Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Կինո—հանդիսատես կապը՝ ներսի հայացքով

Ինչո՞վ է շնչում հայկական ազգային կինոն, ի՞նչ դժվարություններ ու խնդիրներ կան այսօրվա մեր կինոյի եւ հանդիսատեսի միջեւ. այս հարցերի շուրջ զրուցեցինք երկար տարիներ կինոմամուլը ղեկավարած, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի հետ։
«Տարողունակ հարց է եւ ամբողջական պատասխան պետք չէ ակնկալել։ Թե ինչով է շնչում մեր կինոն, դրա պատասխանը կարող եք ստանալ մեր ունեցած այն մեկ—երկու կինոթատրոններից դուրս եկող հանդիսատեսից կամ ֆիլմի հեղինակներից։ Ոմանք կարող են հիացած լինել նորաստեղծ հայկական ֆիլմերով (այդ են վկայում հեռուստաէկրաններից տրված նրանց հարցազրույցները), իսկ ոմանք էլ ձեռքերը թափ տալով կխուսափեն խոսք ասել։ Կարճ ասած՝ չկա այն միջինը, որը փոքրիշատե հայկական կինոն ունեցել է տարիներ շարունակ։ Ինձ թվում է, որ ստեղծագործական առումով հայ կինոն ճանապարհից շեղվել է, եւ հետզհետե այդ ամենը նկատելի է դառնում։ Սա, անշուշտ, վերլուծության, մեկնաբանության, լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Հայ կինոյի վերջին մեկ—երկու տասնամյակը ես կանվանեի խմորումների շրջան, որտեղից էլ հայկական կինոն, կարծում եմ, զարթոնք կապրի»,–ասում է Ռ. Մաթոսյանը։
Իսկ որքանո՞վ են վերջին քառորդ դարում տեղի ունեցած կարեւոր եւ բեկումնային իրադարձություններն արտահայտվել մեր ֆիլմարտադրության մեջ։ Ռ. Մաթոսյանի գնահատմամբ, վավերագրական ժանրում մենք խնդիր չունենք, քանի որ այն շատ ճշգրիտ եւ ամբողջական է անդրադառնում ժամանակի անցուդարձին, խնդիրներին՝ մասնավորապես արցախյան գոյամարտին, այդ թվում նաեւ ապրիլյան դեպքերին եւ ցանկացած այլ հասարակության եւ ազգի համար կարեւոր թեմաներին։ Մեր խնդիրը խաղարկային ֆիլմերն են։
«Մի առիթով ասել եմ, որ կինոն հարուստ երկրի գործ է։ Ցավոք, մեր կինոյում ներդնողներ գրեթե չկան։ Սա լավ օրից չէ, իսկ լավ ֆիլմը՝ խաղարկային կամ ոչ խաղարկային, միանգամից ճանաչելի է դարձնում թե՛ ժողովրդին, թե՛ երկրին,–ասում է կինոգետն ու շարունակում.–Անգամ ամենաընթերցվող գիրքը՝ հիշենք Հարրի Փոթերի օրինակը, միայն կինոյի շնորհիվ է, որ ճանաչելի ու մասսայական դարձավ։ Եզրահանգում՝ լավ ֆիլմը ստեղծվում է կա՛մ հետաքրքիր սցենարի, կա՛մ գրական արժեքավոր հենքի, կա՛մ բանիմաց ռեժիսորի, կա՛մ բարձրարժեք դերասանական խաղի ու երաժշտության հիման վրա։ Կինոյում շատ կարեւոր է կինո—հանդիսատես կապի խնդիրը։ Ի վերջո կինոն պատմության, ժամանակակից կյանքի, երեւույթների ու մարդու հոգեւոր աշխարհի անդրադարձն է։ Իսկ հանդիսատեսը այդ մեկուկես, երկու ժամ տեւող գործողությունների ականատեսն ու մասնակիցն է։ Իմ պատկերացմամբ՝ հանդիսատեսը պետք է այդ գործողությունների պատկերաշարքում կատարվող իրադարձության ակտիվ մասնակիցը լինի, ավելին՝ նաեւ այդ գործողությունների յուրօրինակ ստեղծագործողը համարվի։ Ինչպես կասեր հանրահայտ ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան)՝ հանդիսատեսին պետք է զգուշորեն ձեռքից բռնել ու վեր բարձրացնել։ Ցավոք, մեզանում ճիշտ հակառակն է՝ արվեստի գրեթե բոլոր ճյուղերում իջնում ենք ամենացածր ընկալումներով հանդիսատեսի մակարդակին։ Այստեղից էլ ունենում ենք այն ամենը, ինչ այսօր ունենք»։
Ռ. Մաթոսյանը նաեւ նկատում է, որ մարդիկ հետաքրքրություն ունեն հայկական ֆիլմերի հանդեպ, քանի որ ցանկանում են լսել հայերեն խոսք, տեսնել հայ դերասանների, հայկական թեմատիկա, այսինքն՝ պահանջարկը կա, բայց առաջարկն ուշանում է։ Եթե ստեղծվեն բարձրարժեք ֆիլմեր, ապա թեկուզ մյուսներից ետ չմնալու համար ամենատարբեր շերտեր կայցելեն կինոթատրոններ, որն ապագայում իր դրական արդյունքը կտա հանդիսատեսին կրթելու իմաստով։ Զրուցակիցս մի դեպք հիշեց. Հենրիկ Մալյանի 90—ամյակը պետք է նշեին «Հայաստան» կինոթատրոնում, որտեղ մինչ այդ ամերիկյան ֆիլմ էին ցուցադրում։ Տեսնելով 600 հոգանոց դահլիճի պատկերը, որտեղ 40—50 հոգի ադիբուդի է ուտում, մտահոգվել է, որ Մալյան չեն նայի, սակայն մեծ է եղել զարմանքը, երբ Մալյանին նվիրված ժամին բոլորովին այլ հանդիսատես է եկել, որին վաղուց չէր տեսել Երեւանում։ Երեկոն անցել էր լեփ—լեցուն դահլիճում։ «Ազգայինը, բարձրարժեքը միշտ էլ կարող է հաջողության հասնել։ Պատահական չէ, որ խորհրդային տարիներին նկարահանված ֆիլմերն այսօր պահանջարկ ունեն»,–ասաց կինոգետը։
Ռ. Մաթոսյանը շատ է կարեւորում պրոֆեսիոնալ հանդիսատեսի ձեւավորման խնդիրը. «Դրա լավագույն օրինակը վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կազմակերպվող հետաքրքիր ու ինքնատիպ ֆիլմերի ցուցադրությունն է, որն ուղեկցվում է կինոգետների ու քննադատների մեկնությամբ ու կինոդիտողի մասնակցությամբ։ Եվ հաճելին այն է, որ սա ոչ թե ժամանակավոր է, այլ շարունակական կլինի։ Ահա այն կարճ ու շիտակ ճանապարհներից մեկը, որը կոչվում է ստեղծագործական կապ կինոյի ու հանդիսատեսի միջեւ։ Այս ամենը ավելի մասսայական կդառնա, երբ շատ շուտով 30—ամյա ընդմիջումից, պարապուրդից հետո կվերաբացվեն կինոյի տան դռները՝ վերանորոգված մոտ 600 տեղանոց մեծ դահլիճով։ Համոզված եմ, որ այս պարագայում կվերականգնվեն նաեւ մեր կինոյի լավագույն ավանդույթներն ու կինո—հանդիսատես ինտելեկտուալ կապը»։
Ոլորտում առկա խնդիրները լուծելու համար շատ կարեւոր են մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության եւ գեղարվեստական կրթության հարցերը։ Այս փուլում են ձեւավորվում, դաստիարակվում եւ կրթվում ապագա սցենարիստները, ռեժիսորները, դերասաններն ու հանդիսատեսը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

13-03-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO