Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ամենամրցակցային ընտրությունը՝ Դեբետում

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են

Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում նախօրեին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող։
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ—Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները։
Կոտայքի մարզի Հացավան համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ ԲՀԿ—ական Շավարշ Սարգսյանը։ Քվեարկությանը մասնակցած 174 ընտրողներից Շավարշ Սարգսյանի օգտին քվեարկել է 169—ը։ Երեք ընտրող դեմ է քվեարկել նրա թեկնածությանը, երկու քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Արագածոտնի մարզի Դդմասար համայնքում եւս ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀԿ—ական Ռաշիդ Օսեյանը։ Քվեարկությանը մասնակցած 41 ընտրողներից 35—ը կողմ են քվեարկել Օսեյանի թեկնածությանը, 3—ը՝ դեմ, երեք քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Արարատի մարզի Եղեգնավան համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ անկուսակցական Հովսեփ Ղազարյանը։ Քվեարկությանը մասնակցած 551 ընտրողներից 540—ը քվեարկել է Հովսեփ Ղազարյանի թեկնածության օգտին, 5 ընտրող դեմ է քվեարկել, 6 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Արարատի մարզի Դարբնիկ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀԿ—ական Դավիթ Գզիրյանը։ Քվեարկությանը մասնակցել է 576 ընտրող, որից 549—ը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը։ 14 ընտրող դեմ է քվեարկել Դավիթ Գզիրյանի թեկնածությանը, 13 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Արարատի մարզի Զորակ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ—ական Մանուկ Մալոյանը, ով եւս առաջադրված միակ թեկնածուն էր։ Քվեարկությանը մասնակցել է 600 ընտրող, որից 561—ը քվեարկել է Մանուկ Մալոյանի օգտին, 31 ընտրող դեմ է քվեարկել, 8 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Արարատի մարզի Խաչփար համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ—ական Ղազար Մարտիրոսյանը։ Քվեարկությանը մասնակցել է 859 ընտրող, որից 819—ը կողմ է քվեարկել Ղազար Մարտիրոսյանի թեկնածությանը։ 28 ընտրող դեմ է քվեարկել, 12 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Արարատի մարզի Հայանիստ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ—ական Բալաբեկ Սարկիսյանը։ Քվեարկությանը մասնակցել է 671 ընտրող, որից 635—ը կողմ է քվեարկել առաջադրված միակ թեկնածուի օգտին։ 22 ընտրող դեմ է քվեարկել, 14 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Արարատի մարզի Նիզամի համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀԿ—ական Հարութին Կարապետյանը։ Քվեարկությանը մասնակցել է 334 ընտրող, որից 310—ը կողմ է քվեարկել Հարութին Կարապետյանի օգտին, 11—ը՝ դեմ, 13 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ինքնառաջադրված ՀՀԿ—ական Արման Թադեւոսյանը։ Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր երեք թեկնածու՝ ՀՀԿ—ական Արմեն Գեւորգյանը, ՀՀԿ—ական Արման Թադեւոսյանը եւ անկուսակցական Արսեն Ղահրամանյանը։ Ընդհանուր առմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 989 ընտրող, որից 382—ը կողմ է քվեարկել Արմեն Գեւորգյանի, 391—ը՝ Արման Թադեւոսյանի, 182—ը՝ Արսեն Ղահրամանյանի օգտին։
Արարատի մարզի Սայաթ—Նովա համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ ԲՀԿ—ական Ռազմիկ Ալավերդյանը։ Քվեարկությանը մասնակցել է 794 ընտրող, որից 543—ը կողմ է քվեարկել Ռազմիկ Ալավերդյանի թեկնածությանը, 200—ը՝ դեմ, 51 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀԿ—ական Արսեն Եղյանը։ Քվեարկությանը մասնակցել է 461 ընտրող, որից 402—ը կողմ է քվեարկել Արսեն Եղյանի թեկնածությանը, 40—ը՝ դեմ, 19 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ—ական Էդվարդ Միրզոյանը, ով առաջադրված միակ թեկնածուն էր։ Քվեարկությանը մասնակցած 321 ընտրողից 315—ը կողմ է քվեարկել Էդվարդ Միրզոյանի թեկնածությանը, 1—ը՝ դեմ, 5 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Լոռու մարզի Լեռնավան համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ—ական Վաչագան Վարդանյանը։ Քվեարկությանը մասնակցել է 502 ընտրող, որից 481—ը կողմ է քվեարկել Վաչագան Վարդանյանի թեկնածությանը, 18—ը դեմ, 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Ամենամրցակցայինը եղել են Լոռու մարզի Դեբետ համայնքի ղեկավարի ընտրությունները։ Դեբետ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ—ական Յուրիկ Նազլուխանյանը, ՀՀԿ—ական ինքնաառաջադրված Կամո Պետրոսյանը եւ ՀՅԴ—ական Արայիկ Սարգսյանը։ Քվեարկությանը մասնակցել է 655 ընտրող, որից 153—ը կողմ է քվեարկել անկուսակցական Աշոտ Ղազարյանի, 86—ը՝ ԲՀԿ—ական Յուրիկ Նազլուխանյանի, 134—ը՝ ՀՀԿ—ական Կամո Պետրոսյանի եւ 107—ը ՀՅԴ—ն ներկայացնող Արայիկ Սարգսյանի օգտին։ Դեբետ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Աշոտ Ղազարյանը։

13-03-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO