Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Շիրակի պետհամալսարանում լուծումը գտնվեց

Տեղի կունենան բուհի ռեկտորի նոր ընտրություններ

Առաջիկայում Շիրակի պետական համալսարանում տեղի կունենան բուհի ռեկտորի նոր ընտրություններ։ Բուհի խնդրի հանգուցալուծման նպատակով երեկ բուհում էր ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը նախ հանդիպում է ունեցել ռեկտոր Սահակ Մինասյանի եւ ուսանողների ու դասախոսների հետ, ապա պատասխանել լրագրողների հարցերին։
«Արմենպրեսի» տեղեկացմամբ, ասուլիսի ընթացքում նախարարը տեղեկացրել է, որ մինչ բուհի ռեկտորի նոր ընտրությունները բուհը կղեկավարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը։ «Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է դիմել, սա փոխզիջումային ողջունելի քայլ է առկա իրավիճակը հանդարտեցնելու եւ ակադեմիական գործընթացը վերականգնելու համար։ Ես պորֆեսորադասախոսական կազմին խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը։ Սա լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից։ ԿԳ նախարարությունը ելնելու է բացառապես ոլորտի շահերից, եւ որեւէ մեկին առավելություն չի տրվելու։ Ես հաջորդ շաբաթ կրկին կգամ Գյումրի, կհանդիպեմ դասախոսների եւ ուսանողների հետ»,–նշել է նախարարը։
Հանդիպման ժամանակ Սահակ Մինասյանը վստահեցրել է, որ իր կողմից մինչ բուհի ռեկտորի նոր ընտրությունները, ժամանակավորապես պաշտոնը լքելու որոշումը կապ չունի բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականի հետ։ «Ամեն ինչ չկապենք դրա հետ։ Մեր մոտ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, եւ եթե չլինեին այդ խնդիրները, ամեն ինչ իրավական դաշտ կտեղափոխվեր»,—նշել է Սահակ Մինասյանը՝ փաստելով, որ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականից հետո բուհի նոր կառավարման խորհրդի կազմ ձեւավորելու անհրաժեշտություն է առաջ եկել։ Սահակ Մինասյանը չի մանրամասնել հետագա քայլերը, այդ թվում՝ արդյոք կմասնակցի՞ բուհի ռեկտորի նոր ընտրություններին։ «Հետոյի մասին կասեմ հետո»,–հավելել է Սահակ Մինասյանը։
«Կարծում եմ, բոլոր մնացած բուհերում եւ ուսումնական հաստատություններում խնդիրները պետք է այսպես լուծվեն՝ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով։ Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում ունենք նոր իրողություններ, բայց այդ իրողությունները չպետք է մեզ հանեն օրենքի ու օրինականության դաշտից։ ՀՀ ԿԳ նախարարությունն ամբողջությամբ շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է։ Մենք կողմնապահություն չենք դրսեւորում, ԿԳ նախարարությունը ելնում է ոլորտի շահերից, եւ որեւէ մեկին առավելություն չենք տալու»,–նշել է Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել կողմերի հետ։ «Ինձ համար անընդունելի էր բուհում ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում «լուծվում էր» Հայաստանի բուհերից մեկի՝ Շիրակի համալսարանի հարցը»,–հավելել է նախարարը։
Արայիկ Հարությունյանը հորդորել է ակտիվ լինել Շիրակի պետական համալսարանում խորհրդի ձեւավորման եւ ռեկտորի թեկնածուի հարցերում։
Նախարարը նաեւ իր տեսաուղերձում ամփոփել է Շիրակի պետական համալսարան կատարած այցելությունը։ «Հուսով եմ, որ ինչ—ինչ խմբեր նորից չեն շարունակի պղտոր ջրում ձուկ որսալ եւ կլծվեն խորհրդի ձեւավորման գործին, ինչպես նաեւ ակտիվ մասնակցություն կունենան իրենց թեկնածուով ռեկտորի ընտրությանը»,–տեղեկացրել է նախարարը։
Անդրադառնալով ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականին՝ նախարարը նշել է, որ խորհրդի կազմում եւս պետք է փոփոխություններ լինեն։

16-05-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO