Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Գործարար Հայաստան»

2018—ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհուրդը նախ քննարկել եւ հաստատել է հիմնադրամի 2017 թվականի ֆինանսական եւ գործունեության տարեկան հաշվետվությունները, այնուհետեւ 2018 թվականի գործունեության ծրագիրը եւ բյուջեն։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամում իրականացվել են կառուցվածքային մի շարք փոփոխություններ, արտասահմանյան ներդրողներին է ներկայացվել 1 միլիարդ 577 մլն դրամի 29 ներդրումային ծրագիր՝ զբոսաշրջության, թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում։ Ներդրումային առաջարկները ներկայացվել են նաեւ էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես, «Investmentprojects.am» հարթակի միջոցով, որը 2017—ի ընթացքում ունեցել է 22 հազար այցելու, բացի այդ՝ ստեղծվել է «Selectarmenia» պորտալը։ Նախորդ տարվա ընթացքում միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունները կնքել են 5 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր՝ ոսկերչության, կոշկագործության, տեքստիլի արտադրության, գինեգործության ոլորտներում։ 2016—ի ընթացքում նմանատիպ պայմանագրերի ծավալը եղել է 2 միլիարդ դրամ։ Հիմնադրամի նպատակն է 2018—ին արտահանման պայմանագրերի ծավալը հասցնել 7,8 մլրդ դրամի։ Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի ջանքերով ներգրավվել են 15 մլն դոլարի ներդրումային եւ 2,9 մլն դոլարի վերաներդրումային ծրագրեր։ Հիմնադրամն ակնկալում է 2018—ին ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46,8 մլն դոլարի։
Տեղեկացվել է նաեւ, որ հիմնադրամը տեղեկատվական տաղավարներ է հիմնել Բեյրութում, Դուբայում եւ Մոսկվայում, որոնք զբաղվում են Հայաստանում գործունեություն իրականացնել ցանկացող կազմակերպությունների գրանցմամբ, ինչպես նաեւ արտասահմանյան ներդրողներին ներկայացնում ներդրումային ու արտահանող ընկերությունների առաջարկները։
Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը հաստատել է հիմնադրամի «Վարքագծի կանոնները, ինսայդերական քաղաքականությունը եւ շահերի բախման բացահայտման տարեկան հայտարարագիրը» եւ քննարկել հիմնադրամի նպատակների եւ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությունները։
Քննարկել եւ հաստատվել է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի ապրանքային նոր նշանն ու կարգախոսը եւ հավանություն տրվել Հայաստանի զարգացման հիմնադրամը «Գործարար Հայաստանի» անվանափոխելու առաջարկությանը։ «Այսպիսով ավելի ուղղակի մեսիջ ենք հասցնում, որ աշխատում ենք բիզնես ոլորտում ու այդ նպատակով էլ հիմնադրամը վերանվանում ենք «Գործարար Հայաստան»։ Ներդրողների համար այդպես ավելի ընկալելի կլինի, որ մենք զբաղվում ենք բիզնեսով, շփվում բիզնեսի հետ»,–նշել է Արմեն Ավակ Ավակյանը։

17-03-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO