Արցախը՝ բոլոր հարթություններում


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ԼՂՀ


Արցախը՝ բոլոր հարթություններում

Համանախագահները այցելել են նաեւ Ստեփանակերտ

«Ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,–այս մասին ընդգծեցին տարածաշրջանային այցի շրջանակում Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ փետրվարի 10—ին կայացած հանդիպման ժամանակ։
«Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ հստակեցվեցին կողմերի դիրքորոշումները հակամարտության կարգավորման վերաբերյալ շփման գծում լարվածությունը կանխելու նպատակով, ընդգծելով անհրաժեշտ մեխանիզմների կիրառման պահանջը,–ճեպազրույցի ժամանակ նշեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։–Խոսքը մասնավորապես վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպշիկի դիտորդական խմբի ընդլայնմանը, որի կազմում ընդգրկված անձնակազմն անմիջականորեն պետք է զբաղվի նաեւ մշտադիտարկման խնդիրներով»։
Դ. Բաբայանի տեղեկացմամբ, երկրի նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ադրբեջանա–ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կարեւորելով «բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը եւ Արցախի մասնակցությունը բոլոր հարթություններում»։ Իսկ հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը, որ այն չի կարող ունենալ ուժային լուծում, արդյոք, ընկալելի է Ադրբեջանի ղեկավարների համար։ Պարզվում է՝ ոչ այնքան։ Քանի որ Բաքուն դեռ պատրաստ չէ փոխզիջման։ Այդ մասին է վկայում այն իրողությունը, որ եռանախագահների Բաքու կատարած այցի օրը հակամարտության կողմերի շփման գծում Ադրբեջանը դիմեց հերթական սադրիչ գործողության, ինչը եւս մեկ հայ զինվորի կյանք խլեց։ Անկասկած, «միջնորդները ունկնդրել են նաեւ Իլհամ Ալիեւի «դարակազմիչ» ելույթը իր գլխավորած կուսակցության համագումարում, ուր նա մասնավորապես անդրադարձավ Երեւանը հայերից ազատագրելու իր պլաններին»։
Ափսոսանք հայտնելով խաղաղ գործընթացից հետքայլ կատարող երկրի ղեկավարի անպատասխանատու հայտարարության շուրջ, Դավիթ Բաբայանը կարծիք հայտնեց, թե «միջնադարյան նման գաղափարախոսությունը չի կարող բացասական իր ազդեցությունը չունենալ հակամարտության կարգավորման գործընթացում»։
Հավելենք, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է նաեւ ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

13-02-2018





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO