Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ներկան անցյալին կապող կենսաշավիղը

Նոր բեմադրություն Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

Ժամանակները գլխիվայր շուռ են եկել։ Այսօրվա երիտասարդների արագընթաց կենսակերպը խորթ է մեծահասակների անցյալ կյանքի խաղաղ ու հանգիստ օրերի հիշողություններին, ուր ժամանակը ինքնահոս էր։ Որքան էլ ապրելակերպը փոխվի, միեւնույնն է՝ յուրաքանչյուր ժամանակաշրջանում միշտ էլ կարեւորվելու են մարդկանց ազնիվ, անկեղծ հարաբերությունները։
Կարինե Խոդիկյանի «Հրավիրված եք ծննդի՞» պիեսի բեմադրությունը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում է, ռեժիսոր՝ Հրաչյա Գասպարյան։ Ներկայացման գլխավոր հերոսը հիշողությունն է՝ Արմեն պապ անվամբ, եւ նրա ծննդյան տարեդարձը հիանալի պատրվակ է դառնում անցյալ դարի ողջ հմայքին ծանոթանալու համար։ Այս ծանոթությունը հանդիսատեսին մտածելու առիթ է տալու. ի՞նչ վերցնել այս ամենից, ի՞նչն է պակասում ներկա կյանքում, որ արժեր մոռացության չտալ։ Ռեժիսորը հանդիսատեսին հավաստիացնում է, որ չպետք է ժամանակի զգացողությունը կորցնել, ուր, հիշելով հին ու բարի ժամանակները, պետք է վերցնել դրանցից լուսավորը, ջերմը եւ կյանքի կոչել ներկայում։
Վարագույրը բարձրանալուն պես անցյալի շունչը զգացվում է. բեմի վերեւից կախված են մեծ ու փոքր, տարբեր գույների դռներ, պատուհաններ ու հեծանիվ։ Մարդիկ հյուրընկալ են, իսկ տրանսպորտի հիմնական միջոցը երիտասարդների համար առողջ ապրելակերպ ու մաքուր օդ ապահովող հեծանիվն է։ Բեմի կենտրոնական խորքում կրկին դռներ, որոնք միշտ բաց են օտարի առաջ։ Համերաշխության, միմյանց լսելու, ընդհանուր հայտարարի գալու կլոր սեղանը՝ բեմի կենտրոնում։ Անցյալում հավանաբար այս սեղանի շուրջ հետաքրքիր զրույցներ ու կատակներ են հնչել։ Մարդկանց ճշտապահության մասին է խոսում պահարանի գլխավերեւի ժամացույցը։ Իսկ նախաբեմի անկյունում քաղաքային կյանքը պատկերող գիշերային լուսավորությամբ նստարան է, որտեղ կյանքը նույնքան խաղաղ ու հանգիստ է եղել, ինչպես կլիներ ամառանոցում։
Նկարչական ձեւավորմամբ (նկարիչ՝ Մարիամ Մուրադյան) անցյալ դարից մնացած ամառանոցը ռեժիսորը կենդանացնում է երիտասարդ, ակտիվ, կենսուրախ Արմենի դերակատար Սիփան Զադոյանի մուտքով։ Այս երիտասարդը ներկայից է, ով պետք է հաղորդակցվի անցյալի հետ հանգուցյալ պապի ամառանոցի եւ նրա իրերի միջոցով, թեեւ իր նպատակը պապի թողած նամականիշները գտնելն է եւ կուտակած ֆինանսական պարտքից ազատվելը։ Արմեն — Ս. Զադոյանի «պապ» բարձր խոսքից հետո ֆրանսիական շանսոն երաժշտության ուղեկցությամբ սկսվում է թեթեւ, ուրախ երիտասարդ զույգերի պար (պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի)։ Պարային այս լուծումով ռեժիսորը հանդիսատեսին բնութագրում է Արմեն պապի ապրած կյանքը՝ կենդանի շփման, զգացմունքի ու սիրո ժամանակաշրջանը։
Հրաչյա Գասպարյանը կարողանում է ներկայի ժամանակակից դետալով գործողությունները կրկին տեխափոխել 21—րդ դար՝ «iPhone»—ի զանգը կարծես արթնացնում է հանդիսատեսին հիշողություններից։ Այն տպավորությունն է, թե ժամանակի մեքենան անընդհատ պտտվում է բեմում։ Սա ավելի պատկերավոր է դառնում, երբ երիտասարդն իր ձեռքն է առնում պապի իրերը եւ ուսումնասիրում։ Արմեն — Սիփան Զադոյանը բեմի կենտրոնական մասում, ծնրադիր, պապի թողած տուփերից հանում է իրեր՝ խոշորացույց, զարթուցիչ եւ ապշում է. «Ինչի՞դ էր պետք խոշորացույցը»։ Տեխնիկական խոշոր նվաճումների դարում ապրող երիտասարդի համար բարդ է հասկանալ, որ ինչպես խոշորացույցը, այնպես էլ շատ իրեր առօրյա կյանքում անհրաժեշտություն են եղել։ Ներկայացման այն տեսարաններում ու հատվածներում, որտեղ ծննդի հրավիրված Արմեն պապի սերերը պատմում են իրենց կյանքի լավագույն հիշողությունները, հասկանում ես, որ կյանքի տարբեր փուլեր բնութագրող դետալները՝ խոշորացույցից մինչեւ «iPhone»—ի զանգը, դառնում են երկրորդական, կարեւորվում են մարդկային հարաբերությունները, թե ինչքան երջանիկ են եղել, եւ ներկային է փոխանցվում այդ ջերմությունը այնքանով, որ նստում են կլոր սեղանի շուրջ, լսում են, պատմում, հիշում են այդ ամենը։ Էմմա — Ռուզան Գասպարյանը, ով ասող — խոսող, լիաթոք ծիծաղով, երիտասարդ ավյունով կին էր, սիրում էր նստել բազմոցին ու այդտեղից հետեւել, թե ինչպես է բեմի կենտրոնից Անահիտ — Մարգարիտ Խաչատրյանը՝ զգացմունքային ու նրբանկատ այդ կինը, երազանքներով տարված վերհիշում իր ու Արմենի երիտասարդ կյանքի սիրո օրերը։ Ինչ էր մնում Հասմիկ տատի անունը կրող ինքնավստահ, էլեգանտ հագուկապով երիտասարդ թոռնուհուն (Արեւ Հակոբյան), եթե ոչ հետեւել այս պատմությունների շարքին եւ զվարճանալ։ Ի սկզբանե Արմենի եւ Հասմիկի դերակատարները ներկայացել են ժամանակի բնավորությունը կրող երիտասարդներ՝ տաքարյուն ու անհամբեր, լեզվի տակ չմնացող, շարժուն, միեւնույն ժամանակ՝ զգացմունքային ու հյուրընկալ։ Մինչ տիկնայք կշփվեին, երիտասարդները շամպայնի հարցն են լուծում, թեպետ մի քանի րոպե առաջ միմյանց չէին հանդուրժում։ Ժպտերես ու արդեն բոլորի հետ բարեկամացած Արմեն — Ս. Զադոյանի՝ «Պապս մի բան գիտեր, որ հրավիրել է» խոսքից հետո, բաժակները ձեռքներին, դերասանները կատարում են Ռոբերտ Ամիրխանյանի «Դու ինչպես մի աստղ» երգը (երաժշտական ձեւավորումը՝ Արթուր Կարապետյանի)։ Հույզերի ու զգացմունքների տարափ է լինում։ Հանդիսատեսի մեջ արթնանում է ցանկություն իր իսկ հիշողությունը վերապրելու։
Բեմադրության երաժշտությունը հանդիսատեսի հոգին, միտքը հանգստացնող հատկություն ունի։ Դաշնամուրային երաժշտությունը, որն ուղեկցում էր գրեթե բոլոր տեսարանները՝ հուզական մթնոլորտ էր ստեղծում։
Նույնպիսի հուզական մեծ էներգիան ուներ թոռան վերարկուի միջոցով պապի հետ հաղորդակցվելը։ Անցյալը միշտ ներկայի կողքին է։ Արմեն — Ս Զադոյանը նստում էր կախիչին մոտ, հայացքը վերարկուի կողմը՝ սկսում բարձր մտածել պապի հետ։ Իսկ այն տեսարանում, երբ երիտասարդը պապի հանդերձանքով Հասմիկ — Արեւ Հակոբյանի հետ կիսախավար բեմում սիրո տանգո է պարում, հասկանում ես, որ նրանք այն մեծ, անկեղծ սիրո կրողն են, ինչ լսել ու վերցրել են իրենց մեծերից։
Զադոյանի Ռոբերտ Ամիրխանյանի «Այնպես ուզում եմ» երգի կատարմամբ անցյալի խորհուրդն ունեցող դռներից ներս են գալիս ժպերես, կենսուրախ երիտասարդներ՝ Անահիտ, Հասմիկ, Էմմա անուններն ասելով։ Նրանք, ժառանգելով իրենց պապերից ու տատերից անունները, կրողն են դառնում նաեւ նրանց բարի ու դրական զգացմունքների։
Երիտասարդները ժառանգողն են նաեւ անցյալի տուփերով լի այն մանկասայլակի, որը ներկայացման ամբողջ ընթացքում բեմի վրա էր, իսկ տուփերի մեջ մկրատի, խոշորացույցի կողքին սեր էր, համերաշխություն, բարեկամություն, հյուրընկալություն, որոնք երիտասարդ զույգերը տանում են իրենց հետ նոր կյանք։ Ներկայացման ավարտին երիտասարդ հերոսները քայլում են մանկասայլակը բռնած՝ դառնալով սիրո ու ընտանիքի, առաջ ընթացող կյանքի խորհրդանիշը։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵԹԿՊԻ, 3—րդ կուրս, թատերագիտություն

16-05-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO