Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արդյունքները շուտով շոշափելի կդառնան

Հայ մասնագետների ՏՏ լուծումները մուտք են գործում Եթովպիայի շուկա

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մասնագետների լուծումները մուտք են գործում Եթովպիայի շուկա։ Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Եթովպիայում հայ համայնքի, ինչպես նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Թամար Գեւորգյանը, վերջին 4 տարվա ընթացքում ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, եւ արդյունքները շատ շուտով շոշափելի կլինեն։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձը, որը տարիներ շարունակ հազարավոր դպրոցականների է կրթում, կներդրվի Եթովպիայում։ Այդ առնչությամբ համապատասխան պայմանավորվածություն կա Եթովպիայի կրթության նախարարության հետ, արդեն երկու շրջան հետաքրքրված է այս փորձն իրենց դպրոցներում ներդնելու հարցով»,—ասաց Թամար Գեւորգյանը։
Նա նշեց, որ Եթովպիան ունի բավական մեծ՝ 100 միլիոնանոց շուկա։ Միայն մեկ շրջանում գործում է 16 հազար դպրոց։
Դա խոսում է այն մասին, որ հայ մասնագետների լուծումները Եթովպիայում կիրառելու համար մեծ հնարավորություններ կան։
«Իրականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մասնագետները շատ հետաքրքիր լուծումներ են առաջարկում, որոնց կարիքը Եթովպիայում ունենք։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները դրանցից մեկն են։ Արդեն պայմանավորվածություն կա, որ մինչեւ տարվա վերջ մոտ 10 դպրոցում այդ փորձը կներդրվի»,—տեղեկացրեց Թամար Գեւորգյանը։
Հայաստանի մասնագետները կաշխատեն Եթովպիայի գործընկերների հետ, կվերապատրաստվեն մեծ թվով ուսուցիչներ, այնուհետեւ համատեղ գործակցությամբ ծրագիրը կյանքի կկոչվի։ Թամար Գեւորգյանը նշեց, որ նպատակ ունեն ինժեներական լաբորատորիաների փորձը տարածել ամբողջ երկրում՝ ստեղծելով ցանց։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Հայաստանի մասնագետների լուծումներից առաջինը չեն, որ մուտք են գործում Եթովպիա։ Թամար Գեւորգյանը նշեց, որ արդեն մեկ մասնավոր հայկական կազմակերպություն իր առաջարկներով մուտք է գործել շուկա, ձեռք բերել գործընկերներ ու հաջողությամբ գործում է։
Անդրադառնալով Եթովպիայի հայ համայնքին՝ Թամար Գեւորգյանը նշեց, որ այն բավական հին է։ Հայ համայնքը կազմավորվել է 7—րդ դարում, երբ շատ հայեր Սիրիայից, Պաղեստինից, Եգիպտոսից գաղթել են Եթովպիա եւ հաստատվել այնտեղ։ Տեղի հայերը մշտապես աչքի են ընկել իրենց աշխատանքով ու նվիրվածությամբ։ Թամար Գեւորգյանը նկատեց, որ ժամանակին հայերը եղել են թագավորի խորհրդականներ, աշխատել են տարբեր ոլորտներում։
Այսօր էլ այդ ավանդույթները շարունակվում են, տեղի հայերն առանձնանում են իրենց կարգապահությամբ, աշխատասիրությամբ, նվիրվածությամբ։ Աշխատում են տարբեր ոլորտներում, սակայն հիմնականում ներկայացված են բիզնեսում։
«Ներկայումս Եթովպիայում ապրում է մոտ 120 հայ։ Այստեղ հայոց լեզվի պահպանության խնդիրն օրակարգային է։ Հիմնականում տարիքով հայեր են մնացել, երեխաներ շատ քիչ կան, հետեւաբար հայերեն սովորեցնելու պահանջարկ չկա։ Այստեղ գործում է ազգային «Գեւորգով» վարժարանը, սակայն այսօր հայ ընտանիքներում աշակերտ չկա, որ գնա այդ վարժարան, այլ ազգի երեխաներ են այնտեղ սովորում։
Տեղի հայերի մի մասը չի ամուսնանում, մի մասն էլ միմյանց ազգականներ են, հետեւաբար այստեղ խառն ամուսնություններ են գրանցվում»,—ասաց նա։
Այս իրավիճակում Թամար Գեւորգյանը կարեւորեց Հայաստանի հետ կապի ակտիվացումը, այցերի շատացումը։ Նա նշեց, որ փորձում են տարվա մեջ գոնե մեկ անգամ լինել Հայաստանում։ Թամար Գեւորգյանն անհրաժեշտություն համարեց Եթովպիայում Հայաստանի ներկայությունն ապահովելը։
«Այստեղ դեսպանատուն չունենք։ Եթե դեսպանատուն բացվի, ապա շատ լավ կլինի։ Այն օգտակար կլինի հայապահպանության գործում։ Այժմ ինչ անում ենք, մեր համայնքի ուժերով ենք անում, տարբեր միջոցառումներով փորձում ենք պահպանել մեր լեզուն, մշակույթը»,—հավելեց նա։

14-04-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO