Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ճապոնիայի դեսպանը՝ ԱԺ–ում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Բարձր գնահատելով հայ—ճապոնական հարաբերությունների ներկա մակարդակը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք կառուցված են բարեկամության եւ փոխվստահության վրա։ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ այս հարցում ընդգծելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի ակտիվ շփումների եւ փոխայցերի կարեւորությունը։
ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար՝ հորդորելով դեսպանին այդ հարցում կրկնակի ակտիվությամբ համագործակցել կառավարության հետ։
Արա Բաբլոյանը բարեկամական կապերի առավել աշխուժացման եւ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման հարցում առանձնակի կարեւորել է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը։
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանը ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն է, որի վառ ապացույցը մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն էին, երբ ոստիկանությունն ու ցուցարարները միմյանց նկատմամբ հանդուրժող ու հարգալից պահվածք դրսեւորեցին։
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում՝ ընդգծելով, որ ժողովրդավար Արցախը երբեք ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել։ «Արցախի ժողովուրդն այդպես է պատկերացնում իր ապագան՝ անկախ եւ ժողովրդավար. դրան այլընտրանք չի կարող լինել»,–ընդգծել է խորհրդարանի ղեկավարը։
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին բարձր է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը։ Նա ընդգծել է, որ Ճապոնիան կողմնակից է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Էյջի Տագուչին նշել է, որ իր երկրի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ ներդրումային համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ ՀՀ խորհրդարանը եւս այն սեղմ ժամկետներում կվավերացնի։
Արա Բաբլոյանը Էյջի Տագուչիին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

16-05-2018





23-10-2018
Առանձնահատուկ հարաբերություններ, որոնք ավելի կամրապնդվեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել ...


23-10-2018
Տոնն անկեղծ էր ու մտերմիկ
Այսպիսին տեսա հոկտեմբերի 21—ը Երեւանի փողոցներում

Այսպես չէր ...


 
23-10-2018
Որոշիչը ընտրողի ձայնն է
ՏԻՄ ընտրությունները ընտրողի ազատ կամահայտնության դրսեւորում էին

«Եվրասիական ...


23-10-2018
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, ...


23-10-2018
Բարեփոխումների փաթեթը չընդունվեց
Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրությունները կկայանան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ...


23-10-2018
ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը մեծ է
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի բացմանը



23-10-2018
Ակնկալում են նոր պայմանագրեր
Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն ...



23-10-2018
Շուշին եւ Սենտ Էտիենը եւս բարեկամացան
Ֆրանսիայի եւ Արցախի քույր քաղաքների թիվը ...

23-10-2018
Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին ...

23-10-2018
Երեւանը շուքով նշեց հիմնադրման 2800—ամյակը
Տոնական միջոցառումներն ամփոփվել են ...

23-10-2018
Նռան փառատոն Մարտունի քաղաքում
Արցախում փառաբանվել է մրգերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO