երեխաներ։ Երեւանի Քանաքեռ—Զեյթուն վարչական շրջանում շուտով ավարտին կմոտենան Insport անվանմամբ մարզա—առողջարանային համալիրի կառուցման շինաշխատանքները։ Ծրագիրը գնահատվում է 2,4 մլն դոլար։ Նախատեսվում է, որ այն իր դռները կբացի հունիսին։
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է առողջ ապրելակերպի տարածումը եւ ընդգծել, որ պետք է իրականացնել համալիր ծրագիր։ «Այս հարցին 2018 թվականին պետք է մեծ ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է նման միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել։ Յուրաքանչյուր մարզպետարան պետք է ձեր այս քաղաքականության մասին պատշաճ կերպով իրազեկված լինի, քանի որ մենք ցանկանում ենք ունենալ առողջ քաղաքացի»,–նշել է կառավարության ղեկավարը։ Վարչապետն անհրաժեշտ է համարել նաեւ ֆիզիկական կուլտուրա առարկայի միջոցով դպրոցներում երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն ու տարածումը։
Զեկուցվել է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, կրթության եւ գիտության նախարարությունների հետ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեությունն ուղղված է ֆիզիկական կուլտուրա առարկայի ուսումնական ծրագրի արդիականացմանը եւ այն դպրոցներում պարտադիր ներդնելուն։ Պատասխանատուները վարչապետին վստահեցրել են, որ արդեն 2019 թվականից հանրապետության դպրոցներում այն լիարժեք կներդրվի։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գնահատել նաեւ, թե որքան միջոցներ են անհրաժեշտ դպրոցները մարզական գույքով ապահովելու համար՝ տարեցտարի այդ խնդրին լուծում տալու նպատակով։ Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցները մասնավորի կառավարմանը հանձնելու հնարավորությունը՝ առողջ ապրելակերպը խթանելու, կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով։
Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Իջեւանում եւ Հրազդանում նման ծրագիր իրականացրել են, ինչի արդյունքում վերակառուցվում են տեղի լողավազանները։
Վարչապետին զեկուցվել է նաեւ սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման մասին։ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ուղղությամբ կոնկրետ միջոցառումների իրականացումը զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ։
Մեծապես կարեւորվել է սոցիալապես անապահով եւ առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի տարածումը։ «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել եւ մաքսիմալ աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Նրանք պետք է հնարավություն ունենան զբաղվել սպորտով, դա ուղղակի բոլորիս պարտքն է»,–ասել է Կարեն Կարապետյանը։
Զեկուցվել է, որ անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի եւ պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը, որին մասնակցել են երեխաների խնամքի եւ պաշտպանության 12 հաստատությունների 300 մասնակիցներ։ Մրցույթն անցկացվել է 5 մրցաձեւերով։
Անդրադարձ է կատարվել նաեւ բակային մարզական միջոցառումների միջոցով Երեւանում եւ ՀՀ մարզերում մասսայական սպորտի զարգացման խթանմանը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մարզային, համայնքային ղեկավարները պետք է դառնան ձեր քաղաքականության կրողներն ու տարածողները։ Շատ արագ պետք է կանոնակարգենք մարզադպրոցների գործունեությունը՝ մասնավորի ներգրավմամբ։ Սպորտային տուրիզմ, էկո տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ. մենք պետք է ունենանք հրապուրիչ առաջարկներ Հայաստանից՝ ներկայացնելով մեր բոլոր առավելությունները, քարոզչություն իրականացնելով նաեւ մեր հասարակության շրջանում։ Ֆիզիկական կուլտուրա առարկան չափազանց կարեւոր է՝ լինի դպրոց, տեխնիկում թե բուհ, պետք է այս խնդրին պարտադիր հետեւենք»։

13-02-2018





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO