Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Հանդիպման վայրը՝ «Մոսկվա» կինոթատրոն

Երեւանում մեկնարկեց ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը

Ֆրանսիայի կինոարվեստի մրցանակաբաշխությանը հինգ «Սեզարի» արժանացած «Կհանդիպենք այնտեղ՝ վերեւում» ժապավենը մեծ էկրան է բարձրացել 2017 թվականին։ Կինոնկարի ցուցադրությամբ մարտի 12—ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Ֆրանկոֆոն ֆիլմերի 2—րդ փառատոնը։ Կինոփառատոնին, որը կտեւի մարտի 12—18—ը, հանրության դատին կհանձնվի տարբեր ժանրերի ինը ֆիլմ, որոնք կուղեկցվեն հայերեն եւ ռուսերեն ենթագրերով։
«Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը համընկնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի հետ եւ մարտի 12–ից ապրիլի 12—ը հավուր պատշաճի արժանին պետք է մատուցվի ֆրանսերենին՝ ամենատարբեր մշակութային միջոցառումների միջոցով այն ներկայացնելով։ Կիրականացվեն երաժշտական, պատկերապատման, թատերական եւ այլ միջոցառումներ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ժոնաթան Լաքոթը։ Դեսպանի խոսքով՝ կինոփառատոնը, Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը պետք է ավելի մոտեցնեն շատ կարեւոր իրադարձության, որն ակնկալվում է այս տարի։ Խոսքը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին է, որն այս տարի կանցկացվի Հայաստանում։
Ֆրանկոֆոն ֆիլմերի 2—րդ փառատոնը կազմակերպվել է Շվեյցարիայի եւ Կանադայի դեսպանությունների համագործակցությամբ։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17–րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն անցկացնում է «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը»։ Այն կտեւի մարտի 12–ից ապրիլի 12—ը՝ ներառելով նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20–ը։
Հայաստանում եւ ողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումներում կներկայացվեն ֆրանսերեն լեզուն եւ ֆրանկոֆոն մշակույթները՝ մշակութային եւ լեզվաբանական միջոցառումների միջոցով։

13-03-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO