Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Անհրաժեշտ է կյանքի կոչել պայմանավորվածությունները

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել։
Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, հայտարարության մեջ համանախագահները հիշեցրել են, որ փետրվարի 7—ին այցելել են Բաքու՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ փետրվարի 9—ին Երեւան՝ հանդիպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Համանախագահները հանդիպել են նաեւ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետեւ փետրվարի 9—11—ն այցելել Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու դե ֆակտո իշխանությունների հետ, եղել Զանգելանի (Կովսական), Կուբաթլուի, Աղդամի (Ակնա), Լաչինի (Բերձոր) եւ Քելբաջարի (Քարվաճառ) շրջաններում։ Հանդիպումներին ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
«Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւի, իսկ ավելի վաղ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված բոլոր հանձնառությունների իրականացման կարեւորությունը։
Համանախագահներն արտահայտել են իրենց խորը մտահոգությունը շփման գծում մահվան վերջին դեպքերի առնչությամբ։ Համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնարկել հավելյալ քայլեր լարվածության թուլացման նպատակով՝ ինչի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Ժնեւում, ինչպես նաեւ հարգել հրադադարի ռեժիմը»,–ասվում է համանախագահների հայտարարության մեջ։ Նրանք հորդորել են կողմերին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից։
Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, որն իր մեջ ներառում է ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշման իրավունքը։
«Համանախագահները ողջունել են կողմերի արտահայտած մտադրությունը՝ շարունակելու ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական ժամանակաշրջանը»,–ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։
Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը հստակ եւ կարեւոր շեշտադրումներ է պարունակում, սակայն նախընտրելի կլիներ, որ այդ հայտարարության մեջ հավասարության նշանը չլիներ եւ այն ավելի հասցեական լիներ։ «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Հավանաբար, դիվանագիտական կոռեկտությունից ելնելով, համանախագահները հստակ չեն նշել Ադրբեջան անունը, սակայն բոլորի համար պարզ է, որ այդ հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ»,–նշել է Շարմազանովը։
ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրում է, որ հայտարարությամբ համանախագահները շեշտում են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ «Դրան մշտապես կողմ են հանդես եկել Հայաստանը, Արցախը եւ համանախագահները, դեմ՝ Ադրբեջանը։ Համանախագահները եւս մեկ անգամ շեշտում են այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչը շատ կարեւոր է»,–մանրամասնել է Էդուարդ Շարմազանովը։
Նա շեշտել է, որ հայտարարության մեջ չկա մի կետ, որը համահունչ չէ հայկական կողմի դիրքորոշմանը։

13-02-2018





16-02-2019
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ...


16-02-2019
Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն
Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» ...


16-02-2019
Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա
Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած ...


16-02-2019
Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով
Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն ...


16-02-2019
Անսպառ ժառանգություն
Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ...


16-02-2019
Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր
Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության ...


16-02-2019
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով ...



16-02-2019
«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»
Ամբողջ տարին հագեցած կլինի ...

16-02-2019
Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ
Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ...

16-02-2019
Տարեսկիզբը հուսադրող է
Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO