Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Այնքան բազմազան Տիգրան Ասատրյանը

Ժամանակակից արվեստի թանգարանում մարտի 6—ը նշանավորվեց նկարիչ Տիգրան Ասատրյանի անհատական ցուցահանդեսի բացումով։ Սովորաբար երբ ցուցադրության հյուրերի մեջ գերակշռում են նկարիչներն ու արվեստաբանները, նշանակում է՝ խոսքը գեղարվեստական միջավայրում ճանաչում վայելող արտիստի մասին է։  
Սյուրռեալիզմ, միզերաբլիզմ, կուբիզմ, ռեալիզմ. այսքան բազմատիպ աշխատանքների մեջ յուրաքանչյուրը կարող էր գտնել իր ճաշակին ու նախասիրությանը մոտ ստեղծագործություն։ Աշխարհը ենթագիտակցորեն ընկալողների համար Տիգրանը վրձնել էր ինքնատիպ սյուրռեալիստական հորինվածքներ, իսկ ավելի իրատեսական գեղանկարչություն նախընտրողների համար ցուցադրված էին մի շարք դիմանկարներ, որոնցից հատկապես տպավորիչ էին կերպարների՝ ռեմբրանդտյան խորությամբ մարմնավորված ծեր կանանց պատկերները, որոնք, կարծում եմ, ամենաազդեցիկն էին։
Կրելով 20—րդ դարի արվեստի տարբեր ուղղությունների ազդեցությունները, հեղինակը երբեմն սինթեզել է դրանց որոշ հատկանիշներ՝ ստեղծելով նոր գեղանկարչական լեզու, որն էլ ճանաչելի է դարձնում Տիգրան Ասատրյանին իբրեւ առանձնահատուկ նկարիչ։
Տիգրան Ասատրյան հեղինակի կայացման տարիները համընկել են Հենրիկ Իգիթյան արվեստաբանի ակտիվ գործունեության տարիների հետ, եւ պատահական չէ, որ ցուցահանդեսի բացումը հենց վերջինիս ծննդյան օրը կայացավ՝ նվիրված լինելով շատերի համար ճանապարհ բացած արվեստագետի հիշատակին։

Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

07-03-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO