Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ԱՅԼՔ...


Էապես ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան

Ապրիլի 10—ից գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը

2018—ի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է 3—րդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան, հայտնում են պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ըստ ՊԵԿ–ի Արարատյան մաքսատուն—վարչության պետի տեղակալ Կարեն Գեւորգյանի, հունվար—մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա՝ մաքսային ձեւակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 8 միլիարդ 859 միլիոն դրամի մուտքեր. «Ցուցանիշը 8633—ով գերազանցել է 2017—ի նույն ժամանակահատվածի արդյունքը։ Մասնավորապես, նախորդ տարի հունվար—մարտ ամիսներին ներկրված 5135 մեքենայի 3 միլիարդ 180 միլիոնի դրամի դիմաց ապահովվել է պետբյուջեի մուտքերի 278.6 տոկոս աճ։ Աճը հիմնականում պայմանավորված է նաեւ ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացում 2018—ից ներդրված նոր աշխատաոճով»։
Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման եւ մաքսային ձեւակերպումների պարզեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակում դեռեւս տարեսկզբից հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հունվարի 8—ից «petekamutner.am» պաշտոնական կայքէջում ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակմանը։ Կարեն Գեւորգյանի խոսքով՝ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվել, վերանայվել եւ թարմացվել է։ «Ապրիլի 10—ից արդեն գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը։ Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարվեն մեքենայի ներկրելուց հետո։ Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի եւ կանխատեսելի, ինչը թույլ է տալիս ավտոմեքենա ներկրողներին՝ բարձր արդյունավետությամբ եւ ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքն ու պլանավորել ծախսերը»,—ասել է Արարատյան մաքսատուն—վարչության պետի տեղակալ Կարեն Գեւորգյանը։
ՊԵԿ–ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է «petekamutner.am» կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում։ Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը եւ պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը եւ ԱԱՀ—ն։

14-04-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO