Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Նորաբաց կայք մայր թատրոնում

Տեղի կունենա «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման պրեմիերան

Գործարկվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «nationaltheater.am, sundukyan.am» կայքը։ Այն բաղկացած է «Գլխավոր», «Թատրոն», «Նորություններ», «Ստուդիա», «Թատրոն +», «Աջակցեք մեզ» բաժիններից։ Դեռեւս հայալեզու կայքը թատերասերներին հնարավորություն կտա լիարժեք տեղեկություններ ստանալ մայր թատրոնի գործունեության մասին։
«Նորաբաց կայքը մեկ ամսից ավելի փորձաշրջան կանցնի, հետեւաբար կարող են նաեւ սխալներ եւ բացթողումներ լինել, որոնք ենթակա են շտկման։ «Nationaltheater.am, Sundukyan.am» գործող կայքը կարող է թատրոնի այցեքարտը դառնալ։ Այս պահին կայքի միջոցով տոմսերի առցանց վաճառք դեռ չենք իրականացնում, բայց հետագայում դա էլ կլինի։ Նախատեսվում է նաեւ կայքի հեռախոսային հավելվածները ստեղծել»,—«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Տնօրենի խոսքով՝ կայքի միջոցով կարելի է ծանոթանալ թատրոնի ընթացիկ ներկայացումներին, առաջնախաղերին, ստեղծագործական կազմին։
Անդրադառնալով հեռանկարում սպասվող ծրագրերին՝ Մկրտչյանը նշեց, որ շուտով ստեղծվելու է «Սեւ տուփ» փորձարարական թատրոնը, որտեղ երիտասարդ ստեղծագործողները կարող են կյանքի կոչել իրենց գաղափարները, ներկայացումներ բեմադրել, որոնցից լավագույնները կբարձրանան Սունդուկյանի բեմ։
Պատրաստվում են նաեւ զարգացնել Մայր թատրոնին կից գործող Վ. Աճեմյանի անունը կրող ստուդիան։
Վարդան Մկրտչյանը հավելեց, որ թատրոնը բաց հայտարարությամբ է հանդես գալիս՝ հետաքրքրված ռեժիսորներին կոչ անելով Մայր թատրոնին առաջարկել հայ ժամանակակից դրամատուրգիա իրենց կոնցեպտով, իրենց մոտեցմամբ։ «Մենք պատրաստ ենք ֆինանսավորել եւ կանգնել այդ գաղափարի թիկունքին, եթե այն արժանանա մեր գեղարվեստական խորհրդի հավանությանը»,—եզրափակեց տնօրենը։
«Հարսնացուն հյուսիսից» ներկայացման արդիականացված տարբերակը նվիրված է դրամատուրգ Ժորա Հարությունյանի, ռեժիսոր Վարդան Աճեմյանի, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակին։ Բեմադրության առաջնախաղը տեղի կունենա այսօր, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
«Որոշեցինք հարգանքի տուրք մատուցել մեր մեծերին։ Ժորա Հարությունյանը, որի 90—ամյակը կլրանա հաջորդ տարի, հեղինակ է, որի գործերը բազմիցս բեմադրվել են ինչպես Սունդուկյանի անվան, այնպես էլ մի շարք այլ թատրոններում։ Կարծում եմ՝ նրա թատրոնը խիստ փնտրված էր ինչպես նախկինում, այնպես էլ այսօր։ Երբ մեր երկրի մշակութային կյանքում թեւածում էր սոցռեալիզմը, Հարությունյանը կարողացավ ստեղծել մի հետաքրքիր աշխարհ եւ երկրի ազգային բարոյականությունը իր գրականության միջոցով փոխանցել հանդիսատեսին»,—նշեց ներկայացման բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։
Անդրադառնալով Վարդան Աճեմյանին՝ Էլբակյանը շեշտեց, որ նա առաջինը «Հարսնացուն հյուսիսից» գործը բարձրացրեց բեմահարթակ եւ փորձում էր ոգեւորել հայ գրողներին՝ ստեղծագործել հայ թատրոնի համար։
Ներկայացման մեջ օգտագործվել են Առնո Բաբաջանյանի հատուկ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի համար գրված երգերը եւ նրա այլ գործեր։
«Գուցե շատերի մեջ հարց առաջանա, թե ինչո՞ւ ենք այս դարում նման ներկայացում բեմադրում. աշխարհի չգիտես թե որ կորած—մոլորած գյուղում մի ռուս աղջիկ է ապրում, եւ կորած—մոլորած հայկական գյուղից մի տղա հայտնվում է նրա կյանքում ու սիրահարվում աղջկան։ Մենք տեսնում ենք երկու տարբեր մշակույթների հանդիպումը, տարբեր սովորույթներ եւ աշխարհի մասին տարբեր բարոյական պատկերացումներ։ Եթե մենք հետադարձ հայացք չնետենք անցյալին, ներկան էլ չենք հասկանա։ Իրարամերժ մշակույթներն անգամ պետք է միասին ապրելու ճանապարհ գտնեն, որ աշխարհում խաղաղություն տիրի»,–ընդգծեց բեմադրիչը։
Նա ասաց, որ ի սկզբանե Վարդան Աճեմյանի բեմադրությունը վերականգնելու մտադրություն են ունեցել։ «Հասկացա, որ դա անհնար է, ու իմ սեփական բեմադրությունն արեցի։ Ներառվել են տեսարաններ, որոնք չկան պիեսում»,–պատմեց Էլբակյանը։
Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արմեն Մարությանը, Աննա Էլբակյանը, Արմեն Մարգարյանը, Ալլա Վարդանյանը, Լեւոն Ավետիսյանը, Նարեկ Հայկազյանը, Լուսինե Կոստանյանը, Գեւորգ Դոդոզյանը եւ այլք։
Բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը, իսկ երաժշտական ձեւավորումն իրականացրել է Լեւոն Խաչատրյանը։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղը նոր տեսք է ստացել։ Հիմնանորոգումից հետո այն ունի մեծ եւ թափանցիկ պատուհան, տոմսարկղը համալրվել է համակարգչային տեխնիկայով։
«Երբ առաջին անգամ եկա մայր թատրոն, նկատեցի, որ տոմսարկղը բանտախուց է հիշեցնում։ Այն բավականին մռայլ էր եւ անհաղորդ։ Այնինչ, տոմսարկղը ոչ միայն տոմս վաճառելու տեղ է, այլեւ հատված, որը մեծ ներդրում ունի թատրոնի կենսագործունեության մեջ»,–նշեց Վարդան Մկրտչյանը։
Տնօրենը շեշտեց, որ տոմսարկղի նորոգման հարցում թատրոնին օգնել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը»։ «Այն մեզ աջակցել է նաեւ «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացումը կյանքի կոչելու հարցում։ Նրանց շնորհիվ համակարգչային տեխնիկայով է հարստացել թատրոնի հաշվապահությունը»,–ասաց Վարդան Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով հիմնադրամին։

16-05-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO