Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Արցախը» կմեկնի Բուլղարիա

Առաջին տիկնայք այցելել են Փարաջանովի թանգարան եւ «Մեգերյան կարպետ» ընկերություն

Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկին Դեսիսլավա Ռադեւան Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի թանգարան։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը դիմավորել է առաջին տիկիններին եւ ներկայացրել թանգարանում առկա ցուցանմուշները։
Մինչ հյուրերին կինոռեժիսորի գործերին ծանոթացնելը Զավեն Սարգսյանը նշել է, որ իրենք 2008 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ցուցահանդես են ունեցել, որի բացմանը ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկինը շրջել է թանգարանի սրահներում եւ ծանոթացել հանճարեղ արվեստագետի աշխատանքներին։
Դեսիսլավա Ռադեւան հիացած էր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններով։
Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկիններն այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն։
Այցի ժամանակ «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության եւ կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը Ռադեւային ցույց է տվել Մեգերյան ընտանիքի արտադրած գորգերը։
Անցնելով բոլոր սրահներով՝ Անդրեասյանը մանրամասն ներկայացնում էր տարբեր գորգերի պատմությունները, որոնցից մեկն, օրինակ, ուներ 160 տարվա պատմություն։
Մի հատվածում, որտեղ գորգագործ կանայք իրենց աշխատանքն էին կատարում, Լեոնիդ Անդրեասյանը, ներկայացնելով գորգերից մեկը, ասել է, որ Մեգերյանները այն նվիրելու են Երեւանին՝ քաղաքի 2800—ամյակի կապակցությամբ։ Գորգի վրա պատկերված է Երեւան քաղաքի ողջ պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը։
Այդ սրահում ԲՀ առաջին տիկինը նույնպես փորձել է գործել։ Գորգը կոչվում էր «Արցախ»։
Վերջին սրահում պատին կախված էր մի գորգ, որը չի վաճառվում, այլ նվիրում են այն անձանց, ովքեր Հայաստանի առօրյայում մեծ ներդրում են ունեցել։
«Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը Բուլղարիայի առաջին տիկին Դեսիսլավա Ռադեւային գորգ է նվիրել, որը նույնպես կոչվում է «Արցախ»։
«Այս գորգն առաջինն է գործվել եւ միակն է։ Գորգը եղել է մասնավոր անձի հավաքածուում, եւ Մեգերյանները վերջերս են այն ձեռք բերել եւ վերականգնել»,–ասել է «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության եւ կոմերցիոն գծով տնօրենը։
«Ես չեմ կարող հավատալ, շատ շնորհակալ եմ նման նվերի համար։ Մենք նույնպես նվերով ենք եկել՝ բուլղարական կարպետ ենք ցանկանում նվիրել Մեգերյան ընտանիքին»,–նշել է Դեսիսլավա Ռադեւան։
Վերջում Մեգերյանները ցույց են տվել իրենց թոնրատունը, որտեղ թխում են լավաշ, որը փորձեց Բուլղարիայի առաջին տիկինը եւ ասաց, որ այն շատ համեղ է։

13-02-2018





16-02-2019
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ...


16-02-2019
Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն
Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» ...


16-02-2019
Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա
Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած ...


16-02-2019
Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով
Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն ...


16-02-2019
Անսպառ ժառանգություն
Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ...


16-02-2019
Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր
Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության ...


16-02-2019
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով ...



16-02-2019
«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»
Ամբողջ տարին հագեցած կլինի ...

16-02-2019
Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ
Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ...

16-02-2019
Տարեսկիզբը հուսադրող է
Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO