Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Լավ բերքի հույս կա

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալն Արմավիրի մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը երեկ այցելել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներ՝ այգիներում ընթացող այգեբացի եւ էտի աշխատանքներին հետեւելու, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության նոր ծրագրերի մասին իրազեկելու նպատակով, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փոխնախարարի դիտարկմամբ՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, արդեն իրականացվել են նաեւ ծառերի առաջին բուժման աշխատանքները։ Նշելով, որ այս տարի եղանակային պայմանները բարենպաստ են գյուղատնտեսության համար՝ նախարարի տեղակալը միաժամանակ հորդորել է այգեգործներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հնարավոր ցրտահարությունից խուսափելու համար։ «Այս պահի դրությամբ ես մեր հողօգտագործողներին, այգեգործներին, գյուղացիներին կհորդորեի, որ նրանք փորձեն ժամանակին ավարտել աշխատանքները, նախապատրաստական աշխատանքներ տանեն, որ հետագայում եթե նույնիսկ լինեն ցրտահարության դեպքեր, գոնե կարողանան պատրաստ լինել ծխահարման, կրակի միջոցով բերքի պահպանմանը»,–նշել է Աշոտ Հարությունյանը։
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ ծրագրերին՝ փոխնախարարը նշել է, որ պահեստավորված գարնանացան սերմերի բաշխումն ակտիվ փուլում է, շուտով նոր խմբաքանակ կներմուծվի Ռուսաստանի Դաշնությունից։
Նա նաեւ տեղեկացրել է, որ բացի գարնանացան գարուց եւ ցորենից, այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկրում եւ սուբսիդավորված գներով հողօգտագործողներին տրամադրում է նաեւ կերային մշակաբույսերի սերմացուներ (առվույտ, կորնգան), ինչպես նաեւ հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմեր (սիսեռ, ոսպ, ոլոռ)՝ ցանքաշրջանառության խնդիրը կարգավորելու եւ հանրապետությունը բարձրարժեք մշակաբույսերով ապահովելու համար։
Նրա խոսքով՝ արդեն ավարտին են մոտենում դիզվառելիքի տրամադրման համար հայտարարված մրցույթի անցկացման աշխատանքները։ «Նախատեսվում է, որ դիզվառելիքը հողօգտագործողներին կհասցվի տեղերում մեկ լիտրը 380 դրամով, այսինքն՝ 60 դրամ պետությունը սուբսիդավորում է»,–հավելել է փոխնախարարը։
Այս տարի մեկնարկած ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերի վերաբերյալ փոխնախարարը նշել է, որ մի շարք ֆինանսական կառույցների հետ արդեն կնքվել են պայմանագրեր, եւ մոտ օրերս հողօգտագործողներն ու այգետերերը կարող են դիմել համապատասխան բանկերին՝ վարկավորման գործընթացը սկսելու համար։
Արմավիրի Հացիկ գյուղի բնակիչ Էմիլ Ներսիսյանը, որը մոտ 5 հեկտարի վրա զբաղվում է ավանդական այգեգործությամբ, նշել է, որ ընթացիկ տարին բարենպաստ է, եւ գարնանային աշխատանքները սկսել են սովորականից ավելի վաղ։ Գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի վերաբերյալ տեղյակ է եւ շուտով պատրաստվում է դիմել, հատկապես հետաքրքրված է կաթիլային ոռոգման ծրագրով. «Վերջին տարիներին կյանքը ցույց տվեց, որ ջուրը սակավ է, տեղումները շատ քիչ են, բնականաբար, ուզում ենք, որ ջրի հարցը գոնե ինչ—որ չափով կարգավորված լինի։ Ծրագրին ծանոթանալով՝ գիտենք, որ բավականին մեծ խնայողություն է արվում, դրա համար ցանկանում ենք օգտվել»։
Նույն համայնքի բնակիչ Նազարեթ Ներսիսյանի այգում ծիրանենին արդեն ծաղկման փուլում է, ընթացքի մեջ է փոշոտումը, ամեն ծառից տարեկան ստանում են 300—400 կգ բերք։ Այգեգործը նշում է, որ արդյունավետ գործունեությանը հիմնականում խոչընդոտում է ոռոգման ջրի սակավությունը. «Հիմա մեզ մոտ ընդհանուր է ոռոգվում, եթե կաթիլային լինի, առանձին ամեն ծառի համար ջրի պահանջը շատ քիչ կլինի, կծախսվի օգտագործվող ջրի մոտ 10 տոկոսը»։ Այգեգործը պետական աջակցության ծրագրերից առանձնացնում է հատկապես գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա գյուղացիներին նվազեցնել բնական աղետների, մասնավորապես՝ կարկտահարության հետեւանքով կրած վնասները։

13-03-2018





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO