«Արարող ձեռքերի» առաջին արարումները


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


«Արարող ձեռքերի» առաջին արարումները

Ցուցահանդես Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նախասրահում

Առաջիկա օրերին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նախասրահում կցուցադրվեն հոգեւոր թեմայով արված բարձրարժեք ստեղծագործություններ։ Դրանք քանդակագործ Սարգիս Բաբայանի եւ նկարիչ Միքայել Հարությունյանի աշխատանքներն են, որոնք ներկայացվում են «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագծի շրջանակներում։ «Արձագանք», «Օրփեոս», «Հովնան մարգարե», «Պտույտ», «Կեփաս», «Փորձ»... Բազալտից ու բրոնզից թրծված 23 քանդակ. անհատական ու խմբային բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցած, մրցանակների արժանացած ստեղծագործություններ, որոնցից յուրաքանչյուրն, ըստ Սարգիսի, արարման հոգեւոր խորհուրդ ունեն։ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոս», «Գարեգին Ա կաթողիկոս», «Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի», «Գեւորգ Ե Սուրենյանց», «Կոմիտաս վարդապետ»...Վեհափառ հայրապետների դիմանկարների շարքն ու հոգեւոր թեմայով կոմպոզիցիաները 20—ամյա Միքայելի գործերն են։ «Ցուցահանդեսի սրահները նայելիս տեսնում ենք երկու պատուհան, որոնցից մեկով գնում ենք դեպի մեր ակունքները, իսկ մյուսով երեւում է մեկ այլ ապագայի տեսիլքը։ Երկու երիտասարդներ, որոնք կարողանում են հայի ոգին մարմնացնել ու փոխանցել նյութին»,–աշխատանքներին այսպիսի բնութագրում տվեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ճեմարանի տեսուչ հոգեշնորհ տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը ուրախություն հայտնեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է այն հարկի ներքո, որտեղից հոգեւոր սնունդ են ստանում ու կերտվում եկեղեցու ապագա սպասավորները. «Մշակույթը մարդու մասին շատ ավելին է ասում, քան ուղղակի արտասանվող խոսքերը։ Շնորհավորում եմ այսօրվա ցուցադրության հեղինակներին եւ մաղթում ամենայն բարիք մշակութային պրպտումների ու ձեռքբերումների ասպարեզում»։
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի կարծիքով, ցուցահանդեսային այս նախագիծը երիտասարդ արվեստագետների համար ինքնադրսեւորման հրաշալի հնարավորություններ է ընձեռում։
Շնորհալի երիտասարդներին շնորհավորեց նաեւ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը. «Արվեստագետները պիտի ճանապարհ մտնեն, որպեսզի առաջ գնան։ Այդ ուղին այսօր տրվել է։ Բարի երթ նրանց»։ Երիտասարդ տարիքում այսօրինակ ցուցահանդես ունենալը հպարտանալու մեծագույն առիթ է համարում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը։ Երիտասարդների նկատմամբ հոգեւոր կենտրոնից եկած այս ուշադրությունը, համոզված է, անպայման տալու է իր պտուղները։ «Մեր ազգը ստեղծագործելու, արարելու առաքելություն ունի, Սարգիսն ու Միքայելը հենց դրա փայլուն ապացույցն են»,— ընդգծեց գեղանկարիչը։ Ցուցահանդեսը ուրախալի իրադարձություն էր հատկապես Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի համար։ Միքայելը դեռ ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանող է։ Սովորում է Իսաբեկյանի արվեստանոցում։ Սարգիսն արդեն երկուսուկես տարի է ավարտել է, բայց երբեւէ չի կտրվել հարազատ միջավայրից։ Ի դեմս նրանց տեսնում է տաղանդավոր արվեստագետների, բայց նաեւ հարկ է համարում շեշտել, որ Աստծուց տրված տաղանդը մի բան է, աշխատասիրությամբ ձեռքբերվածը մեկ այլ։
Միքայելը միջազգային, համահայկական, համապետական ու համաքաղաքային բազմաթիվ մրցույթների մասնակից է եղել։ Մինչ այս երեք անհատական ցուցահանդես արդեն ունեցել է, որոնցից վերջինը 2014թ.՝ Մոսկվայում։ Նրա ստեղծագործություններից մոտ 100 աշխատանք այսօր գտնվում են աշխարհի տարբեր երկրներում՝ Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Կիպրոս... Ցուցահանդեսին ներկայացրել էր նաեւ «Ինքնադիմանկար» կտավը, որով երկու տարի առաջ մասնակցեց ԱՊՀ երկրների երիտասարդական դելփյան խաղերին ու արժանացավ ոսկե մեդալի։ «Վահան Թեքեյան» մրցանակ ստացած «Հայաստան» կտավը նույնպես այստեղ էր։ Նկարել սկսեց 10 տարեկանից։ Միքայելն ասում է, որ մինչեւ դասական ռեալիզմով աշխատելը փնտրտուքների փուլում է եղել։ Զգացական ֆոնի վրա նկարել է իրարից տարբերվող բազմաթիվ աշխատանքներ։ Հետո կենտրոնացավ ռեալիստական ոճի վրա։ Երիտասարդ արվեստագետը համարում է, որ հենց այս ոճն է պարարտ միջավայր ստեղծում՝ հետագայում նոր, ավելի բարդ ոճով աշխատելու համար։ «Արվեստը կյանքի արտացոլում է։ Նկարչի ստեղծած գործն էլ հայելին է իր ապրած կյանքի։ Ամեն արվեստագետ արտահայտում է յուրովի։ Հիմա ռեալիզմի ուսումնասիրության փուլում եմ։ Սա կարծես այբուբեն լինի։ Թե մտահորիզոնի ընդլայնումն ու ստեղծագործական փորձը դեպի ուր կտանեն, չգիտեմ»,–«ՀՀ»,–հետ զրույցում ասաց Հարությունյանը։ Ի տարբերություն նրա, քանդակագործության մեջ Սարգիսը ոճային բաժանում չի դնում՝ «ոճերի են բաժանում դարերը, ժամանակներն ու արվեստաբանները»։ Ինքն իր ներքին հույզերն արտահայտում է տարբեր ձեւերով։ Ամեն գործ ստեղծելիս, ազնվորեն վերարտադրում է այն ապրումները, որոնք զգում է տվյալ ստեղծագործությունն արարելիս։ «Եթե ազնվորեն գործի ես վերածում զգացածդ, ավարտից հետո մեծ վայելք ես ապրում։ Կարծես ազատվում ես քեզ տանջող մտքերից, մտորումներից ու հույզերից։ Շրջապատող աշխարհը արվեստագետի համար հիմք ու սկզբնաղբյուր է։ Ապրում ես ու զգացածդ նյութի վերածում։ Այստեղ ներկայացված գործերս տարբեր հոգեվիճակների ու ապրումների վերարտադրություն են։ Փորձել եմ հնարավորինս ազնիվ լինել»,–մեզ հետ զրույցում մեկնաբանեց Բաբայանը։
Ինչպես արդեն գիտենք՝ Վեհափառ հայրապետի կողմից 2018 թվականը հռչակվել է երիտասարդության տարի եւ «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային շարքերը տեղի է ունենում տարվա ծրագրած միջոցառումների շրջանակներում։ Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն տ. Ասողիկ քահանա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե որոշված էր ամեն ամիս ներկայացնել չորս արվեստագետի ստեղծագործություններ։ Բայց, քանի որ հայտերը շատ են, որոշ ցուցահանդեսների ժամանակ հանդես կգան ավելի շատ մասնակիցներ։ Թեմատիկ եւ ժանրային առումով սահմանափակում չկա։ Որպեսզի խուսափեն ոչ բարձրարվեստ ստեղծագործությունների ներկայացումից, նախագծի շրջանակներում ձեւավորված գեղարվեստական խորհուրդը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի արվեստագետներին՝ ցուցադրվող գործերի ընտրության հարցում։ Հրավերն ուղղված է հիմնականում ուսանող եւ նորավարտ երիտասարդներին։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

13-02-2018





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO