Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Չարենցը դեռ անտիպ շատ ստեղծագործություններ ունի

Այսօր մեծ բանաստեղծի ծննդյան օրն է

Չարենցը դեռ մեծ անտիպ ժառանգություն ունի։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ Չարենցի ծննդյան 121—ամյակին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը։ «Ուրախալի փաստ է, որ Չարենցի նկատմամբ հետաքրքրությունը վերջին 20—30 տարում մեծացել է։ Շարունակվում են չարենցյան հայտնագործությունները, նրա ժառանգության ամփոփման աշխատանքները։ Չարենցը մեզ վերջին տարիներին ներկայացավ իր կենսագրության փակ էջերով։ Միայն վերջին մի քանի տասնամյակի ընթացքում հրատարակվել է նրա անտիպ գործերի 3 գիրք։ «Անտիպ եւ չհավաքված երկեր» ժողովածուն տպագրվել է 1983 թվականին, 1993—ին տպվեց «Նորահայտ էջեր» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350 անտիպ վավերագիր։ Իսկ անցյալ տարի լույս տեսավ «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգության գիրքը։ Դրանում զետեղված են պոեմներ, թարգմանություններ, փաստաթղթեր, նրա կյանքը ներկայացնող վավերագրեր։ Բայց անտիպները դեռ միայն այսքանը չեն։ Կան Չարենցի անտիպ այլ ստեղծագործություններ եւս, որոնք պահվում են Գեւորգ Էմինի պահոցում, ժառանգների մոտ»,–ասաց Գասպարյանը։
Գրականագետը մեծապես կարեւորում է Չարենցի այդ գործերը։ Անտիպ ժառանգությունն ընդգրկում է գրողի կյանքի վերջին շրջանը։ Պահպանված գործերը քիչ չեն։ Սակայն պահպանվածներն ու մինչ այժմ տպագրվածները դեռեւս ամբողջը չեն։ Չարենցի որոշ գործերում հիշատակվում են ինչ—որ աշխատանքներ, որոնք դեռ չկան։
Գասպարյանը կարեւորեց նաեւ անտիպ գործերի մայր տարբերակն ունենալուց բացի, նաեւ մյուս մաքրագրերն ու սեւագիր տարբերակներն ունենալը։ «Գիրք մնացորդացի» մեջ ամբողջական տպագրված է «Դոֆին նաիրական» շարքը։ Դա հիմնական տարբերակն է։ Սակայն կան նաեւ 3—4 մաքրագիր տարբերակներ, ինչպես նաեւ սեւագրություններ։
Խոսելով գրողի ձեռագրերի մասին՝ Գասպարյանն ասաց, որ դրանք վատ վիճակում են եղել։ «Խորհրդային տարիներին, երբ հանվեցին հողի տակից, դրանց 25 տոկոսը քայքայված էր, թուղթը փշրվում, թափվում էր։ Այդ ժամանակ լուծույթներով թուղթն ամրացրեցին, սակայն թանաքը լուծվեց թղթի մեջ, ձեռագրերը դարձան անընթեռնելի։ Սակայն այդ փուլն անցել է։ Ներկայումս գրողի գործերն առկա են Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում»,– եզրափակեց նա։

13-03-2018





19-06-2018
Անվերապահ աջակցությունը կշարունակվի
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ ...


19-06-2018
Օրինականությունը պետք է պահպանվի
«Անձեռնմխելի» անձինք չպետք է լինեն

ԱԺ ավանդական ճեպազրույցների ...


19-06-2018
ԱԱԾ—ն ռեպրեսիվ մարմին չէ
Այն բացահայտում է հանցագործությունները օպերատիվ տվյալների հիման վրա



19-06-2018
Արարք, որն արդարացում չունի
Կորցրած գումարը կվերականգնես, կորցրած պատիվը հետ չես բերի



19-06-2018
Լեզուն է ազգի ինքնության հիմնասյուներից մեկը
Հայոց լեզվի ընթացքն ու մարտահրավերները վերջին հարյուրամյակում

Լեզուն ...


19-06-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ...


19-06-2018
Դիտարկումներ եւ առաջարկություններ
Քննարկվել են գյուղոլորտին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ...



19-06-2018
Կոռուպցիայի բացահայտումը կբարձրացնի մեր վարկանիշը
Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի ...

19-06-2018
«Լույս հայի աչքերին»
Ակնաբուժական ծառայությունները հասանելի ...

19-06-2018
Վերացվում են հետեւանքները
Բնական աղետ Ստեփանակերտում


19-06-2018
«Արցախ էյր ֆեստ—2018» փառատոնը
Փափուկ եւ խաղաղ վայրէջք՝ Ստեփանակերտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO