Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ժամանակակից կրթական միջավայր

Բուլղարիայի նախագահն այցելել է «Թումո» կենտրոն եւ Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոց

Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւն իր տիկնոջ հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրին ներկայացրել է կենտրոնի կրթական ծրագրերը,գաղափարները, առանձնահատկությունները եւ այն հիմնական ուղղությունները, որոնք ուսուցանվում են «Թումոյում»։
Ռումեն Ռադեւը լրագրողների հետ զրույցում նշել է, որ անչափ տպավորված է կենտրոնի աշխատանքով։
«Ես իսկապես շատ տպավորված եմ։ Հայաստանն այնպիսի պետություն է, որը մտածում է ապագայի մասին, իսկ ապագան մեր երեխաներն են։ Երիտասարդների զարգացման համար այսպիսի միջավայր ստեղծելն, իհարկե, շատ լավ միտք է»,–ասել է Բուլղարիայի նախագահը։
Ռումեն Ռադեւը արդյունավետ է համարում տեխնոլոգիական ոլորտի գրեթե բոլոր ճյուղերի միավորումը մեկ կենտրոնում։
«Իհարկե, Բուլղարիայում եւս ունենք նմանատիպ կենտրոններ, սակայն դրանք առանձին—առանձին են գործում։ Դուք միավորել եք բոլոր ճյուղերը մի վայրում, դա շատ հարմար է հաղորդակցվելու, պլանավորելու եւ գաղափարները իրականացնելու համար»,–ասել է Ռադեւը։
Ռումեն Ռադեւը նաեւ շրջել է դասասենյակներում եւ սաներից հետաքրքրվել նրանց աշխատանքով, այնուհետեւ երեխաների հետ լուսանկարվել։
Ռումեն Ռադեւը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի Պեյո Յավորովի անվան հ.131 դպրոց, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Բուլղարիայի նախագահը նախ ծանոթացել է դպրոցում գործող բուլղարացի բանաստեղծ, գրող, լրագրող եւ հրապարակախոս Պեյո Յավորովի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին, այնուհետ ներկա է գտնվել ինտերակտիվ ուսուցման դասասենյակի բացման արարողությանը։
Հարկ է նշել, որ հիմնանորոգված, կահավորված եւ նորագույն տեխնիկայով համալրված ինտերակտիվ ուսուցման դասասենյակը ստեղծվել է Բուլղարիայի Հանրապետության աջակցությամբ։
Կարեւորելով նման դասասենյակի առկայությունը՝ պատասխանատուները նշել են, որ այն հնարավորություն կընձեռի կրթօջախի սաների համար ձեւավորելու ժամանակակից կրթական միջավայր։ Այցի ավարտին Ռումեն Ռադեւը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

13-02-2018





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO