Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Այց Հայաստանի պատմության թանգարան

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը երեկ այցելեց Հայաստանի պատմության թանգարան։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Նունե Սարգսյանը հենց պատմության թանգարան նոր կարգավիճակում իր անդրանիկ այցը հիմնավորեց ողջ ազգի համար թանգարանի գոյության կարեւորությամբ։
«Կարծում եմ, որ այս թանգարանի գոյությունը եւ պահպանումը շատ կարեւոր է մեր ողջ ազգի համար։ Պատմությունը մեր ազգի ներկայի հիմքն է։ Ցանկացա մեկ անգամ եւս զգալ այս հպարտությունը՝ տեսնելով մեր հնությունները։ Հազարամյակներից թողածը իսկապես հոյակապ է»,– ասաց հանրապետության նախագահի տիկինն ու հավելեց, որ թանգարաններ իսկապես շատ է սիրում։
Նունե Սարգսյանը վերջին անգամ Հայաստանի պատմության թանգարան էր այցելել 2001—ին։ Այդ այցից հիշեց՝ թանգարանի այդ ժամանակվա տնօրեն Անելկա Գրիգորյանի հետ առանձին նայել են յուրաքանչյուր էքսպոզիցիա, զրուցել են երկար եւ ծրագրեր կազմել։ Նկատեց, որ իր վերջին այցից հետո շատ բան չի փոխվել։ «Ես ուրախ եմ, որ թանգարանն ունի լավ տեսք, եւ մենք հպարտորեն կարող ենք մեր երկրի հյուրերին բերել այստեղ։ Այցելությունը նոր երկիր սկսվում է պատմության իմացությունից։ Եվ կարծում եմ՝ ամեն մի զբոսաշրջիկ Հայաստան իր այցը պետք է սկսի հենց այս թանգարանից»,–ասաց տիկին Սարգսյանը։
Նա արվեստի եւ արհեստի սիրահար է։ Ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչի մեջ փորձում է գտնել գեղեցիկը։ «Եվ այն, ինչ արել են մեր արվեստագետները հնում, իսկապես հոյակապ է։ Եթե Պիկասոն կենդանի լիներ, շատ պիտի նախանձեր իրենց»,–նշեց Նունե Սարգսյանը։
Մասնագիտությամբ լինելով արվեստաբան՝ Հայաստանի նախագահի տիկինը դժվարացավ առանձնացնել արվեստի ամենասիրելի մեկ ճյուղ։ «Ամեն ինչի մեջ ես տեսնում եմ բանականություն, պատճառ, հիմք եւ գեղեցկություն»,–նշեց նա։
Խոսելով նախագահին աջակցելու եւ իր անհատական ծրագրերի մասին՝ Նունե Սարգսյանն ասաց, որ դեռ նոր են սկսել աշխատանքը։ «Դեռ պետք է քննարկենք բոլորը, եւ ես՝ որպես նախագահի կին, պետք է աջակցեմ նրան՝ ժպտալով, սիրելով ու օգնելով, ինչպես յուրաքանչյուր կին է անում։ Անհատական ծրագրերը, իմ գործունեությունը դեռ ընթացքի մեջ են»,–ասաց նա ու խոստացավ՝ երբ ամեն ինչ պատրաստ կլինի, անպայման կխոսի նաեւ դրանց մասին։

14-04-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO