Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արտաքին դրական ազդակներն ակնառու են

Սակայն ներսում ավելի կարեւոր աշխատանք կա անելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սոչի կատարած այցը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը լայն արձագանք են ստացել։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը «Tert.am»—ի հետ զրույցում նշել է, որ հաշվի առնելով այցի արձագանքները՝ այն կարելի է դրական համարել։
Հ. Իգիթյանը կարծում է, որ նախկինում Հայաստանի իշխանությունները կաշկանդված էին թե՛ ԵԱՏՄ—ի շրջանակներում, թե՛ հայ—ռուսական հարաբերություններում հարցեր բարձրաձայնելու հարցում։
«Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա հայ—ռուսական հարաբերությունները վերադարձնել գործընկերային հարաբերությունների, որտեղ ամեն մի կողմը խոսում է իր շահերի մասին, ապա դա առաջին փուլի համար բավարար կլիներ։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում սկզբունքային լինելը՝ Հայաստանի շահերի հետ կապված, կխանգարի ապագայում Ռուսաստանի հետ հարաբերություններում»,–ասել է նա։
Հովհաննես Իգիթյանը կարեւորել է նաեւ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների վերաբերմունքը Հայաստանի իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու գործընթացին, եւ նկատել, որ նրանք չեզոք վերաբերմունք են ցուցաբերել. «Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը որեւէ խոչընդոտ կամ կանխավ բացասական հարաբերություններ չունի»։
Միջազգայնագետը շատ տպավորիչ է համարել, թե ինչպես է Սոչիի հայ համայնքը դիմավորել Նիկոլ Փաշինյանին. «Երեւում էր հայ համայնքի ոգեւորությունը Հայաստանում իրականացված գործողությունների հետ կապված, եւ դա նկատել են նաեւ Ռուսաստանի իշխանությունները։ Դա կարեւոր էր նաեւ Նիկոլ Փաշինյանի հեղինակության համար։ Ինձ թվում է, որ ցանկացած երկիր կուզենար ունենալ արժանապատիվ գործընկեր։ Այստեղ ես վտանգներ չեմ տեսնում»։
Հովհաննես Իգիթյանն ասել է, որ ներդրումների համար երկկողմ հարաբերությունները, ոգեւորությունը շատ կարեւոր են, բայց ներսում ավելի կարեւոր աշխատանք կա անելու, մասնավորապես՝ առաջինը կոռուպցիայի մթնոլորտի վերացումն է, որը նշված է միջազգայնորեն հայտնի կազմակերպության զեկույցներում, երկրորդը՝ որոշ օրենսդրական նախապայմաններ են պետք, որոնք հրապուրիչ պայմաններ կստեղծեն ներդրումների համար, եւ երրորդը՝ դատական համակարգի չեզոք լինելու անհրաժեշտությունն է։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ճանաչողական էր եւ թույլ տվեց հնչեցնել երկկողմ հարաբերությունների հիմնական մեսիջները,–նշել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։–Անտրամաբանական կլիներ, եթե մենք առաջին հանդիպումից կոնկրետ ծրագրեր, նոր խոշոր նախագծեր սպասեինք։ Գլխավորը, որ կողմերը մեսիջներ են փոխանակել, հանդիպումից դրանից ավելին սպասելն անիմաստ կլիներ»։
Քաղաքագետը նշել է, որ Փաշինյանը պարբերաբար հավաստիացրել է Ռուսաստանին, որ Մոսկվայի հետ հարաբերություններում փոփոխություններ չեն լինի։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանն ի դեմս նախագահի արտահայտել է դիրքորոշումը հարաբերությունների շուրջ եւ հույս հայտնել, որ Հայաստանը պետք է շարունակի օժանդակել Մոսկվայի դիրքորոշմանը ՄԱԿ—ում եւ միջազգային այլ կառույցներում։
«Սրանք կարեւոր եւ լուրջ ազդակներ էին։ Իսկ Փաշինյանի կողմից հիմնական մեսիջն այն էր, որ Հայաստանում անցկացված թավշյա հեղափոխությունը հակառուսական տրամադրություններ չի կրել եւ չի կրելու»,–ասել է Մարտիրոսյանը։
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ Փաշինյան—Պուտին հանդիպումը բավականին հաջող էր. «Հաջող էր, որովհետեւ նախ դա տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո, այսինքն՝ նոր ղեկավարություն եկավ, իսկ նման փոփոխությունները միշտ բերում են դրական հետեւանքներ»։ «Այսօրվա մեր իշխանությունը պլյուսով դուրս եկավ»,–նկատել է նա։
Արման Նավասարդյանն ընդգծել է, որ Ռուսաստանը մի քանի անգամ փոխեց իր դիրքորոշումը հեղափոխության վերաբերյալ, արդյունքում ընդունեց այն։ Նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետն արձանագրել է, որ մի քանի խնդիրներ կան, որոնք դեռ քննարկումների արդյունքում պիտի լուծվեն. «Այս ամենի ֆոնին շատ հարմար ժամանակ է լուծելու այն հարցերը, ինչը հետաքրքրում է Հայաստանին։ «Եվ—եւ»—ի քաղաքականությունը շարունակվում է, բայց կարեւորն այն է, որ նոր ղեկավարը հայաստանակենտրոն է»։
Նավասարդյանի խոսքով՝ լավ նախադրյալներ կան արցախյան խնդրով բանակցային գործընթացի ձեւաչափը փոխելու համար։ Ըստ նրա՝ հարմար պահ է միջազգային ասպարեզում Հայաստանի ձեռք բերած վարկանիշն արցախյան խնդրի առաջքաշման համար օգտագործելու համար, սակայն դժվար թե Արցախի՝ միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելու առումով լուրջ առաջընթաց լինի։
Դեսպանի կարծիքով՝ այս փուլում կարեւորն ագրեսիան բացառելն է. «Ներկա իրավիճակում Ադրբեջանը սահմանին լուրջ լարվածություն չի ստեղծում, քանի որ Մոսկվան զսպել է, հակառակ դեպքում նրանք անպայման կօգտվեին իրավիճակից»։ Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական ներկայիս իրադրության պայմաններում Ռուսաստանին եւս ձեռնտու չէ արցախյան ճակատում լարվածության աճը։
ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն էլ, վերլուծելով տեղի ունեցած փոփոխությունները, ասել է, որ տարիներով կուտակված էին բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացրել էին դժգոհություն, եւ հանգուցալուծումը ստացել է այս շարժմամբ, ինչն էլ բերել է վերջին քսան տարվա քաղաքական կուրսի որոշակի փոփոխության։
«Թեեւ պարոն Փաշինյանը հայտարարել է, որ անվտանգության առումով քաղաքական կուրսի փոփոխություններ չեն լինի, բայց պետք է արձանագրենք, որ այս ամենով սկիզբ դրվեց նոր հիմքի, եւ այն խնդիրները, որոնք տարիներով լուծումներ չէին ստանում, կամ դանդաղ էր ընթացքը, հնարավորություն էր ստեղծել այս շարժումով նոր հանգուցալուծման տանել»,–ասել է նա եւ նշել, որ արտաքին քաղաքականության փոփոխություններ չեն նախատեսվում, այլ միայն մարտավարության փոփոխություններ են լինելու, բայց ներքին հարցերում փոփոխություններ սպասելի են։
Պատասխանելով դիտարկմանը, թե ՀՅԴ—ն բավական սահուն հարմարվեց իրավիճակի փոփոխությանը եւ մինչ այդ հայտարարում էր, որ լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է, հիմա նոր իշխանության հետ է, Արթուր Եղիազարյանն ասել է, որ դաշնակցությունը հստակ իր ուղեգծի վրա է։
«Այն խնդիրները, առաջնահերթությունները, որ մենք ունեցել ենք նախորդ իշխանության հետ ձեւակերպելիս, մենք այդ խնդիրները նոր իշխանության պարագայում ենք տեսնում եւ բանակցային գործընթաց ենք ունեցել նրանց հետ, հստակեցրել ենք, թե ուր ենք գնում»,–ասել է նա եւ նշել, որ իրենց մտահոգությունները հիմնականում փարատվել են։
Արթուր Եղիազարյանն ասել է, որ երկրում լարված իրավիճակ ստեղծվեց, իրենց եւ կոալիցիոն գործընկերոջ մոտեցումները տարբերվել են. «Մենք քաղաքական առեւտրի մեջ չենք մտել, փոխհամաձայնության մակարդակով առաջարկ է եղել նոր իշխանությունից, եւ պատրաստակամ ենք աջակցել»։
Լ. Ա.

16-05-2018





23-10-2018
Առանձնահատուկ հարաբերություններ, որոնք ավելի կամրապնդվեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել ...


23-10-2018
Տոնն անկեղծ էր ու մտերմիկ
Այսպիսին տեսա հոկտեմբերի 21—ը Երեւանի փողոցներում

Այսպես չէր ...


 
23-10-2018
Որոշիչը ընտրողի ձայնն է
ՏԻՄ ընտրությունները ընտրողի ազատ կամահայտնության դրսեւորում էին

«Եվրասիական ...


23-10-2018
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, ...


23-10-2018
Բարեփոխումների փաթեթը չընդունվեց
Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրությունները կկայանան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ...


23-10-2018
ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը մեծ է
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի բացմանը



23-10-2018
Ակնկալում են նոր պայմանագրեր
Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն ...



23-10-2018
Շուշին եւ Սենտ Էտիենը եւս բարեկամացան
Ֆրանսիայի եւ Արցախի քույր քաղաքների թիվը ...

23-10-2018
Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին ...

23-10-2018
Երեւանը շուքով նշեց հիմնադրման 2800—ամյակը
Տոնական միջոցառումներն ամփոփվել են ...

23-10-2018
Նռան փառատոն Մարտունի քաղաքում
Արցախում փառաբանվել է մրգերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO