Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


«Հրանտ Մաթեւոսյան» գրական մրցանակը Վազգեն Գաբրիելյանին

Գրող, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի անվան ամենամյա մրցանակն այս տարի հանձնվեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Գաբրիելյանին։
Մաթեւոսյանի ծննդյան կապակցությամբ գրողների միությունը գեղեցիկ միջոցառումն անցկացրեց երեկ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրմին։
«Առանց գրաքննադատության եւ գրականագիտության դժվար է պատկերացնել գրականությունը։ Երբեմն անգամ գրողը լիարժեք չի կարող ասել, թե ինչ է ստեղծել։ Անհրաժեշտ են գրականագետներ, փիլիսոփաներ, որոնք կբացահայտեն դա։ Վազգեն Գաբրիելյանը նրանցից մեկն է։ Նա Մաթեւոսյանի եւ այլ գրողների ստեղծագործությունների բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել, մշտապես մասնակցել մաթեւոսյանական ընթերցումների, կազմել ու խմբագրել դրանց ժողովածուները»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Անդրադառնալով Հրանտ Մաթեւոսյանին՝ Միլիտոնյանն ասաց, որ նա հայ ինքնության անցյալ, ապագա քարտեզը ստեղծող, շարունակող, լրացնող, խորացնող, պեղող արձակագիր է։
Վազգեն Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար եւ շեշտեց, որ Հրանտ Մաթեւոսյանը հրաշալի գրական ժառանգություն է թողել, որն ապրեցնում էր տարիներ առաջ եւ շարունակում է ապրեցնել։ «Կարծում եմ՝ այն հատկապես կարեւոր է մեր գրական զարգացման ընթացքի համար»,—ընդգծեց գրականագետը։
Հրանտ Մաթեւոսյանի այրին՝ Վերժինե Մովսիսյանը, ասաց՝ ուրախ է, որ մրցանակին արժանացավ իր ամուսնու պատանեկան ընկերը, բարեկամը, ում հետ Մաթեւոսյանը որոշ ժամանակ վարձով է ապրել։
Նա նաեւ Մաթեւոսյանի երազներից մեկը պատմեց. «Մեր գյուղի գերանների վրա նստել էինք ես, Թումանյանն ու Տոլստոյը, զրուցում էինք. հանկարծ Տոլստոյը վեր կացավ ու գնաց, Թումանյանն էլ հարցրեց, թե ի՞նչ ասացի, որ նա հեռացավ, եւ ես արթնացա»։
Մրցանակը հիմնել է Հայաստանի գրողների միությունը «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային—բարեգործական հիմնադրամի, Մաթեւոսյանի ընտանիքի, ՀՀ կառավարության աջակցությամբ։ Այն շնորհվում է արձակագիրներին եւ գրականագետներին։ Տարբեր տարիների այդ մրցանակին արժանացել են Լեւոն Խեչոյանը, Վահագն Գրիգորյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ժենյա Քալանթարյանը եւ այլք։

13-02-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO