Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Օրինականությունը չպետք է խաթարվի

Հնարավոր լուծումների փնտրտուքը շարունակվում է

Երեկ «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները բողոքի երթերն ու ակցիաները սկսել են ժամը 12—ին։ Նախօրեին հանրահավաքում հնչած ծրագրի համաձայն՝ նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երթը պետք է սկսեր Զեյթուն—Քանաքեռ համայնքից, իսկ մյուս մասնակիցները պետք է շարունակեին ճանապարհների, կամուրջների շրջափակումը։
Սակայն երթը սկսելուց քիչ անց որոշվել է առժամանակ դադարեցնել փողոցները փակելը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նախ ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա մի քանի փողոցներ այցելելով։ Նա ասել է, որ մտահոգիչ տեղեկություն են ստացել եւ առաջին հերթին պետք է զբաղվեն քաղաքում կարգ ու կանոնի հաստատմամբ։
Նշենք, որ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նախորդ գիշեր կատարած ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշների երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Երեւանում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակի կտրուկ աճի հետ կապված ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Արդեն տեղեկացվել է 2018թ. ապրիլի 23—ին երեկոյան Երեւան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետեւանքով մահացել է մեկամյա երեխա, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երկու ուղեւոր։
Նշված, ինչպես նաեւ վերջին օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային հանցագործությունների փաստերով քննության տվյալները վկայում են, որ դրանց զգալի մասն առանց հաշվառման համարանիշերի կամ դրանք թաքցված ավտոմեքենաներով, ճանապարհային երթեւեկության այլ կանոնների ակնհայտ եւ կոպտագույն խախտումներով երթեւեկելու, այդ կերպ վարքագծի համընդհանուր կանոնները, բարոյական եւ իրավական նորմերը, այլ անձանց իրավունքներն ու ազատություններն արհամարհելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու ուղղակի հետեւանքն են։
Հարկ ենք համարում նշել, որ եթե 2018թ. առաջին երեք ամիսներին միասին վերցված Երեւան քաղաքում արձանագրվել է 133 ճանապարհատրանսպորտային հանցագործության դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 62։ Ընդ որում՝ եթե այդ հանցագործությունների հետեւանքով նշված եռամսյակի ընթացքում մահվան ելք է ունեցել 17 դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 5 դեպք։
ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ եւ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները ճանապարհատրանսպորտային հանցագործություններ կատարած անձանց բացահայտման եւ քրեաիրավական միջոցների խստացման ուղղությամբ»։

«Չի կարելի թույլ տալ, որ ինչ—որ մարդիկ այս ամենից օգտվեն եւ սա վերածեն անվերահսկելի գործառույթի»,– ասել է Փաշինյանը։
«Ես կոչ եմ անում միայն Երեւանում առժամանակ դադարեցնել այս գործընթացները»,—ասել է նա, որպեսզի անընդհատ երթեւեկության պայմաններում ավելի արագ պարզվի, թե ովքեր են երթեւեկում փակ համարանիշներով կամ առանց դրանց։ Նաեւ կոչ է արել ինքնակազմակերպվել եւ առանց պետհամարանիշների մեքենաները կանգնեցնել ու հորդորել երթեւեկել պետհամարանիշներով։
Փաշինյանն ասել է, որ առանց պետհամարանիշների կամ փակված պետհամարանիշներով երթեւեկելը նույնն է, ինչ դիմակներով երթերին, ցույցերին մասնակցելը։ Նշելով, որ ոչ մի լկտի վարորդ չպիտի լինի ճանապարհներին՝ նա տեղեկացրել է, որ այդ հարցում համագործակցում են ոստիկանության հետ։ Ապա մանրամասնել է, որ իրենց շարժման պայքարը հանուն օրինականության է, ուստի վերոնշյալ դրսեւորումները համարում են շարժումը վարկաբեկող գործողություններ։
Նախօրեին կայացել է Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ «Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը եւ հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,–ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։
ՀՀ—ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ դեսպանի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանում եւ մայրաքաղաք Երեւանում տիրող իրավիճակին։ Ռուսական կողմը կոչ է արել ընդդիմադիր հավաքների ու երթերի կազմակերպիչներին գործող իշխանությունների ու մյուս քաղաքական ուժերի հետ գնալ կառուցողական երկխոսության։
ՌԴ դեսպանատնից ընդգծել են, որ ստեղծված իրադրությունը պետք է կարգավորվի բացառապես սահմանադրական դաշտում եւ ի շահ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների։ Ռուսական կողմը հույս է հայտնել, որ երկիրը շուտափույթ կվերադառնա նորմալ ու հանգիստ հունին։
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ անցկացրել են ՔՊ կուսակցության եւ նախաձեռնությունների համատեղ նիստը, որի ժամանակ քննարկել են ռազմավարական հարցեր, թե ինչ քայլերով պետք է շարունակվի թավշյա հեղափոխությունը։
Երեկոյան կայացել է հերթական հանրահավաքը, որի ժամանակ շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները։ Այնուհետեւ տեղի է ունեցել երթ ու համերգ։

27-04-2018





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO