Սպասված տոն Երեւանում
ԱՊՀ, բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդական թատերական 3—րդ ֆորումը
Երեւանում մայիսի 15—21—ը անցկացվում է ԱՊՀ, բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդական թատերական 3—րդ ֆորումը։ Կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային համադաշնությունը՝ ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ֆորումը հնարավորություն է տալիս երիտասարդ թատերական գործիչներին կիսել իրենց մասնագիտական փորձը, քննարկել ծառացած խնդիրները։ «Այս ֆորումը բավական կարեւոր է մեր երիտասարդների համար։ Մասնակից երկրների ներկայացուցիչները միմյանց ճանաչելու, կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություն ունեն։ Մեր թատերական երիտասարդությունը բավական մեծ ոգեւորությամբ է սպասում, շատերին է հետաքրքիր, թե այլ երկրներում իրենց սերնդակիցներն ինչպես են մտածում, ինչպես են գործում, ինչ ծրագրեր ունեն»,—ասաց Հակոբ Ղազանչյանը։ Նա տեղեկացրեց՝ քանի որ ֆորումը Հայաստանում է անցկացվում, հետեւաբար, հայ երիտասարդները փոքր—ինչ առավելություն ունեն։ Վարպետության դասերին, կլոր սեղաններին Հայաստանից ավելի շատ ներկայացուցիչներ կմասնակցեն։ Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից։ Նախ՝ թատերական ոլորտի ականավոր գործիչները մասնակիցների համար կանցկացնեն վարպետության դասեր, քննարկումներ։ Երիտասարդ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը։ Երիտասարդ բեմադրիչների արվեստանոցի եւ դրամատուրգների սեմինարների ղեկավարը թատերական ռեժիսոր, Վ. Մեյերհոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն է, թատերական քննադատների Կլոր սեղանները կղեկավարեն թատերական տեսաբաններ Մարիա Խալիզեւան, Ալլա Շենդերովան։ Ֆորումը երիտասարդ բեմադրիչների եւ ներկայացումների հեղինակավոր մրցույթ է։ Ծրագրում՝ յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում՝ ընտրված փորձագիտական խորհրդի կողմից եւ բեմադրված նախորդ 2 տարիների ընթացքում։ Ներկայացումները կցուցադրվեն երեւանյան առաջատար թատրոնների բեմում։ Ֆորումի ընթացքում աշխատելու են փորձագետներ, եւ նրանք են որոշելու լավագույն ներկայացումը։ Հաղթող ճանաչված ներկայացումը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին։ Ա. Պ. Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն, թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը նշեց, որ արդեն 3—րդ անգամ անցկացվող ֆորումի ծրագրում ավանդական ուղղությունները պահպանվում են, սակայն դրան զուգահեռ մտցվում են նաեւ նոր շեշտադրումներ։ «Մասնակցության համար բազմաթիվ դիմումներ են լինում, եւ դրանցից լավագույնների ընտրությունն արդեն իսկ հսկայական աշխատանք է։ Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ տարեցտարի մասնակիցների աշխատանքների որակի բարձրացում է նկատվում։ Երիտասարդները սկսել են ավելի լավ ներկայանալ։ Ուզում եմ ընդգծել, որ Երեւանում բավական բարյացակամ վերաբերմունք է, շատ շնորհակալ ենք լավ ընդունելության համար»,—ասաց Վալերի Շադրինը։ ԱՊՀ, բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումը պարզապես թատերական ոլորտի միջոցառում չէ, այն տոն է։ Նման կարծիք հայտնեց ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը։ «Անհամբերությամբ եմ սպասում աշխատանքներին ծանոթանալուն։ Նոր դեմքեր, նոր անուններ են ի հայտ գալիս, ինչը շատ կարեւոր է։ Կարծում եմ, այս հետաքրքիր նախաձեռնությունը պետք է պահպանել եւ զարգացնել»,—հավելեց Իգոր Յասուլովիչը։ «Ռեժիսուրայի եւ դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովի խոսքով, այսպիսի միջոցառումները կարեւոր մեկնարկային հարթակ են երիտասարդ ռեժիսորների համար։ «Ինձ՝ որպես ռեժիսորի, այս ֆորումը հաջող մեկնարկ է տվել։ Երիտասարդ արտիստի, այս ոլորտում առաջին քայլեր անող մասնագետի համար ֆորումը հզոր հարթակ է։ Եվ սրանք պարզապես բառեր չեն, այն նոր հորիզոնների հասնելու լավ շանս է»,—ասաց նա։ Երեւանյան ֆորումի մասնակից երկրներն են Հայաստանը, Լատվիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Լիտվան։ ԱՊՀ, բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումն առաջին անգամ անց է կացվել 2012թ. Քիշնեւում, երկրորդը՝ 2015թ. Մինսկում։
16-05-2018
|

փակել >>
|