Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Սերգեյ Մերգելյանի չմարող աստղը

Միջազգային գիտաժողով Երեւանում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում երեկ մեկնարկեց հայ մեծանուն գիտնական, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90—ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը։ Առաջին նիստում ականավոր գիտնականի կյանքի եւ գործունեության մասին ուշագրավ ելույթներով հանդես եկան հայտնի գիտնականներ եւ այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց կայացման գործում Մերգելյանն ունեցել էր մեծ դերակատարում։ Միջոցառման մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Սերգեյ Մերգելյանի աստեղային ժամը սկսվեց շատ վաղ, երբ ընդամենը երկու տասնամյակը բոլորած երիտասարդ մաթեմատիկոսը միանգամից դարձավ գիտության դոկտոր՝ դրանով իսկ աշխարհին բեկումնային քայլերի նախապատրաստելով մաթեմատիկայի ոլորտում։ Այսօրվա գիտաժողովի մասնակիցների լայն աշխարհագրությունը խոսուն վկայություն է, որ Մերգելյանի անունը լայնորեն հայտնի է համաշխարհային գիտական հասարակությանը։ Իր գիտական բեղուն եւ հիմնարար գործունեությամբ Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը։ Պատահական չէ, որ հենց նա դարձավ համամիութենական խոշոր գիտական կենտրոններից մեկի՝ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենը։ Պատահական չէ, որ մինչեւ այսօր էլ մայրաքաղաքի այդ կառույցը կոչում ենք Մերգելյան ինստիտուտ։
Սերգեյ Մերգելյանն այն շտեմարանն էր, որ մշտապես լեցուն էր մտքի արգասիքով, որից այսօր էլ օգտվում են տարբեր սերունդների գիտնականները։ Նրա օրինակը ամենավառ ապացույցն է, որ մեր ամենաարժեքավոր հարստությունն ու բնական պաշարը մարդկային միտքն է։ Մանավանդ՝ գիտության զարգացումը կարեւորագույն գործոն է պետության առաջընթացի համար։ Ուրեմն միասին, համատեղ ամեն ինչ պիտի անենք, որ այդ ասպարեզում երբեք ներկայության պակաս չլինի։ Դա նաեւ մեր ամենամեծ ու մնայուն հարգանքի տուրքը կլինի մեծանուն գիտնական Սերգեյ Մերգելյանի թե վաստակին, թե նրա հիշատակին»,— մասնավորապես ասված էր նախագահի ուղերձում։
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, Մերգելյանը 1950—1960—ական թվականներին մաթեմատիկական գիտության տիեզերքում փայլեց որպես երիտասարդ աստղ։ Նրան հաջողվել է ապացուցել բազմանդամային մոտավորության թեորեմը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում։ Այդ արդյունքները ստացել են համընդհանուր ճանաչում եւ մտել մաթեմատիկական գիտության գանձարան։ «Երբ նա ստացավ դոկտորի կոչում, գիտության ուղի բռնած երիտասարդները նոր էին սկսում գիտական պրպտումները։ Այդ տարիքում արդեն ուներ շատ բարձր գիտական հեղինակություն։ Նրան վստահվեց կազմակերպել Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական հսկա կառույցը։ Այս գիտաժողովի հիմնական նպատակն է մեկ անգամ եւս ներկայացնել Ս. Մերգելյանի հսկայական ծառայությունները մաթեմատիկական գիտության զարգացման գործում»,—ասաց Ռ. Մարտիրոսյանը։
Անշուշտ, Մերգելյանը փայլուն գիտնական էր, շռնդալից հաջողություններով, նկատեց ԵՊՀ պրոռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գեղամ Գեւորգյանը։ Նրա խոսքերով, գիտության ասպարեզում Մերգելյանը եղավ այն պայծառ օրինակը, ում ետեւից քայլեր արեցին հարյուրավոր երիտասարդներ. «Նրանք փորձեցին կրկնել կամ գոնե մասնակից դառնալ մատեմատիկական գիտությունների մեջ տեղի ունեցող այն հաջողություններին, որը Հայաստանին մեծ փառք բերեց շնորհիվ Մերգելյանի։ Նա մեկն էր հայ իրականության մեջ, ով ունեցավ իր բացառիկ դերը Հայաստանի գիտակրթական կյանքում։ Կարդում էր փայլուն դասախոսություններ ԵՊՀ—ի տարբեր ֆակուլտետներում։ Եղել է նաեւ Կիրովականի (Վանաձոր) պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը։ Մերգելյանի կերպարը բավական էր, որպեսզի տաղանդաշատ մարդիկ զբաղվեին գիտությամբ՝ իրենց աչքի առաջ ունենալով նրա օրինակը»։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Շուքուրյանի խոսքերով, Մերգելյանի կողմից ապացուցված մաթեմատիկական արդյունքները լայնորեն հայտնի են աշխարհի հանրությանը։ Նա սկսեց իր գիտական գործունեությունն այն ժամանակաշրջանում, երբ ուժեղ թափով սկսում էր զարգանալ հայկական մաթեմատիկական դպրոցը. «Մերգելյանին վիճակվեց առաջ տանել մի ասպարեզ, որը կապված էր հաշվողական գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ։ Սա նոր բնագավառ էր։ Հանրապետությունում տեղի ունեցավ հեղաշրջում։ Այն ժամանակ, երբ Սովետական Միության մեջ նոր—նոր զարգանում էր այդ ուղղությունը, Մերգելյանը կարողացավ առաջ մղել այն։ Ակադեմիայի եւ կառավարության օգնությամբ ստեղծվեց Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը։ Նա 28 տարեկան էր, երբ դարձավ հիմնադիր տնօրենը։ Միեւնույն ժամանակ լինելով մաթեմատիկոս՝ ճիշտ կողմնորոշվեց, կանխագուշակեց մաթեմատիկայի հսկայական նշանակությունը։ Մեկ տարի հետո բացեց ակադեմիայի հաշվողական կենտրոնը։ Նրա շնորհիվ զարգացան այնպիսի կարեւոր ուղղություններ, որոնք եղան հիմնարար գիտություններ՝ կիբեռնետիկայի, ինֆորմատիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման համար։ Դրանք նորագույն ոլորտներ էին, որոնք վերաբերում էին մաթեմատիկական տրամաբանությանը, կոդավորման տեսությանը եւ այլն»,—ասաց Յ. Շուքուրյանը՝ միաժամանակ նկատելով, որ Մերգելյանը 1950—ական թվականների կեսերից կանգնած էր մի գիտության ակունքներում, որն այսօր էլ է զարգանում եւ մեծ պատիվ բերում մեր պետությանը։
Գիտաժողովին մասնակցում են շուրջ 80 գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ—ից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, Իսրայելից, Չեխիայից, Շվեդիայից, Վրաստանից, Խորվաթիայից, Սաուդյան Արաբիայից եւ այլ երկրներից։ Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ նախագահությունը եւ ԳԱԱ մի քանի ինստիտուտներ, ԵՊՀ—ն, Հարավային Ֆլորիդայի համալսարանը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Հայկական մաթեմատիկական ինստիտուտը։ Հոբելյանական միջոցառումներին աջակցել են ՀՀ կառավարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

22-05-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO