Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2018
ԱՅԼՔ...


Դետալներ, որոնք երբեք մանրուք լինել չեն կարող

ՀԱԷԿ—ի 2—րդ բլոկի շահագործման ժամկետի երկարացում. ինչ ու ինչպես

2018թ. ապրիլ—նոյեմբերին, ինչպես նաեւ 2019թ. նույն ժամանակահատվածում «ՀԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» հայ—ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ—ում աշխատելու են ՌԴ—ի «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ներգրավված մեծաթիվ մասնագետներ։ Մասնագետների մեծ հոսքը՝ ավելի քան 600 անձ, սպասվում է այս տարվա հունիս—հուլիսին։ Աշխատանքները հիմնականում կազմակերպվելու են 3 հերթափոխով։ Յուրաքանչյուր հերթափոխում աշխատելու է ավելի քան 200 մասնագետ։
Կառավարությունը վերջերս նիստերից մեկում ՀԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման հետ կապված երեք որոշում ընդունեց։ Մեկով դեռ 15 տարի առաջ ընդունված որոշումում փոփոխություն արեց, մյուսով այդ երկարաձգման ներդրումային պլանը հաստատեց, իսկ երրորդով՝ միջոցառումների ծրագիրը։ Առաջինը՝ տարիներ առաջ ընդունված որոշումում փոփոխությունը հենց 600 անձի թեմայի հետ է կապված («ՀՀ»—ն հայկական ԱԷԿ—ին եւ ընդհանրապես մեր միջուկային էներգետիկային ու դրան առնչվող ոչ մի թեմա գրեթե չի շրջանցել այն հստակ գիտակցումով, որ միջուկային էներգետիկան մեզ համար ռազմավարական կարեւորության ոլորտ է՝ քաղաքական եւ տնտեսական անվտանգության տեսակետից)։
Եվ այսպես՝ դեռ 2003թ. որոշմամբ ասվում էր, որ hիմնական աշխատանքները (ՀԱԷԿ—ի շահագործումը երկարացնելու) արվելու են ՀԱԷԿ—ի տուրբինային արտադրամասում, որը դասվում է որպես ներքին եւ կենսական կարեւորության գոտի, որտեղ ըստ գործադիրի պահանջի, այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 3։1 հարաբերակցությունը։ Հիմա փոփոխություն է արվել, ըստ որի՝ ՀԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման շրջանակներում իրականացվող աշխատանքների, այդ թվում պլանային—նախազգուշական վերանորոգումների ընթացքում կայանի պաշտպանված գոտի, ինչպես նաեւ ներքին ու կենսական կարեւորության գոտիներ մուտք գործող օտարերկրյա այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 10։1 հարաբերակցությունը։
Ինչու է 3։1 հարաբերակցությունը 10։1—ի փոխվել։
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը այսպես է պարզաբանում։ Բացի «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ներգրավված մեծաթիվ մասնագետների, տարբեր հարցերի շուրջ ՀԱԷԿ այցելում են այլ ընկերությունների եւ կազմակերպությունների աշխատակիցներ ու հյուրեր, որոնց նույնպես անհրաժեշտ է ապահովել պատասխանատու արտադրամասերի կողմից հատկացված ուղեկցողներով։ Սա ռիսկ ունի։ Այցելուների եւ ուղեկցողների մեծ քանակի դեպքում, ինչպես նաեւ կայանի աշխատակիցներին զուգահեռ մուտքի—ելքի ժամանակ զգալի դժվարանում է ՀԱԷԿ—ի մուտք—ելքը մարդկային հսկիչ անցագրային կետով եւ տուրբինային արտադրամասի թվով երկու հսկիչ անցագրային կետերով անցումը, ինչը էականորեն կարող է կրճատել ՌԴ մասնագետների հերթափոխերում աշխատելու աշխատաժամանակը։ Այդ փաստը կբերի աշխատանքների ծավալի ոչ լիարժեք կատարմանը, ՀԱԷԿ—ի էներգաբլոկի ժամանակին ցանց չմտնելուն եւ ՀՀ էներգահամակարգում զգալի ֆինանսական կորուստների։ Բացի այդ՝ պլանային նախազգուշական վերանորոգումներով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակահատվածներում զգալի դժվարանում է հնարավոր ուղեկցող անձնակազմի տրամադրումը ՀԱԷԿ—ի պատասխանատու ստորաբաժանումների կողմից։ Մասնավորապես՝ ՀԱԷԿ—ի տուրբինային արտադրամասում վտանգավոր, հրդեհավտանգ եւ պայթյունավտանգ աշխատանքների իրականացման ժամանակ միաժամանակ մեծ քանակության մարդկանց գտնվելը վտանգավոր է՝ հնարավոր արտադրական վնասվածքների առաջացման առումով։ ՀԱԷԿ—ի տուրբինային արտադրամասում հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում մեծաթիվ մարդկանց տարհանման ժամանակ կարող են առաջանալ լրացուցիչ դժվարություններ։ Հերթափոխերի ընթացքում ՀԱԷԿ—ի պատասխանատու ստորաբաժանումների կողմից շատ ուղեկցողներ տրամադրելու դեպքում առաջանում է նաեւ լրացուցիչ զգալի ֆինանսական միջոցների ներգրավման կարիք՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վճարումներ կատարելու համար։
Որպեսզի ՀԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման՝ հայ—ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքների ընթացքում ՀԱԷԿ—ում ֆիզիկական պաշտպանության եւ հատուկ ռեժիմի ապահովման պահանջները պատշաճ կատարվեն, կայանի ղեկավարությունը առաջարկել է ՀԱԷԿ—ի ռեժիմի բաժինը համալրել թվով 6 հսկիչ—տեսուչների հաստիքային միավորներով, որոնք կաշխատեն հերթափոխով տուրբինային արտադրամասում։ Իսկ անհրաժեշտության դեպքում (օտարերկրյա մասնագետների թվի ավելացմանը զուգահեռ) ՀԱԷԿ—ի ռեժիմի բաժնի ազատ հերթափոխերից կներգրավվեն լրացուցիչ աշխատակիցներ՝ համապատասխան արտաժամյա վճարման դիմաց։
Այս ամենը հաշվի առնելով էլ 3։1 հարաբերակցությունը փոխվեց 10։1—ի։ Բայց հաստատվեց, որ «ՀԱԷԿ—ում իրականացվող վերանորոգումների ընթացքում կայանի պաշտպանված գոտի, ինչպես նաեւ ներքին ու կենսական կարեւորության գոտիներ մուտք գործող օտարերկրյա այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 10։1 հարաբերակցությունը»։
Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն այլ տեսակետ ունի։ Օրինակ՝ որ «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ներգրավված մասնագետների՝ 600 անձանց մուտքը նշյալ տարածք կարող է վտանգել միջուկային անվտանգության եւ ֆիզիկական պաշտպանության ապահովումը, եւ «նման պարագայում մեկ ուղեկցողին հասանելիք այցելուների թիվը եռակի անգամ մեծացնելը համարվում է անթույլատրելի»։
Միաժամանակ, կոմիտեն պարզաբանում է, որ այցելու—ուղեկցող հնարավոր հարաբերակցության որոշելը ԱԱԾ—ի իրավասության շրջանակում է։
Նաեւ՝    ՀԱԷկ—ի արտադրական տեղամասերում աշխատանքներ իրականացնող անձնակազմը պետք է պահպանի անվտանգության՝ «աշխատանքի պաշտպանության», «հրդեհային անվտանգության» կանոնները, որոնց պահանջների կատարման նպատակով ողջ անձնակազմն անցնում է կանոնների ուսուցում եւ գիտելիքների ստուգում, որից հետո նրանց տրվում են համապատասխան վկայականներ եւ աշխատանքի թույլտվություն։ Իսկ հրավիրված անձինք նախքան արտադրական տեղամասեր մուտք գործելը եւ գործունեություն իրականացնելը նախապես ստանում են համապատասխան հրահանգավորում ատոմակայանում առկա աշխատանքային ու հակահրդեհային ռեժիմի եւ դրա խստագույնս պահպանման վերաբերյալ։ «Առաջարկվող 10։1 հարաբերակցությունը կբերի հսկողությունից դուրս մնալու հավանականության մեծացմանը եւ վտանգավոր, պայթյունավտանգ, հրդեհւսվտանգ աշխատանքների իրականացման ժամանակ հնարավոր արտադրական վնասվածքների առաջացման հավանականության կտրուկ աճի»։
Եվ ամենակարեւորը, դարձյալ ըստ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, արտաժամյա աշխատանքների դիմաց վճարվելիք լրացուցիչ ֆինանսական միջոցների նվազեցումը չպետք է իրականացվի ի հաշիվ անվտանգության մակարդակի նվազեցմանը (կոմիտեի փաստարկը կառավարության կողմից ընդունվել է ի գիտություն)։
Թե ինչ է իրենից ենթադրում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանը, առանձին կխոսենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

16-05-2018





23-10-2018
Առանձնահատուկ հարաբերություններ, որոնք ավելի կամրապնդվեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել ...


23-10-2018
Տոնն անկեղծ էր ու մտերմիկ
Այսպիսին տեսա հոկտեմբերի 21—ը Երեւանի փողոցներում

Այսպես չէր ...


 
23-10-2018
Որոշիչը ընտրողի ձայնն է
ՏԻՄ ընտրությունները ընտրողի ազատ կամահայտնության դրսեւորում էին

«Եվրասիական ...


23-10-2018
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, ...


23-10-2018
Բարեփոխումների փաթեթը չընդունվեց
Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրությունները կկայանան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ...


23-10-2018
ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը մեծ է
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի բացմանը



23-10-2018
Ակնկալում են նոր պայմանագրեր
Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն ...



23-10-2018
Շուշին եւ Սենտ Էտիենը եւս բարեկամացան
Ֆրանսիայի եւ Արցախի քույր քաղաքների թիվը ...

23-10-2018
Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին ...

23-10-2018
Երեւանը շուքով նշեց հիմնադրման 2800—ամյակը
Տոնական միջոցառումներն ամփոփվել են ...

23-10-2018
Նռան փառատոն Մարտունի քաղաքում
Արցախում փառաբանվել է մրգերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO