Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ԼՂՀ


Ռազմամարտական պատրաստության դասընթացներ

Նոր կենտրոնում ուսուցման համապարփակ ծրագիրը կօգնի արմատացնել «Ազգ-բանակ» հայեցակարգը

«Ազգ—բանակ» հայեցակարգի շրջանակում «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» կենտրոնում մեկնարկեց ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիրը։ Սաներին կփոխանցեն ռազմամարտական գիտելիքներ, կհամախմբեն հանուն մեկ նպատակի։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հատուկ լսարանի բացման պաշտոնական արարողությունը կայացել է մարտի 10—ին՝ Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ։
«Թող օրհնյալ լինի այս մարզասրահը, նախաձեռնողը եւ նրանք, ովքեր մարզվելու են եւ դառնալու մեր ազգի ապագա զինվորները, պաշտպանները։ Թող Աստծո օրհնությունը հավերժ իրենց հետ լինի, որպեսզի մենք միասին «Ազգ—բանակ» գաղափարախոսությունն իսկապես կյանքի կոչենք։ Մենք մեր հայրենիքի, պետության զինվորը պետք է լինենք անկախ սեռից, տարիքից եւ պաշտոնից։ Եթե այս գաղափարը բոլորիս մեջ լինի, մենք կդառնանք աշխարհի ամենաանվտանգ ազգը։ Եվ այս նախաձեռնությունը միտված է հենց դրան»,—ասել է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Ծրագիրը իրականացվելու է հատուկ դասընթացների միջոցով, մասնակիցները անցնելու են կրակային պատրաստություն, ռազմագիտություն, սառը զենքերի կիրառման հմտություններ, ռազմամարտական տակտիկական վարժանքներ։ Կենտրոնը «Ազգ—բանակ» գաղափարախոսությունը կյանքի է կոչում ռազմամարտական, կրթական, մշակութային ոլորտներն ընդգրկող ծրագրերով։ Այսուհետ յուրաքանչյուր հայ կարող է ռազմամարտական պատրաստության դասընթացներ անցնել կենտրոնում։ Դրա արդյունքում նախազորակոչային տարիքի երիտասարդները բանակ կզորակոչվեն արդեն իսկ գիտելիքների որոշակի պաշարով՝ ծանոթ լինելով զինատեսակներին, կիրառման ու տակտիկական որոշ հմտությունների։ Այն ապագա զինվորին կտա առավել ինքնավստահություն, կմեծացնի պատասխանատվությունը իր որոշումների կայացման մեջ։
«Մեր կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ մարմնակրթությունը հիմնված է հենց հայկական տառերի հիմքի վրա։ Այսինքն՝ յուրաքանչյուր շարժումն ուրվագծում է այբուբենը։ Սա ոչ միայն մարմնակրթական կենտրոն է, այլեւ հայրենասիրական, երիտասարդական կենտրոն, որտեղ տարբեր տարիքի ու հայացքների մարդիկ համախմբվում են։ Հասարակական սեկտորը մեծ գործ է կատարում։ «Ազգ—բանակ» հայեցակարգը երբեք չի կարող գոյություն ունենալ առանց հասարակության։ Եվ հասարակությանը փորձում ենք համախմբել այդ մի գաղափարի շուրջ»,—ասել է «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» կենտրոնի հիմնադիր Գեւորգ Գեւորգյանը։
Նրա կարծիքով՝ նորաբաց հատուկ լսարանը «Ազգ—բանակի» համար մեծ նշանակություն է ունենալու։ Իրենց նպատակն այն է, որ կարողանան կենտրոնում պատրաստել, գիտելիք փոխանցել եւ համախմբել հանուն մեկ նպատակի։
Կենտրոնը հասարակության համար որպես առաջին քայլ դիտարկում է հայ զինվորի, մարտիկի կերպերն օրինակելի դարձնելը։ Եվ պատրաստ են կյանքի կոչել ծրագրեր, որոնց առանցքը հենց մարտիկն է։ Նախատեսվում է կազմակերպել ուսումնական հաստատությունների համատեղ հավաքների, քննարկումների շարք։ Նախատեսվում է նաեւ զինված ուժերում մտավոր պոտենցիալը ավելացնելու համար դասախոսությունների հրավիրել տարբեր ոլորտների հայ աշխարհահռչակ մասնագետների, հետագայում նաեւ այլազգիների։ Միջոցառմանը ներկա էր նաեւ Արցախի հերոս, գեներալ—մայոր Արկադի Տեր—Թադեւոսյանը։
Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կարծիքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջնագծում շատ մեծ աշխատանք է կատարվել։
«Ես հաճախ եմ առաջնագծով անցնում, հանդիպում, օրհնում զինվորներին։ Շատ մեծ աշխատանք է կատարվել այնտեղ։ Դիվերսիոն ներթափանցման վերջին փորձը մեր կողմը կասեցրեց, քանի որ առաջնագիծը հագեցված է տեսախցիկներով։ Նշանակում է՝ շատ ճիշտ աշխատանք է կատարվել։ Սակայն ինչ էլ անենք բանակի համար, դեռ անելիքներ լինելու են, քանի որ կատարելագործման կարիք միշտ կա բանակում։ Իսկապես մեծ ջանք է թափվել, եւ ամեն օր այդ աշխատանքը շարունակվում է»,—ասել է սրբազանը։
Նրա կարծիքով՝ հայերս պետք է իրատես եւ միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի։ «Հակառակորդի կողմից պատերազմական գործողությունները չեն բացառվում։ Եվ որքան հզոր լինենք մենք, այնքան մեզանից հեռու կլինեն նրանց ռազմական նախաձեռնությունները»,—նշեց նա։

13-03-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO