Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հրաժարականի համար հիմք չի տեսնում

Գլխավոր դատախազին փոխելու մեխանիզմների քննարկում «Ելք» խմբակցությունում չի եղել

Իշխանափոխությանը հաջորդող այս օրերին նախորդ իշխանությունների կողմից նշանակված պաշտոնյաների փոփոխություն է տեղի ունենում։ Լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել են, թե արդյոք նա չի պատրաստվում հրաժարական տալ։
Վերջինս նշել է, որ ինքն անկախ է. «Ես որեւէ քաղաքական կախվածություն չեմ ունեցել, չունեմ եւ որքան կաշխատեմ, չեմ ունենա»։ Անդրադառնալով կառավարության փոփոխությանը եւ նոր կառավարության հետ իր աշխատանքին՝  նշել է. «Անկախ մարմինները, այդ թվում դատախազությունը, պետք է անկախ լինեն առաջին հերթին գործադիր իշխանությունից։ Երկրում փոխվել է գործադիր իշխանությունը, եւ եթե դա պետք է մեխանիկորեն բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն կարծում եմ՝ իրավական մտքի զարգացումը, որը զետեղված է առաջադեմ երկրների սահմանադրություններում, ուղղակի միֆ է»։ ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ։ «Ես դրա համար հիմքեր չեմ տեսնում»,—ասել է նա։
Լրագրողներն անդրադարձել են նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին ձերբակալեցին հենց Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից անմիջապես հետո, դատախազը պատասխանել է. «Իրավական առումով դա որեւէ նշանակություն չունի։ Գործի նյութերով ոստիկանությունը եւս մեկ անգամ որոշում էր կայացրել հավաքն ապօրինի լինելու պատճառով դադարեցնելու վերաբերյալ։ Չկատարվեց դադարեցնելու պահանջը, որից հետո իրավապահները կատարեցին իրենց գործառույթը»։ Դիտարկմանը, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ հավաքներն անօրինական չեն եղել, պարզապես երբեմն շեղվել են երթուղուց, Արթուր Դավթյանը չի համաձայնել՝ նշելով. «Առնվազն երեք օրերի վերաբերյալ այդ փաստերով գործեր հարուցվեցին։ Հավաքների ազատության մասին օրենքը սահմանում է, որ եթե հավաքներն անհամաչափորեն սահմանափակում են այլոց իրավունքներն ու ազատությունները, ապա դրանք արդեն օրինական չեն։ Նույն ոստիկանությունը շուրջ 40 հայտարարություն արեց՝ կոնկրետ դեպքերին գնահատական տալով որպես անհամաչափ սահմանափակող հավաքներ։ Ապօրինությունը ոչ այնքան երթուղուց շեղվելն է, ոչ էլ իրազեկում չլինելը, այլ այն, թե որքանով են սահմանափակվում այլոց իրավունքները եւ հասարակական կարգը»։ Իսկ ինչո՞ւ ազատ արձակվեցին ձերբակալված պատգամավորները հարցին էլ արձագանքել է. «Մենք չէինք կարող անհաղորդ մնալ այն իրավիճակին, որ ստեղծված էր Հայաստանում։ Վաղն էլ են դրանք ազդեցություն ունենալու, բայց միայն այնքանով, որքանով թույլ են տալիս իրավական կարգավորումները»։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ազատվել են ձերբակալումից քննիչի որոշման հիման վրա։ Հարցին, թե այդ գործով նշվում էր, որ փաստեր կան, ի՞նչ եղան այդ փաստերը, Արթուր Դավթյանն արձագանքել է. «Քննվում է, շարունակվում է գործի քննությունը»։ Եթե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է օրենքը, նա պատասխանատվության կենթարկվի՞, հարցին էլ արձագանքել է. «Օրենքի առջեւ բոլորս հավասար ենք»։ Ինչ վերաբերում է փաստերին, որ բողոքի ակցիաների ժամանակ կոնկրետ մարդիկ իջել են մեքենաներից ու հարձակվել ցուցարարների, այդ թվում լրագրողների վրա, գլխավոր դատախազն ասել է. «Բոլոր փաստերով վարույթներ են հարուցվել, իսկ բացահայտողը նախաքննական մարմիններն են»։
Իսկ այս օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը. «Ես չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին։ Նման քննարկում չի եղել, չգիտեմ որտեղից մամուլում նման նյութ էր եղել։ Մենք մեր օրակարգում չունենք որեւէ պաշտոնյայի անվստահություն հայտնելու հարցեր։ Բայց հիմա ունենք հարցեր, որոնք ներկայացնում ենք, եւ որոնց պատասխանները չեն գոհացնում որեւէ մեկին»։ Էդմոն Մարուքյանը նկատել է, որ գլխավոր դատախազն ունի իր գործառույթները, որը պետք է իրականացնի անկախ քաղաքական ուժերի վերադասավորումներից. «Մենք հիմա պարզապես փաստում ենք, որ իրավապահ մարմինները ծառայեցվել են այդ պահին եղած քաղաքական իշխանությանը»։ Մարուքյանը նշել է, որ այս պահին դատախազին փոխելու մեխանիզմների քննարկում չեն ունեցել խմբակցությունում. «Դա խմբակցությունում քննարկելու հարց է։ Եթե գլխավոր դատախազը հրաժարական տա, կսկսվի պրոցես»։ Ինչ վերաբերում է ընտրովի մարմինների ղեկավարների փոփոխությանը, արդյոք հնարավոր է ստիպել նրանց հրաժարական տալ, Մարուքյանը պատասխանել է. «Որեւէ բան չեմ բացառում»։

Արտահերթ ընտրության անհրաժեշտություն չկա՞

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կարծում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն այս տարի։ «Ինձ համար այս վիճակում անհասկանալի կլինի արտահերթ ընտրությունը»,—լրագրողներին ասել է ԱԺ պետաիրական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։ «Արտահերթ ընտրություններն ինքնապատակ չեն, դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր։ Իսկ եթե քաղաքական իրավիճակը եւ դասավորվածությունն այնպիսին է, որ եւ ընդդիմության, եւ իշխանության գործողություններն ուղղված են երկրի բարօրությանը, հետեւաբար, իմ խորին համոզմամբ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»,—նշել է նա՝ հավելելով, որ եթե քաղաքական նպատակահարմարություն լինի, բոլոր դեպքերում արտահերթ ընտրությունը իրավական հիմքերի տեսակետից պետք է արվի։
Հարցին, թե ո՞րն է համարում քաղաքական անհրաժեշտություն, որի դեպքում հասկանալի կլինեն արտահերթ ընտրությունները, Կոստանյանն արձագանքել է. «Օրինակ՝ լինի խորհրդարան—կառավարության հակադրություն։ Քաղաքական հակասություն եթե չկա, անհրաժեշտություն էլ չկա։ Եթե կառավարությունն ու ԱԺ—ն իրար հետ համակարգված աշխատում են, ու եթե պետք է ԱԺ լուծարման հիմքեր ստեղծելը լինի ինքնանպատակ, ես դրան գնահատական չեմ կարող տալ։ Եթե դա արվում է ուղղակի արվելու համար, առանց հակասության առկայության, ես դրա պատասխանը չեմ կարող տալ»։
Կոստանյանը նշել է, որ ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցությունը չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը։ «Անկեղծ ասած, բացարձակ ոչ մի նշանակություն չունի, թե որ կուսակցությունը կլինի իշխանության, կամ ով կլինի վարչապետ, բոլորս հասկանում ենք մի բան՝ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ ի դեմս այլ անձի, եթե ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը»,–շեշտել է նա։
«Ես ձեռնպահ կմնայի պնդելուց, որ եթե ընտրություններն անցկացվել են գործող ընտրական համակարգով, ուրեմն դա լավը չէ»,–ավելացրել է Կոստանյանը։ Նրա խոսքով, բազմաթիվ երկրներ կան, որ այս համակարգն են կիրառում եւ գոհ են, եւ շատ երկրներ կան, որ այլ ընտրական համակարգ են կիրառում. «Սա քաղաքական նպատակահարմարության հարց է։ Ժամանակին քաղաքական ուժերի մեծ մասը համարել է, որ այս համակարգն ընդունելի է, հիմա եթե կարծում են, որ պետք է փոխել, խնդրեմ։ Բոլոր համակարգերն էլ պատշաճ կիրառելու դեպքում կարող են պատշաճ ընտրություններ ապահովել»։
Դիտարկմանը, որ ըստ Սահմանադրության ԱԺ—ում ընդդիմությունը պետք է մեկ փոխնախագահի պաշտոն ունենա, արդյոք սա նշանակում է, որ ՀՀԿ—ն պետք է հրաժարվի ԱԺ նախագահի եւ փոխնախագահի պաշտոններից, Կոստանյանն արձագանքել է. «Նախ, ՀՀԿ—ն դեռ շարունակում է մնալ մեծամասնություն։ Սահմանադրական այդ կարգավորումը, որը վերաբերում է ընդդիմությանը առնվազն ԱԺ մեկ փոխնախագահ ունենալուն, դա չի նշանակում, որ երբ հավասարակշռությունը փոխվեց, անպայման ԱԺ նախագահն ու տեղակալները պետք է փոխվեն։ Այդ նորմը վերաբերում է նրան, որ ընդդիմությանը առնվազն այդ մի տեղակալի պաշտոնը պետք է տրվի։ Այս կարգավորումը վերաբերում է ընդդիմության նվազագույն իրավասությանը, բայց կարող է ընդդիմությանը տրվեն նաեւ շատ այլ պաշտոններ»։
Լ. Ա.

16-05-2018





23-10-2018
Առանձնահատուկ հարաբերություններ, որոնք ավելի կամրապնդվեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել ...


23-10-2018
Տոնն անկեղծ էր ու մտերմիկ
Այսպիսին տեսա հոկտեմբերի 21—ը Երեւանի փողոցներում

Այսպես չէր ...


 
23-10-2018
Որոշիչը ընտրողի ձայնն է
ՏԻՄ ընտրությունները ընտրողի ազատ կամահայտնության դրսեւորում էին

«Եվրասիական ...


23-10-2018
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, ...


23-10-2018
Բարեփոխումների փաթեթը չընդունվեց
Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրությունները կկայանան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ...


23-10-2018
ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը մեծ է
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի բացմանը



23-10-2018
Ակնկալում են նոր պայմանագրեր
Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն ...



23-10-2018
Շուշին եւ Սենտ Էտիենը եւս բարեկամացան
Ֆրանսիայի եւ Արցախի քույր քաղաքների թիվը ...

23-10-2018
Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին ...

23-10-2018
Երեւանը շուքով նշեց հիմնադրման 2800—ամյակը
Տոնական միջոցառումներն ամփոփվել են ...

23-10-2018
Նռան փառատոն Մարտունի քաղաքում
Արցախում փառաբանվել է մրգերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO