Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ԼՂՀ


ԼՂՀ. ով էր առաջին հանրահավաքի լուսանկարիչը

Կադրեր, որոնք պետք է հավերժացնեին համազգային զարթոնքի առաջին պահերը

Համացանցում, տարբեր լրատվամիջոցների կայքերում, ամենուր՝ կապված Ղարաբաղյան շարժման 30—ամյա տարեդարձի հետ, այսօր լայնորեն սփռված են բազում լուսանկարներ, որոնք հիշարժան տարեգրության պատմության անբաժան մասն են՝ մշտարթուն պահելով ականատեսների հիշողությունները։ Սակայն ընթերցողներից շատ քչերն են տեղյակ կամ գրեթե չգիտեն, թե ովքեր են արժեքավոր, բացառիկ այդ կադրերի հեղինակները, շրջադարձային ինչպիսի բարդ իրավիճակներում են լույս աշխարհ եկել ու «նետվել» հավերժության գիրկը, հետագայում վճռորոշ ինչպիսի դեր են ունեցել արցախյան գոյապայքարի վավերագրության վերծանման խնդրում։
Հավանաբար, շատերը կհիշեն 1988—ի փետրվարի 13—ի անդրանիկ երթի ու հանրահավաքի մասին վկայող լուսանկարների շարքը, ինչը մեծ համարձակություն եւ խիզախում էր պահանջում հեղինակից։ Երկար ժամանակ ոչ ոք չէր բարձրաձայնում «անհայտ» լուսանկարչի անձի մասին, իսկ վերջինս էլ համեստորեն լռում էր ու գերադասում իր կիսատ գործը շարունակել, մինչեւ «ջրերը կզուլալվեն»… Եվ ահա 30 տարի անց, երբ Վալերի Պետրոսյանը վերստին ձեռքն առավ լուսանկարչական ապարատն ու հավերժացրեց 2018—ի փետրվարի 13—ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (1988—ի բեմագրով) հրավիրված համաքաղաքային բազմահազարանոց հանրահավաքը, շարժման ակտիվ մասնակիցները «մտաբերեցին» խիզախ երիտասարդին, ով միակն էր, որ անտեսելով վտանգը եւ «միտվելով» բազմության մեջ՝ ազերի ոստիկանների եւ պետանվտանգության աշխատակիցների «քթի տակ» պատմական ուշագրավ պատկերներ էր որսում՝ այդ պահին գուցե չմտածելով անգամ, թե մի օր կենդանի դրվագները ժողովրդի սեփականությունն են դառնալու՝ ստանալով համահայկական հնչեղություն։
Թե ինչպիսի դժվարին ու պատվաբեր առաքելություն էր ստանձնել 1988—ին իր գործընկերների եւ համախոհների հետ, իրենց ելույթներում անդրադարձան Ասկերանի «Բերդ» շրջանային թերթի խմբագիր, լուսանկարիչ Վալերի Պետրոսյանի գործերի անհատական ցուցահանդեսի մասնակիցները՝ ԱԺ պատգամավորներ, Արցախյան շարժման ակտիվ գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, լրագրողներ։ Միջոցառումը նախաձեռնել էր Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը։ Բարձր գնահատելով գործընկերոջ վաստակը գոյապայքարի առաջին իսկ օրերից մինչեւ ներկա ժամանակները, նա նշեց, թե Վալերի Պետրոսյանը, հանդիսանալով շարժման ընդհատակյա մասնակիցներից մեկը, փաստագրական հարուստ նյութ է ժողովել՝ «կատարելով հատուկ առաջադրանք»։ Կ. Գաբրիելյանը հավելեց, թե այդ լուսանկարները մշտապես հանգրվանելու են միության գրասենյակում։ Նրա խոսքով, հեղինակի մեծածավալ ու մեծաթիվ ստեղծագործությունների ցուցադրումը ծրագրվում է կազմակերպել նաեւ Հայաստանում եւ սփյուռքում։
«Այն ժամանակ «Կարմիր դրոշ» Ասկերանի շրջանային թերթի խմբագրությունում որպես ֆոտոթղթակից էի աշխատում, որը 1988—ի սկզբներին վերածվել էր ընդհատակյա շարժման շտաբի,–ասում է Վալերին։–Սլավիկ Առուշանյանից առաջադրանք էի ստացել անպայման լուսանկարել փետրվարի 13—ին Ստեփանակերտում ծրագրված հանրահավաքը։ Պիտի արագ դուրս գայի, հասցնեի նկարները տպագրել եւ ուղարկեի Երեւան՝ Իգոր Մուրադյանին։ Նա էլ իր հերթին դրանք պիտի Մոսկվա՝ Մ. Գորբաչովին ուղարկեր։ Երկու տասնյակ տարբեր կադրեր էի հանել հանրահավաքից։ Նույն օրը կապի շրջանային հանգույցի պետ Մարատ Հակոբջանյանի մեքենայով, թերթի բաժնի վարիչ Սլավիկ Միրզոյանի կնոջ՝ Էվելինա Աղաջանյանի միջոցով գործը գլուխ բերեցինք, եւ նա մարմնի վրա կապկպելով կարողացավ լուսանկարներն անվտանգ Երեւան հասցնել, ուր Ստեփանակերտի հանրահավաքը լայն արձագանք էր գտել»։
Փետրվարի 13—ին, նախաձեռնող խմբի որոշմամբ, Ասկերանից ակտիվիստների մի պատվիրակություն ժամանեց Երեւան եւ մասնակցեց օպերայի հրապարակում կազմակերպված, նախադեպը չունեցող հանրահավաքին։ «Ես նույնպես այդ խմբում էի եւ, բնականաբար, հնարավորություն ունեցա այնտեղ տեղի ունեցածը նույնպես լուսանկարելու եւ վերադառնալու Ստեփանակերտ,–պատմում է Վալերին։–Հաջորդ օրը՝ փետրվարի 20—ին պատմական նստաշրջան պիտի հրավիրվեր, եւ տեղի ունենալիք իրադարձությունները պարտավոր էի ֆոտոխցիկի մեջ առնել»։
Անդրադառնալով լուսանկարների ժապավենների գաղտնիության պահպանմանը, արհեստավարժ ֆոտոթղթակիցը նշեց, թե ինքն առավել մտահոգ էր ոչ թե իր անձը չվտանգելու խնդրով, այլեւ կադրերում հայտնվածների ճակատագրով։ «Ադրբեջանական օմոնն ու պետանվտանգության աշխատակիցներն ակնհայտ հետեւում էին շարժման ակտիվիստների գործունեությանը եւ մարդաորս կազմակերպում,–ասում է նա։–Եվ, որպեսզի այդ նկարները նրանց ձեռքը չընկնեին, ես ստիպված էի դրանք թաքցնել ապահով եւ անվտանգ տեղում՝ հողի մեջ, տանիքի տակ, հաստաբուն ծառերի կտրտած կոճղերում, այլուր»։
Իսկ Վ. Պետրոսյանի արխիվում այսօր հարյուրավոր ժապավեններ են պահպանվում, ուր արտացոլված է արցախյան գոյապայքարի ողջ ժամանակագրությունը՝ վերելքներով եւ վայրէջքներով, ողբերգական իրադարձություններով եւ լուսավոր հաղթանակներով։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

13-03-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO